Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը ստիպված կլինի համաձայնության գնալ. Թրամփ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանը պահպանել է իր հրթիռային զինանոցի շուրջ 21-22 տոկոսը: Հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նրա խոսքով՝ ամերիկյան հարվածները լրջորեն թուլացրել են Իրանի ռազմական ներուժը՝ ոչնչացնելով հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրության հետ կապված օբյեկտների մեծ մասը։

«Անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանների մեծ մասը շարքից դուրս է բերվել, արձակման հարթակների մեծ մասը ոչնչացվել է, հրթիռների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների մեծ մասն էլ խոցվել է։ Սակայն որոշակի ներուժ նրանք դեռ ունեն», – ասել է Թրամփը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ Իրանը դեռևս ունակ է հարվածներ հասցնել։ Որպես օրինակ նա նշել է վերջերս Պարսից ծոցի շրջանում տեղի ունեցած հարձակումները, այդ թվում՝ Քուվեյթում գտնվող օբյեկտների դեմ իրականացված հարվածները։

Թրամփի խոսքով՝ Իրանի մնացած զինանոցը դեռևս լուրջ սպառնալիք է ներկայացնում, թեև դրա ծավալներն այլևս համեմատելի չեն ռազմական արշավի մեկնարկից առաջ ունեցած հնարավորությունների հետ։

Խոսելով արդեն չորրորդ ամիսը շարունակվող հակամարտության կարգավորման հեռանկարների մասին՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ իրանական ղեկավարությունը դեռ չի համաձայնել Վաշինգտոնի հետ գործարքի՝ իր «ուժի» և «հպարտության» պատճառով։

Սակայն, նրա համոզմամբ, վերջնական արդյունքում Իրանը ստիպված կլինի համաձայնության գալ։

«Նրանք ուժեղ են, նրանք հպարտ են։ Նրանք ստիպված կլինեն անել բաներ, որոնք երբեք չէին մտածի անել։ Նրանք ընտրություն չունեն, թեև դրա համար որոշ ժամանակ է պահանջվում», – հայտարարել է նա։

Թրամփը նաև քննադատել է նրանց, ովքեր պահանջում են արագ ավարտել հակամարտությունը՝ նշելով, որ նման դիմակայությունները հազվադեպ են ավարտվում մի քանի ամսում։

Համեմատելով ներկայիս հակամարտությունը Վիետնամի պատերազմի հետ՝ ԱՄՆ նախագահն ասել է, որ արագ է գործում։

«Ես դրանով զբաղվում եմ ընդամենը երեք ամիս։ Վիետնամի պատերազմը տևել է տասնինը տարի», – ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ Իրանի օբյեկտների դեմ ԱՄՆ-ի վերջին հարվածները կրել են պաշտպանական բնույթ և պատասխան են եղել Թեհրանի գործողություններին Հորմուզի նեղուցի շրջանում։ Ավելի վաղ Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ «Էպիկական ցասում» գործողությունն արդեն ավարտվել է։

ԱՄՆ նախագահը կրկին ընդգծել է, որ ռազմական արշավի նպատակը Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը կանխելն է։ Միաժամանակ նա չի բացառել ո՛չ դիվանագիտական լուծումը, ո՛չ էլ ավելի կոշտ քայլերը, եթե բանակցությունները ձախողվեն։

«Կամ մենք կստորագրենք համաձայնագիր, կամ կգործենք այլ կերպ։ Իսկ մյուս տարբերակը այնքան էլ հաճելի չէ», – զգուշացրել է Թրամփը։

Հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու օգոստոսի 26-ից 31-ինԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներով Իրանի հետ առևտուր անող երկրներին․ հիմնական թիրախը կարող է լինել ՉինաստանըԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիՊոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՀայաստանը որոշել է առաջին քայլը կատարել դեպի ԵՄ, սա կարևոր խորհրդանշական քայլ է. Եվրահանձնաժողովի խոսնակ Անկում ապրող Իրանը չի վճարում իր զինվորականների մեծ հատվածին, միևնույն ժամանակ uպանnւմ է ցուցարարներին, նույնիսկ երբ նրանք չեն բողոքում. Թրամփ Գիտնականները նախազգուշացրել են արևային նոր հզոր բռնկման մասին Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է 2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 6.5% Արտակարգ դեպք, Գյումրիում «Mercedes» է պայթելԿասեցվել է «Քվիմագո» ընկերության «Լոռի» ապրանքանիշի ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Ուկրաինան Արևմուտքից Patriot ՀՕՊ համակարգերի համար փոքր քանակությամբ hրթիռներ է ստացել. Զելենսկի Կոտայքի մարզում 60-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում Ճապոնիայում շոգի պատճառով մեկ շաբաթում հոuպիտալացվել է ավելի քան 5,000 մարդ Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. ընկերությունների տնօրենները ձերբակալվել են Ռուսաստանում նշել են Ուկրաինայի հետ պատերազմի ավարտի ժամկետը Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Ռուսաստանյան գազաքիմիական համալիրում պայթյուն է եղել, առնվազն 87 մարդ վիրավորվել է, մեկը՝ մահացել Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Կուբայի դեմ էմբարգոն Ռանոսի առաջին խաղը «Տեներիֆեի» կազմում հետաձգվում է վնասվածքի պատճառով Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին ԱՄՆ-ն մտադիր է չեղարկել մոտ 200,000 օտարերկրացիների վիզաները. AP Կոտայքում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել` ձորում Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերին ՌԴ-ն ոչ միայն հույս ունի հաղթել հատուկ ռшզմական գործողությունում, այլև վստահ է դրանում. Պեսկով Դավшճանի սովորական գործելաոճն է, պատրաստ ենք այս ամեն ինչին. Լևոն Քոչարյան Ռուսաստանը պատրաստ է վերանայել հայկական մրգերի և բանջարեղենի սահմանափակումները. «Ռուսաստանին կարելի է անտեսել. նա միևնույն է կհրաժարվի ամեն ինչից»ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է Հայաստանում սպառնում են բռնագրավել «սնանկացած» ընկերության՝ «Գազպրոմի» ակտիվները«Նանտը» հեռացրել է Միշել Տեր-Զաքարյանին գլխավոր մարզչի պաշտոնից Սևիկյանը տեղափոխվում է իսրայելական ակումբ
Ամենադիտված