Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ում քննարկում են Ուկրաինային 70 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության փաթեթը․ Politico

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ուկրաինային ռազմական կարիքների համար 70 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն տրամադրելու նախաձեռնությունը, որի մասին կարող է հայտարարվել հուլիսին Անկարայում կայանալիք դաշինքի առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ։ Այս մասին, հղում անելով աղբյուրներին, գրում է Politico պարբերականը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ընդ որում, ընդհանուր գումարից միայն 40 միլիարդ եվրոն կլինեն ֆինանսավորման նոր պարտավորություններ։ Մնացած 30 միլիարդ եվրոն Եվրամիության 90 միլիարդ եվրո ծավալով օգնության փաթեթի մի մասն է։

«Դա բնական է, քանի որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների մեծ մասը նաև ԵՄ անդամ են։ Անարդար կլինի նրանցից խնդրել օգնություն հատկացնել երկու անգամ»,- ասել է պարբերականի զրուցակիցներից մեկը։

Նախաձեռնությունը մայիսին առաջադրել է Գերմանիայի կառավարությունը։ Այն նախատեսում է նոր մեխանիզմների ստեղծում՝ բարձրացնելու թափանցիկությունն այն հարցում, թե ինչպիսի ավանդ է ներդնում երկրներից յուրաքանչյուրը։ Ինչպես պարզաբանում է պարբերականը, նախկինում Եվրոպայի որոշ երկրներ դժգոհում էին, որ Կիևին աջակցելու անհամաչափ բեռ են կրում։

«Խնդիրն այն է, որպեսզի մենք Անկարայի գագաթնաժողովի արդյունքներով հաստատուն պարտավորություն ունենանք՝ շարունակելու Ուկրաինայի աջակցությունը ավելի կայուն և արդարացի հիմքերով»,- ասել է պարբերականի զրուցակիցներից մեկը։

Ինչպես գրում է պարբերականը, Ուկրաինայի աջակցությունը կարող է դառնալ հուլիսի 7-8-ը կայանալիք ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկը։

«Քննարկումներ են գնում այն մասին, թե ինչպես ենք շարունակելու ՆԱՏՕ-ի վճռական աջակցությունը Ուկրաինային և դրա հետ մեկտեղ երաշխավորելու բեռի արդարացի բաշխումը»,- պարբերականին հայտնել է դաշինքի ներկայացուցիչը։

Ավելի վաղ դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն անդամ երկրներին առաջարկում էր կանոնավոր կերպով հատկացնել ՀՆԱ-ի 0,25%-ը՝ Ուկրաինային աջակցելու համար, սակայն այդ գաղափարը մերժվել էր։ Այժմ կազմակերպությունում կենտրոնացած են գերմանական նախաձեռնության վրա։ Պարբերականի զրուցակիցները նշել են, որ քննարկումները գտնվում են նախնական փուլերում, բայց միևնույն ժամանակ մատնանշում են, որ համաձայնությունը կարող է ձեռք բերվել շուտով՝ պաշտպանության նախարարների հանդիպմանը, որը կկայանա ավելի ուշ՝ հունիսին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ»Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ»Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ»Հայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ըԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԹավա տոլմա․ համախմբող ուտեստի յուրահատուկ մեկնաբանությունը Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց. Փաշինյան Ձեր խոսքի մեջ մի քանի անգամ օգտագործեցիք Նախչևան. Նախչևան գոյություն չունի, Նա-խի-ջև-ան է. Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին Պի’ղծ է ձեր կառավարության ծրագիրը, հայ ժողովուրդը ձեզ «ալիևյան սահմանադրության» մանդատ չի’ տվել ԵՄ-ն չեզոք չէ. ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային. Կոշտա 37-ամյա զինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. նախաձեռնվել է վարույթ. ՊՆ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Վրաստանում կարծում են, որ ՌԴ-ն կարող է դադարեցնել Կրասնոդարից Հայաստան Վերին Լարսով փոխադրումները Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում Սիսիանի զորամասում այսօր պայմանագրային զինծառայող է ինքնաuպան եղել. նրա կինը հղիԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում ՑԱԽԱԼ-ը hարվածել է Գազայի հարավում գտնվող քաղաքներից մեկին Հրազենային վնասվածքից մահացած զինվոր Էդգար Գեւորգյանը ծառայում էր կրտսեր եղբոր հետ Դավթաշենում՝ «մաhվան անցում» անունը ստացած հատվածում, բախվել են «Ford»-ն ու «Nissan»-ը. կա վիրավnր Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով Արտակարգ դեպք, Փամբակ բնակավայրում փրկարարները հայտնաբերել են եղնիկի ձագի մարմին«Արդյո՞ք Հայաստանն իր նոր առաջնահերթություններում ընտրում է ուկրաինական ուղղվածությունը»Ուզբեկստանն ու Ադրբեջանը Կասպից ծովում համատեղ նավատորմ կստեղծեն Ինչ իրավիճակ է Լարսում Եկամուտ ստացող աշխատատեղերի թիվն աճել է. ՊԵԿ Մեծ Բրիտանիայի վարչապետը կհայտարարի Կիևին SCALP hրթիռների արտադրության համար գաղտնի տվյալների փոխանցման մասին Էդուարդ Սպերցյանի հերթական արդյունավետ գործողությունը «Ալ Ահլիում» Սա վերնախավերի փաստացի ստեղծագործ ամլության և թուլամորթության նշան է․ Վարդան Ոսկանյան Մենք մտնում ենք Իրանի դեմ պատերազմի ավարտական փուլ. ԱՄՆ ֆինանսների նախարար «Ուրարտուն» նվազագույն հաշվով հաղթել է «Շիրակին» Ալիևը խոսել է TRIPP-ի շինարարական աշխատանքների մասին Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պարուրաձև գայլիկոն«Ռուսաստանը Հայաստանին ոչինչ պարտք չէ»Խոշոր ու ողբերգական վթար, Արագածոտնում. բախվել են «MAN» բեռնատար և «Opel»-ը
Ամենադիտված