Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … հիջաբ

ՖՈՏՈ

Հիջաբը իսլամում ընդունված ցանկացած հագուստ է (գլխից մինչև ոտքեր), որը ծածկում է կնոջ մարմինը։ Արևմտյան երկրներում հիջաբ անվան տակ ընկալվում է իսլամադավան կնոջ ավանդական գլխաշորը։ Հիջաբը անթափանց նյութից հագուստ է, որը թաքցնում է կնոջ ամբողջ մարմինը, միայն ձեռքերն ու դեմքն են մնում  տեսանելի, գործվածքի նյութը պետք է լինի զուսպ երանգներով: Ներկայումս այն ակտիվորեն օգտագործվում է մուսուլմանների կողմից, և դրանում ինչ-որ խորհրդավոր ու գեղեցիկ բան կա։

Հիջաբի մասին առաջին հիշատակումը հանդիպում է մ.թ.ա 13-րդ դարի ասորական օրենսգրքում: Այդտեղից երևում է, որ հիջաբն այն ժամանակ կարող էին կրել միայն ազնվական կանայք։ Զարմանալի է այն, որ Հին Հռոմի և Հունաստանի աղջիկները ևս հիջաբի նմանվող քող էին կրում: Համարվում է, որ Հռոմում հիջաբը կրում էին հրեաների ազդեցության պատճառով, իսկ Հունաստանում ծիսական արարողությունների ժամանակ։ Հին Իրանում աղջիկներից պահանջում էր հիջաբ կրել: Այդ զգեստը հարգում էին, գնահատում ու դրանով հպարտանում։ Սահմանվել էին խիստ կանոններ՝ հիջաբ կրող ամուսնացած կանանց արգելվել է հանդիպել օտարներին, անգամ հայրերն ու եղբայրներն են համարվել օտար: Հնդկաստանում, ինչպես նաև Իրանում հիջաբ կրելու կանոնները խստորեն պահպանվել են։ Մատա Հարին պնդում է, որ հիջաբի հայտնվելու պատճառը ասկետիզմն է և աշխարհիկ բարիքներից հրաժարվելը: Հին ժամանակներից է Հնդկաստանը այդ հագուստը ներմուծել իր առօրյա կյանք, քանի որ այնտեղ ամենաշատ ասկետներն են եղել:

Սուրբ ռաբբիների ուսմունքների հիման վրա հրեա կանայք ստիպված էին թաքցնել իրենց գլուխները: Երբ ամուսնացած աղջիկը հայտնվում էր հանրության մեջ առանց հիջաբի, խոսում էր անծանոթների հետ կամ տան պատերի մեջ այնքան բարձր, որ հարևանները կարող էին լսել, ամուսինն ազատ էր ամուսնալուծվելու՝ չվճարելով նրան խոստացված օժիտը։

Հիջաբը մեծ ազդեցություն է ունեցել նաև քրիստոնեության վրա։ Հին Կտակարանում նշվում է, որ եթե կինը գլխաշոր չի կրում, ապա պետք է կտրի իր մազերը։ Եթե նա ամաչում է շրջել կտրած կամ ամբողջովին սափրված մազերով, ապա թող ծածկի գլուխը։ Նույնիսկ Հիսուսի մայրն է կրել նման հագուստ։ Դրա հաստատումը շատ է Ղուրանում և Թորայում, և միայն ուղղափառներն են պատկերում Մարիամին գլխաշորով ու բաց պարանոցով: Հնում արգելվում էր օգտագործել կոսմետիկա կամ կրել զարդեր։ Կինը ստիպված էր ամբողջությամբ թաքնվել հիջաբով, քանի որ չպետք է իր գեղեցկությունը ցույց տար օտարներին, որպեսզի նրանք չենթարկվեն մեղքի՝ կանանցի գեղեցկությունը վտանգավոր է:

Այդ հին ժամանակներից ի վեր աշխարհը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել։ Չնայած դրան, կրոնն այժմ փորձում է վերականգնել ինքնաճանաչումը և հաղթել աթեիզմին: Որոշ կառավարություններ խրախուսում և նույնիսկ պարտադրում են կանանց կրել հիջաբ, իսկ որոշները արգելում են։ Հիջաբ կրելը պարտադիր է Աֆղանստանում, Սաուդյան Արաբիայում, Իրանում և Եմենում։ Սուդանի քրեական օրենսգիքը թույլատրում է տուգանել բոլոր այն կանանց, ովքեր խախտել են կանացի հագուստ կրելու կանոնները։ Առաջին անգամ հիջաբից ցուցադրական հրաժարումը տեղի է ունեցել 1870-ական թվականներին Եգիպտոսում։ Առաջին մուսուլմանական երկիրը, որը պաշտոնապես արգելք է դրել հիջաբ կրելու վրա, Թուրքիան է։ Դա տեղի է ունեցել 1925 թվականին։ Սակայն 2008 թվականին այդ արգելքը հանվել է, քանի որ ըստ թուրք պատգամավորների այն հակասում է քաղաքացիների իրավունքներին և ազատություններին։

