ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը պահպանել է իշխանությունը Հայաստանում. արդյո՞ք Ռուսաստանը կհայտարարի հատուկ տնտեսական գործողության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը հայտարարել է խորհրդարանական «ընտրությունների» հաղթող: Ընդդիմադիրները մեղադրում են քվեարկությունը կեղծելու մեջ, իսկ ինքը՝ Փաշինյանը խոստանել է , որ շարունակելու է ԵՄ անդամակցության իր ուղին, որը իրականում Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմ է, գրում է politnavigator.news–ը։

Երբ դեռ հաշվարկված էր ձայների միայն 10%-ը, Փաշինյանը շտապել էր մամուլի ասուլիս հրավիրել և հայտարարել իր «հաղթանակի» և միակուսակցական կառավարություն ձևավորելու իր ցանկության մասին, քանի որ այդ պահին իր կուսակցությունն ուներ ձայների 56%-ը: Սակայն, քվեաթերթիկների հետագա հաշվարկի հետ մեկտեղ, «ՔՊ» կուսակցության աջակցության մակարդակը իջավ 50%-ից ցածր: Ակնհայտ է, որ իշխող վերնախավը ցանկանում էր արագորեն ներկայացնել իրավիճակը որպես հաղթանակ՝ զինաթափելով ընդդիմությանը, որը կաթվածահար էր եղել բռնաճնշումների պատճառով։ Ի դեպ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշ ընտրատեղամասերում քվեաթերթիկները հաշվարկել է չափազանց դանդաղ, երբեմն դադարներ տալով, ինչը ենթադրում է, որ տվյալները համաձայնեցվում են կառավարության հետ։ Բնականաբար, այս արդյունքին հասնելու համար օգտագործվել են վարչական ռեսուրսներ, և գործի է դրվել հզոր քարոզչական և ռեպրեսիվ մեքենա, ընդդիմախոսներին անվանել են «կոռումպացված», «օլիգարխներ» և «Կրեմլի խամաճիկներ»։ Տեխնոլոգիաները կրկնօրինակել են ուկրաինական/մոլդովական փորձը. «եվրաինտեգրացիան» միշտ նույն օրինաչափությունն ունի։

Ընտրություններից հետո, անկասկած, կշարունակվեն ընդդիմության և եկեղեցու նկատմամբ ճնշումները։ Ըստ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ի 700 ակտիվիստներ են ձերբակալվել ոստիկանության կողմից։ Նմանատիպ ճնշում է գործադրվել նաև մեկ այլ ընդդիմադիր դաշինքի՝ «Հայաստան»-ի ակտիվիստների վրա։

Նույնիսկ Ներքին գործերի նախարարությունն է ստիպված եղել ներկայացնել ընտրությունների ընթացքում գրանցված 619 խախտումների վերաբերյալ տվյալներ, որոնց առյուծի բաժինը կրկնակի քվեարկության փորձերն են եղել։ Ընդդիմությունը նաև հաղորդել է «կարուսելային քվեարկության» և զորքերի ընտրությունների վերջին ժամին քվեարկելու մասին, և դա այն դեպքում, որ Ռուսաստանից ժամանած և բնակության գրանցում չունեցող բազմաթիվ հայերի զրկել են քվեարկելու իրավունքից։

Եթե զանգվածային բողոքի ցույցեր և անհնազանդության արշավ տեղի չունենան հիմա, ապա ներկայիս ընդդիմությանը և հայրենասեր քահանաներին ծանր ճակատագիր է սպասվում։ Պատահական չէ, որ իր առաջին իսկ  առիթով Փաշինյանը հայտարարեց ԵՄ-ի հետ իր մերձեցման շարունակության մասին և քննադատեց ընդդիմության առաջնորդներին։

Բնականաբար, այս ընտրությունները, որոնք այժմ գտնվում են Փաշինյանի և Արևմուտքի ձեռքում, կդառնան Ռուսաստանի դիրքերի վերջնական խաթարման գործիք ոչ միայն Հայաստանում, այլ նաև Կովկասում և Կենտրոնական Ասիայում, քանի որ Երևանը հանդես է գալիս որպես հետխորհրդային տարածքում քայքայման շարժիչ ուժ։ Ի դեպ, հենց Կասիմ-Ժոմարտ Տոկաևն էր, որ առաջինը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին «հաղթանակի» կապակցությամբ՝ դեռևս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդյունքների հրապարակումից առաջ։

Քաղաքագետ Մարատ Բաշիրովը առաջարկում է. «Չճանաչել ընտրությունների արդյունքները։ Տնտեսական շրջափակում սահմանել Հայաստանի վրա։ Հատուկ տնտեսական գործողությունը ավելի լավ է, քան նոր Հատուկ ռազմականն գործողությունը։ Թույլ տալ ռեժիմի հետ համաձայն չհամաձայնվող հայ քաղաքացիներին տեղափոխվել Ռուսաստան և նրանց տրամադրել բնակության թույլտվություն, բայց միայն Ուրալում, Սիբիրում և Հեռավոր Արևելքում հինգ տարի պայմանագրով ապրելու և աշխատելու պարտավորությամբ։ Չպետք է խաղալ մեր սովորական դիվանագիտությունը։ Նրանց փրկելու համար մենք պետք է նրանց բուժենք, այլ ոչ թե համոզենք։ Մենք պետք է բացահայտ խոստովանենք ինքներս մեզ. Հայաստանը ԽՍՀՄ-ի զավակը չէ, որին մենք պետք է մեծացնենք և կերակրենք։ Մենք ունենք մեր սեփական ազգային շահերը»։

Սակայն դժվար է հավատալ և՛ նման սցենարին, և՛ ընդդիմության արդյունավետ բողոքի ցույցերին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular