ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը ստիպված կլինի համաձայնության գնալ. Թրամփ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանը պահպանել է իր հրթիռային զինանոցի շուրջ 21-22 տոկոսը: Հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նրա խոսքով՝ ամերիկյան հարվածները լրջորեն թուլացրել են Իրանի ռազմական ներուժը՝ ոչնչացնելով հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրության հետ կապված օբյեկտների մեծ մասը։

«Անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանների մեծ մասը շարքից դուրս է բերվել, արձակման հարթակների մեծ մասը ոչնչացվել է, հրթիռների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների մեծ մասն էլ խոցվել է։ Սակայն որոշակի ներուժ նրանք դեռ ունեն», – ասել է Թրամփը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ Իրանը դեռևս ունակ է հարվածներ հասցնել։ Որպես օրինակ նա նշել է վերջերս Պարսից ծոցի շրջանում տեղի ունեցած հարձակումները, այդ թվում՝ Քուվեյթում գտնվող օբյեկտների դեմ իրականացված հարվածները։

Թրամփի խոսքով՝ Իրանի մնացած զինանոցը դեռևս լուրջ սպառնալիք է ներկայացնում, թեև դրա ծավալներն այլևս համեմատելի չեն ռազմական արշավի մեկնարկից առաջ ունեցած հնարավորությունների հետ։

Խոսելով արդեն չորրորդ ամիսը շարունակվող հակամարտության կարգավորման հեռանկարների մասին՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ իրանական ղեկավարությունը դեռ չի համաձայնել Վաշինգտոնի հետ գործարքի՝ իր «ուժի» և «հպարտության» պատճառով։

Սակայն, նրա համոզմամբ, վերջնական արդյունքում Իրանը ստիպված կլինի համաձայնության գալ։

«Նրանք ուժեղ են, նրանք հպարտ են։ Նրանք ստիպված կլինեն անել բաներ, որոնք երբեք չէին մտածի անել։ Նրանք ընտրություն չունեն, թեև դրա համար որոշ ժամանակ է պահանջվում», – հայտարարել է նա։

Թրամփը նաև քննադատել է նրանց, ովքեր պահանջում են արագ ավարտել հակամարտությունը՝ նշելով, որ նման դիմակայությունները հազվադեպ են ավարտվում մի քանի ամսում։

Համեմատելով ներկայիս հակամարտությունը Վիետնամի պատերազմի հետ՝ ԱՄՆ նախագահն ասել է, որ արագ է գործում։

«Ես դրանով զբաղվում եմ ընդամենը երեք ամիս։ Վիետնամի պատերազմը տևել է տասնինը տարի», – ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ Իրանի օբյեկտների դեմ ԱՄՆ-ի վերջին հարվածները կրել են պաշտպանական բնույթ և պատասխան են եղել Թեհրանի գործողություններին Հորմուզի նեղուցի շրջանում։ Ավելի վաղ Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ «Էպիկական ցասում» գործողությունն արդեն ավարտվել է։

ԱՄՆ նախագահը կրկին ընդգծել է, որ ռազմական արշավի նպատակը Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը կանխելն է։ Միաժամանակ նա չի բացառել ո՛չ դիվանագիտական լուծումը, ո՛չ էլ ավելի կոշտ քայլերը, եթե բանակցությունները ձախողվեն։

«Կամ մենք կստորագրենք համաձայնագիր, կամ կգործենք այլ կերպ։ Իսկ մյուս տարբերակը այնքան էլ հաճելի չէ», – զգուշացրել է Թրամփը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular