Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը պահպանել է իշխանությունը Հայաստանում. արդյո՞ք Ռուսաստանը կհայտարարի հատուկ տնտեսական գործողության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը հայտարարել է խորհրդարանական «ընտրությունների» հաղթող: Ընդդիմադիրները մեղադրում են քվեարկությունը կեղծելու մեջ, իսկ ինքը՝ Փաշինյանը խոստանել է , որ շարունակելու է ԵՄ անդամակցության իր ուղին, որը իրականում Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմ է, գրում է politnavigator.news–ը։

Երբ դեռ հաշվարկված էր ձայների միայն 10%-ը, Փաշինյանը շտապել էր մամուլի ասուլիս հրավիրել և հայտարարել իր «հաղթանակի» և միակուսակցական կառավարություն ձևավորելու իր ցանկության մասին, քանի որ այդ պահին իր կուսակցությունն ուներ ձայների 56%-ը: Սակայն, քվեաթերթիկների հետագա հաշվարկի հետ մեկտեղ, «ՔՊ» կուսակցության աջակցության մակարդակը իջավ 50%-ից ցածր: Ակնհայտ է, որ իշխող վերնախավը ցանկանում էր արագորեն ներկայացնել իրավիճակը որպես հաղթանակ՝ զինաթափելով ընդդիմությանը, որը կաթվածահար էր եղել բռնաճնշումների պատճառով։ Ի դեպ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշ ընտրատեղամասերում քվեաթերթիկները հաշվարկել է չափազանց դանդաղ, երբեմն դադարներ տալով, ինչը ենթադրում է, որ տվյալները համաձայնեցվում են կառավարության հետ։ Բնականաբար, այս արդյունքին հասնելու համար օգտագործվել են վարչական ռեսուրսներ, և գործի է դրվել հզոր քարոզչական և ռեպրեսիվ մեքենա, ընդդիմախոսներին անվանել են «կոռումպացված», «օլիգարխներ» և «Կրեմլի խամաճիկներ»։ Տեխնոլոգիաները կրկնօրինակել են ուկրաինական/մոլդովական փորձը. «եվրաինտեգրացիան» միշտ նույն օրինաչափությունն ունի։

Ընտրություններից հետո, անկասկած, կշարունակվեն ընդդիմության և եկեղեցու նկատմամբ ճնշումները։ Ըստ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ի 700 ակտիվիստներ են ձերբակալվել ոստիկանության կողմից։ Նմանատիպ ճնշում է գործադրվել նաև մեկ այլ ընդդիմադիր դաշինքի՝ «Հայաստան»-ի ակտիվիստների վրա։

Նույնիսկ Ներքին գործերի նախարարությունն է ստիպված եղել ներկայացնել ընտրությունների ընթացքում գրանցված 619 խախտումների վերաբերյալ տվյալներ, որոնց առյուծի բաժինը կրկնակի քվեարկության փորձերն են եղել։ Ընդդիմությունը նաև հաղորդել է «կարուսելային քվեարկության» և զորքերի ընտրությունների վերջին ժամին քվեարկելու մասին, և դա այն դեպքում, որ Ռուսաստանից ժամանած և բնակության գրանցում չունեցող բազմաթիվ հայերի զրկել են քվեարկելու իրավունքից։

Եթե զանգվածային բողոքի ցույցեր և անհնազանդության արշավ տեղի չունենան հիմա, ապա ներկայիս ընդդիմությանը և հայրենասեր քահանաներին ծանր ճակատագիր է սպասվում։ Պատահական չէ, որ իր առաջին իսկ  առիթով Փաշինյանը հայտարարեց ԵՄ-ի հետ իր մերձեցման շարունակության մասին և քննադատեց ընդդիմության առաջնորդներին։

Բնականաբար, այս ընտրությունները, որոնք այժմ գտնվում են Փաշինյանի և Արևմուտքի ձեռքում, կդառնան Ռուսաստանի դիրքերի վերջնական խաթարման գործիք ոչ միայն Հայաստանում, այլ նաև Կովկասում և Կենտրոնական Ասիայում, քանի որ Երևանը հանդես է գալիս որպես հետխորհրդային տարածքում քայքայման շարժիչ ուժ։ Ի դեպ, հենց Կասիմ-Ժոմարտ Տոկաևն էր, որ առաջինը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին «հաղթանակի» կապակցությամբ՝ դեռևս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդյունքների հրապարակումից առաջ։

