Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաշինգտոնյան հուշագիրը՝ տարածաշրջանային վերահսկման նոր մեխանիզմ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաշինգտոնում ստորագրված հուշագրի գործարկումից հետո օր օրի ավելի ակնհայտ է դառնում, որ դրա իրական շահառուն Հայաստանը չէ։ Փաստաթղթի շուրջ ստեղծված արագությունն ու գաղտնիության մթնոլորտը, ինչպես նաև դրա կիրառման քաղաքական համատեքստը, փորձագետների շրջանում լուրջ հարցադրումներ են առաջացնում։ Եթե հուշագիրը իրականում ուղղված լիներ տարածաշրջանային կայունությանն ու փոխշահավետ համագործակցությանը, այն չէր ուղեկցվի նման ճնշումներով, հակասություններով և ներքին ապակայունացմամբ։

Թուրքիան և Ադրբեջանը փաստացի հանդես են գալիս որպես գործընթացի հիմնական շահագրգիռ կողմեր՝ իրենց պահելով ոչ թե որպես գործընկերներ, այլ որպես տարածաշրջանում որոշումներ պարտադրող ուժեր։ Նրանց գործողությունները ցույց են տալիս, որ Վաշինգտոնում կնքված պայմանավորվածությունները դիտարկվում են որպես հնարավորություն՝ ամրապնդելու իրենց ազդեցությունը և առաջ մղելու երկարաժամկետ ռազմաքաղաքական նպատակներ։

Խորհրդանշական է նաև բառախաղը, որը ձևավորվել է ճանապարհների թեմայի շուրջ։ Հայկական կողմը խոսում է այսպես կոչված Թրամփի ուղու մասին, մինչդեռ ադրբեջանական կողմը նույն գործընթացը բացահայտ անվանում է Զանգեզուրի միջանցք։ Առաջին հայացքից սա կարող է թվալ տերմինաբանական տարբերություն, սակայն իրականում հենց այստեղ է թաքնված խնդրի էությունը։ Անվանումների այս հակադրությունը ցույց է տալիս, որ կողմերը նույն երևույթը տեսնում են արմատապես տարբեր տրամաբանությամբ։ Մեկի համար այն ենթադրաբար տնտեսական ու տրանսպորտային նախագիծ է, մյուսի համար՝ ինքնիշխանության սահմանափակման և վերահսկման գործիք։

Այս ֆոնին Հայաստանում տեղի ունեցող ներքին զարգացումները առավել մտահոգիչ են դառնում։ Եկեղեցու նկատմամբ ճնշումները, հոգևորականների, ոչ իշխանական համայնքապետերի, գործարարների և քաղաքական գործիչների ձերբակալությունները գնալով ավելի հրապարակային և համակարգային բնույթ են ստանում։ Մարդու իրավունքների խախտումները այլևս չեն կարող դիտարկվել որպես ներքին խնդիր, քանի որ դրանք անմիջականորեն ազդում են Հայաստանի միջազգային հեղինակության և արևմտյան գործընկերների հետ ծրագրերի իրականացման վրա։ Բարերար և գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող ընտրովի արդարադատությունը ցույց է տալիս, որ իշխանությունը պատրաստ է անտեսել իրավական բոլոր սահմանները՝ հանուն քաղաքական նպատակների։

Վարչապետի կողմից հնչեցված սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին հայտարարությունները ևս տեղավորվում են այս ընդհանուր պատկերում։ Ազգային ինքնության արդիականացման ձևակերպման տակ իրականում թաքնված է Ադրբեջանի վաղուց հնչեցրած պահանջը՝ հրաժարվել տարածքային և իրավաքաղաքական հիմնարար դիրքորոշումներից։ Սահմանադրության փոփոխությունն այս համատեքստում դառնում է ոչ թե ներքին զարգացման, այլ արտաքին ճնշումներին համապատասխանելու գործիք։

Այս գործընթացների վտանգավոր կողմը առավել հստակ է դառնում այն տեղեկությունների ֆոնին, ըստ որոնց՝ ԱՄՆ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկում են TRIPP նախագծի զարգացման հեռանկարները։ Խոսքը մի երթուղու մասին է, որը ամբողջությամբ անցնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքով՝ Սյունիքի մարզով։ Այն փաստը, որ նման քննարկումները կարող են տեղի ունենալ առանց Հայաստանի մասնակցության, բացահայտ հարված է երկրի սուվերենությանը։ Սա նշանակում է, որ այլ պետություններ փորձում են որոշել Հայաստանի տարածքով անցնող ճանապարհների ճակատագիրը՝ շրջանցելով հենց Հայաստանը։

Վաշինգտոնյան հուշագրի իրական հետևանքները աստիճանաբար ձևավորվում են հենց այս շղթայի մեջ։ Հայաստանը հայտնվում է ճնշումների խաչմերուկում՝ արտաքին պահանջների և ներքին իրավունքների սահմանափակման միջև։ Հուշագիրը, որը ներկայացվում էր որպես հնարավորությունների պատուհան, գործնականում վերածվում է վերահսկման և պարտադրանքի մեխանիզմի։

Այս իրավիճակում ակնհայտ է դառնում, որ հիմնական տուժողը Հայաստանի Հանրապետությունն է՝ իր ինքնիշխանությամբ, իրավական համակարգով և ազգային ինքնությամբ։ Եթե այս գործընթացները շարունակվեն նույն տրամաբանությամբ, ապա Վաշինգտոնում ստորագրված հուշագիրը կմնա ոչ թե խաղաղության կամ զարգացման փաստաթուղթ, այլ մի համաձայնություն, որի իրական գինը վճարում է հենց Հայաստանը։