Շատ հաճախ հիջաբը շփոթում են նիկաբի հետ։ Նիկաբը հագուստի ձև է, որը բաց է թողնում միայն աչքերը, բայց երբեմն նաև ծածկում է դրանք: Հիջաբը բաց է թողնում դեմքն ու ձեռքերը։ Օրինակ Ֆրանսիայում և Բելգիայում արգելված է նիկաբ կրել, բայց հիջաբ կարելի է։

Կ. Խաչիկյան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինիՀնարավոր է կարկուտԱշխատավորների համերաշխության, գարնան և աշխատանքի միջազգային օր. պատմության այս օրը (01 մայիս)Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Կենդանաբանական այգուց զեբրը դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում 21 ժամ ջուր չի լինիԻշխանությունը վհուկների որս է իրականացնում Երևանի շարքային բնակիչների շրջանում․ «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ» Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում Հայաստանի դեմ. «Հրապարակ» Գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ» Եվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով 100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. ՓաշինյանՄակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում Ալվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը Գերմանիայից ԱՄՆ զինվորականների դուրսբերումը կարող է ձախողել Tomahawk hրթիռների տեղակայման պլանը. PoliticoChanel-ը գլխավորել է ամենապահանջված «ամենաթեժ» բրենդերի վարկանիշը Մխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ը Թրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ Քրիս Ջենները հերքել է «դեմքի անհաջող լիֆթինգի» մասին լուրերը և հայտարարել, որ լիովին գոհ է արդյունքից ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել hիպերձայնային զենք. Bloomberg ԱՄՆ-ը շուտով որոշում կկայացնի Գերմանիայում զnրակազմի կրճատման վերաբերյալ. Թրամփ«Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում ՀՀ-ն վատթարացրել է դիրքերը՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում Մայիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը բացվելու է ժամը 11:00-ին Ուկրաինան առաջարկում է երկարաժամկետ հրադադար. Զելենսկին արձագանքել է Պուտինի առաջարկին Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները Գոռ Դավթյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Եվրախորհրդարանը Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել Մուտաֆաևի այցի մանրամասները հույժ գաղտնի են պահվում Ռուսաստանն արգելափակել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի ավելի քան 1 միլիոն շշի վաճառքը Սամվել Բաբայանը նեղացել է Նիկոլ Փաշինյանից Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի որդիների նկատմամբ Ինչո՞ւ է ոգևորվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական հանդիպումից ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Նախընտրած տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում պետք է ներկայացնել մինչև մայիսի 26 Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը Հակամարտությունը կարող է լուծվել միայն միջազգային իրավունքի լիարժեք կիրառմամբ․ Մեդվեդեւ Զինծառայողները բնակարան կստանա՞ն հիփոթեքային վարկովԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ԱՄՆ-ն առաջարկում է նոր միջազգային կոալիցիա ստեղծել Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության համար Միլիարդատեր խաղացողը. ինչպես Քըրք Քըրքորյանը ստեղծեց ժամանակակից Լաս Վեգասը և դարձավ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկըՀայաստանը շեշտակի հետընթաց է արձանագրել մամուլի ազատության ոլորտում Թուրքիան Զանգեզուրի միջանցքը դիտարկում է որպես Վրաստանով անցնող երթուղու այլընտրանքԱդրբեջանի իշխանությունները քանդել են եկեղեցիները Ղարաբաղում Երիտասարդության տրամադրությունների փոփոխությունը՝ քաղաքական դաշտի նոր ազդակ «Թուրքիայի հետ գրկախառնության ֆոնին Փաշինյանի ռեժիմը հույսը դնում է մոլեգին ռուսաֆոբիայի և բռնաճնշումների վրա»Շտապում են փրկե՞լ Նիկոլ Փաշինյանին. ի՞նչ անուն է կրում առաջիկա գագաթաժողովը. «Փաստ»Մի շարք հասցեներում ջուր չի լինիԱնտեղյակ՝ ավարտված խնջույքի մթնոլորտից. գլուխը միայն գլխարկ կրելու համար չէ. «Փաստ»Գագաթնաժողովի ստվերում՝ հարաբերությունների հնարավոր խզման վտանգը
Ամենադիտված