Քաղաքագետ Մարատ Բաշիրովը առաջարկում է. «Չճանաչել ընտրությունների արդյունքները։ Տնտեսական շրջափակում սահմանել Հայաստանի վրա։ Հատուկ տնտեսական գործողությունը ավելի լավ է, քան նոր Հատուկ ռազմականն գործողությունը։ Թույլ տալ ռեժիմի հետ համաձայն չհամաձայնվող հայ քաղաքացիներին տեղափոխվել Ռուսաստան և նրանց տրամադրել բնակության թույլտվություն, բայց միայն Ուրալում, Սիբիրում և Հեռավոր Արևելքում հինգ տարի պայմանագրով ապրելու և աշխատելու պարտավորությամբ։ Չպետք է խաղալ մեր սովորական դիվանագիտությունը։ Նրանց փրկելու համար մենք պետք է նրանց բուժենք, այլ ոչ թե համոզենք։ Մենք պետք է բացահայտ խոստովանենք ինքներս մեզ. Հայաստանը ԽՍՀՄ-ի զավակը չէ, որին մենք պետք է մեծացնենք և կերակրենք։ Մենք ունենք մեր սեփական ազգային շահերը»։

Սակայն դժվար է հավատալ և՛ նման սցենարին, և՛ ընդդիմության արդյունավետ բողոքի ցույցերին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Պաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիՊոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՀայաստանը որոշել է առաջին քայլը կատարել դեպի ԵՄ, սա կարևոր խորհրդանշական քայլ է. Եվրահանձնաժողովի խոսնակ Անկում ապրող Իրանը չի վճարում իր զինվորականների մեծ հատվածին, միևնույն ժամանակ uպանnւմ է ցուցարարներին, նույնիսկ երբ նրանք չեն բողոքում. Թրամփ Գիտնականները նախազգուշացրել են արևային նոր հզոր բռնկման մասին Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է 2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 6.5% Արտակարգ դեպք, Գյումրիում «Mercedes» է պայթելԿասեցվել է «Քվիմագո» ընկերության «Լոռի» ապրանքանիշի ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Ուկրաինան Արևմուտքից Patriot ՀՕՊ համակարգերի համար փոքր քանակությամբ hրթիռներ է ստացել. Զելենսկի Կոտայքի մարզում 60-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում Ճապոնիայում շոգի պատճառով մեկ շաբաթում հոuպիտալացվել է ավելի քան 5,000 մարդ Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. ընկերությունների տնօրենները ձերբակալվել են Ռուսաստանում նշել են Ուկրաինայի հետ պատերազմի ավարտի ժամկետը Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Ռուսաստանյան գազաքիմիական համալիրում պայթյուն է եղել, առնվազն 87 մարդ վիրավորվել է, մեկը՝ մահացել Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Կուբայի դեմ էմբարգոն Ռանոսի առաջին խաղը «Տեներիֆեի» կազմում հետաձգվում է վնասվածքի պատճառով Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին ԱՄՆ-ն մտադիր է չեղարկել մոտ 200,000 օտարերկրացիների վիզաները. AP Կոտայքում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել` ձորում Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերին ՌԴ-ն ոչ միայն հույս ունի հաղթել հատուկ ռшզմական գործողությունում, այլև վստահ է դրանում. Պեսկով Դավшճանի սովորական գործելաոճն է, պատրաստ ենք այս ամեն ինչին. Լևոն Քոչարյան Ռուսաստանը պատրաստ է վերանայել հայկական մրգերի և բանջարեղենի սահմանափակումները. «Ռուսաստանին կարելի է անտեսել. նա միևնույն է կհրաժարվի ամեն ինչից»ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է Հայաստանում սպառնում են բռնագրավել «սնանկացած» ընկերության՝ «Գազպրոմի» ակտիվները«Նանտը» հեռացրել է Միշել Տեր-Զաքարյանին գլխավոր մարզչի պաշտոնից Սևիկյանը տեղափոխվում է իսրայելական ակումբ Ռաֆիկ Ալեքսանյանը՝ IMMAF-ի աշխարհի չեմպիոն Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Ռուսաստանում կանխատեսել են Հայաստանի բնակչության կենսամակարդակի անկում ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Օմանի մոտ հարձակում է եղել տանկերի վրա Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Opel Vectra»-ն
Ամենադիտված