Բրիտանիան Ուկրաինային կմատակարարի 120 հազար ԱԹՍ Ավելի վատ լինել չի կարող. Զելենսկին՝ Ուկրաինայում Patriot-ի hրթիռների դեֆիցիտի մասին Մենք արժանի էինք կիսաեզրափակչին․ երիտասարդ թիմ ունենք և շարունակելու ենք կատարելագործվել․ ՖլիկԱՄՆ-ը մոտ է Իրանի դեմ գործողության ավարտին. Թրամփ LVMH-ը հայտնում է վաճառքի դանդաղման մասին. Իրանի դեմ պատերազմը հետաձգել է շքեղության շուկայի վերականգնումը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն անառnղջ են և տրшվմատիկ. Զախարովա Անհնար է հավատալ Իրանի nչնչացմանը. Լավրով Մալենան նոր լուսանկարներ է հրապարակել Բրյուսելից Մոսկվա. արտաքին հավասարակշռության խախտման գինըԻրանում ռազմական գործողությունները վնաս են հասցնում համաշխարհային տնտեսությանը. Թրամփ Ոչ ոք չի կարող մատ թափ տալ Թուրքիայի և նրա նախագահի վրա. Էրդողան «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները հանդիպեցին աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի հետ Հունգարիայի նախագահը Մադյարին հանձնարարել է կազմել նոր կառավարություն «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները կներկայանան հաշվետու համերգներով Երևանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -1°CԹուրքիայի դպրոցներից մեկում հնչած կրակոցների հետևանքով մահացածների թիվը հասել է 4-ի, կա 20 վիրավոր «Վերին Լարս» տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Զելենսկին դժգոհ է ԱՄՆ-իցԾանոթ ու միարժամանակ անհայտ … Չինական մեծ պատ Փաշինյանը իրավական հիմքեր է ստեղծում՝ ընդդիմադիր ուժերի գրանցումը արգելելու համարՓաշինյանն ու Միրզոյանը չեն մեկնելու ԱնթալիաՔՊ-ն միտումնավոր մերժում է Հայկ Սարգսյանի բոլոր նախագծերը Սուրբ Սոֆիայի տաճարում հույն զբոսաշրջիկներ են ձերբակալվել դրոշի համար Թրամփը դեմ է, որ Իրանն ուրանի հարստացումը դադարեցնի միայն 20 տարով Մյասնիկյան պողոտայում ճանապարհին կառուցված հենապատը փլուզվել է. ավտոմեքենաներ են վնասվել Ջրային կոմիտեն նոր տեղակալ ունի․ ով է Նվարդ Վարդանյանը և ինչ ունեցվածք ունի նա Երեկ մաhացած զինվորը նամակ է թողել․ ի՞նչ է գրել«Փորձագետի կարծիքով Հայաստանին պատրաստում են ուկրաինա-մոլդովական սցենարի» Իրանը չինական լրտեսական արբանյակ է օգտագործել ամերիկյան բազաները թիրախավորելու համար․ FT«Գործարքի մի կտոր. Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 3 միլիարդ դոլարով շնորհիվ Ռուսաստանի» Վաղը խոշոր ջրանջատումներ կլինենԱպրիլի 16-ին գազ չի լինելու Ժողովրդի քվեն որպես շրջադարձ. Հունգարիայի փորձը և փոփոխության բանաձևը Մշակույթի համաշխարհային օր․ պատմության այս օրը (15 ապրիլ) Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելԻշխանության երկարաձգման գինը. երբ ժողովրդավարությունը վերածվում է կառավարման իմիտացիայի Ով է երեկ զոհված զինծառայողըՎարկով առողջապահություն. 102 մլն վարկ՝ ապահովագրության համակարգի համար. «Ժողովուրդ» Դպրոցների հետ կապված՝ Փաշինյանն իրականացնում է «նախկինների ծրագիրը»․ «Հրապարակ» 5 անշարժ գույք, 15 մլն եկամուտ և նոր հողամաս. փոխմարզպետի ունեցվածքը. «Ժողովուրդ» ՔՊ-ի նախընտրական ցուցակը խմբագրման փուլում է. «Հրապարակ»Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը. «Ժողովուրդ»Անչափահասի մայրը հիվանդ է, հայրը՝ բանտում. «Հրապարակ» Ով ասում է՝ թող այս մեկը, այն մեկը հարկ չվճարի, նա ասում է՝ թող դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ չլինի, բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչ, 16 մլն-ի ծրագիր չլինի. Փաշինյան95 տոկոսով վստահ եմ․ Ռոնալդոն կանխատեսել է, թե որ հավաքականը կհաղթի ԱԱ-2026-ում Օդի ջերմաստիճանը վաղվանից աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով Պիկասոյի գլուխգործոցը կխաղարկվի 100 եվրոյով. վիճակախաղը, որտեղ ներկայացված է ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ նկարը, իրարանցում է առաջացրելԼավրովի հետ հեռախոսազրույցում Ֆիդանը առաջարկել է Ստամբուլի հարթակը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համարԻնձ համր Աստծո պարգեւ է «Ռեալում» խաղալը. Մբապե 76-ամյա Ալլա Պուգաչովան կարճ կիսաշրջազգեստով լուսանկար է հրապարակել
Ամենադիտված