Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վեհափառը շատ ճիշտ գիծ է դրսևորում գործող դավաճանական իշխանությունների նկատմամբ, ամենաճիշտ քայլն արհամարհելն է». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հետզհետե քչանում է Նիկոլ Փաշինյանի աջակիցների թիվը, որոնք նրա հետ մասնակցում են «պատարագների» տարբեր եկեղեցիներում։ Այդ արարողությունները պատարագ կոչելը տեղին չէ, քանի որ դրանց ժամանակ խախտվում է եկեղեցական կարգը, պատարագներն անցկացնում են կարգալույծ եղած քահանաներ կամ էլ զեղչվում է Վեհափառ Հայրապետի անունը։ Բայց Փաշինյանը չի խորշում շարունակել իր պայքարը Եկեղեցու և Վեհափառի դեմ, որպես վարչապետ մի փաստաթուղթ է ստորագրում 10 եպիսկոպոսի հետ՝ այդպիսով խախտելով Սահմանադրությունը։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասում է՝ հաշվի առնելով ժողովրդի ձեռամբ իր սև գործերը անելու մեթոդի կիրառման ձախողումը, Փաշինյանը հիմա փորձում է այլ ձևաչափով Եկեղեցուն ճնշել։ «Դա անել, այսպես ասած, տիրադավների և տիրադավիկների միջոցով, որը ևս ձախողվել է։ Հայ առաքելական սուրբ եկեղեցին ունի 54 եպիսկոպոս և արքեպիսկոպոս, որոնցից ընդամենը տասն են միացել Նիկոլին։ Եկեղեցին ունի 489 քահանա, որոնցից մոտ 24­ն են միացել նրան։ Նիկոլն օգտագործում է ապատեղեկատվության, մանիպուլ յացիայի, կեղծիքի, դիպֆեյքերի ամբողջ ռեսուրսը՝ հանրությանը համոզելու, որ իր կոչերը շատ մեծ արձագանք ունեն, այնինչ տեսանք, որ այս տիրադավիկների, այսինքն՝ քահանաների միավորումը Նիկոլին ևս խայտառակ ձախողում էր։ Դրան հակառակ՝ մոտ 250 հոգևորական այս պահի դրությամբ իր հավատարմությունն է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Կաթողիկոսին»,­«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը։

Ընդգծում է՝ Փաշինյանը չունի ժողովրդի այն աջակցությունը, որը փորձում էր ներկայացնել։ «Մարդն ասում է՝ հո փարիսեցիություն չէի անի, որպես սովորական քաղաքացի ստորագրեի այդ փաստաթուղթը, բայց նա, ով խոսում է իբր թե արդար լինելուց, մոռանում է՝ նախ Սահմանադրության մեջ ունենք կետ, որի համաձայն, Եկեղեցին անջատ է պետությունից։ Երկրորդ՝ Քրեական օրենսգրքի 209 հոդվածով արգելվում է իշխանություններին կամ որևէ մեկին խոչընդոտել կրոնական կազմակերպության գործունեությանը կամ միջամտել կրոնական կազմակերպության ներքին գործերին։ Իսկ մենք տեսնում ենք, որ մարդը արհամարհած ունի և՛ Սահմանադրությունը, և՛ բոլոր օրենքները, ինչը նրանից լիովին սպասելի է։ Կիրակի օրվա Մասիսի խայտառակությունը, երբ Վեդիի կոմունալ բաժնի աշխատողներին պարտադրել էին գալ Նիկոլի համար մատուցվող այդ «շաբաշ փարթիին», ապացուցում է, որ նույնիսկ վարչական ռեսուրսի ահռելի կիրառմամբ էլ Նիկոլին չի հաջողվում համապատասխան քանակի մարդ հավաքել։ Հիշո՞ւմ եք՝ Հովհաննավանքի Ստյոպիկը սպառնում էր, ասում՝ ոտքերս կխփեմ, տասը հազար մարդ դուրս կգա։ Նախ՝ նշեմ, որ տասը հազարը շատ փոքրիկ թիվ է Հայ առաքելական սուրբ եկեղեցու հավատացյալների համեմատ։ Նույնիսկ, եթե հարյուր հազար մարդ էլ դուրս գա, Կաթողիկոսը պետք է բացարձակ «չվախենա» դրանից։

Նույնիսկ Նիկոլի հրավիրած «ուՂտաերթի» մասնակիցների թիվը երկու հազարից ավելի չէր։ Նույնիսկ առանց ամոթի, ֆոտոշոփով ավելացրել էին մարդկանց։ Այդ երկու հազարի մեջ պետք է ներառենք ուժային կառույցների ներկայացուցիչներին, վարչական ռեսուրսը։ Իրականում Նիկոլի հավաքած զանգվածը այն փոքրիկ՝ երեք­չորս հարյուր հոգին էին, որոնք կանգնած էին Սուրբ Աննա եկեղեցու, այսպես ասած, «պիտաչոկի» վրա։ Նիկոլի հավաքած զանգվածը դա էր»,­ նկատում է քաղաքագետը։

Վստահ է՝ Փաշինյանը չի հրաժարվելու իր ծրագրից։ «Բայց փառք ու պատիվ մեր Վեհափառին, ով պայքարի շատ ճիշտ գիծ է դրսևորել գործող դավաճանական իշխանությունների նկատմամբ և շատ ճիշտ առաջ է գնում։ Ամենաճիշտ քայլն արհամարհելն է, որովհետև, եթե արձագանքես Նիկոլի բոլոր ստերին, կեղծիքներին, մանիպուլ յացիաներին, ապա Նիկոլը քեզ կտանի իր դաշտ և կհաղթի։ Ռուսերեն ասացվածք կա՝ մի՛ բանավիճիր տգետի հետ, նա քեզ կտանի իր դաշտ և կհաղթի իր պրոֆեսիոնալիզմով։ Ուստի Վեհափառ Հայրապետը շատ ճիշտ դրսևորում է ցուցաբերում Նիկոլի նմանի նկատմամբ, որովհետև Նիկոլը դասական դեղին մամուլի ամենավատ ներկայացուցչի տեսակ է։ Պետք չէ կեղտը բզբզել, եթե դա արեցիր, այդ կեղտը կթռնի նաև քո վրա»,­ նշում է մեր զրուցակիցը։

Երկրի ներսում չեն դադարում ռեպրեսիաները՝ ձերբակալություններ, կալանավորումներ, կալանքի ժամկետների երկարաձգում։ Ի՞նչ է սա, գործ ունենք Նիկոլ Փաշինյանի վախերի՞ հետ, թե՞ նա է փորձում զսպել հասարակական հնարավոր հուզումները։ «Ամենառաաջինը Նիկոլի սարսափն է։ Երբ նա ինչ­որ տեղ է գնում, այդտեղ հայտնվում են անվտանգության ուժերի հարյուրավոր ներկայացուցիչներ, ահռելի քանակությամբ մեքենաներ, պարեկներ և ոստիկաններ։ Տարիքիցս ելնելով՝ շատ լավ հիշում եմ և՛ Լևոն Տեր­Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի այցերը Գյումրի։ Բոլորն էլ ունեցել են անվտանգության աշխատակիցներ, թիկնապահներ, կորտեժներ, բայց այն, ինչ անում է Նիկոլը, ոչ ոք չի արել, և դա խոսում է նրա՝ սարսափի մեջ գտնվելու փաստի մասին։ Նա շատ լավ գիտի, թե ինչ հանցանքներ է գործել Հայաստանի Հանրապետության և հարյուր հազարավոր մարդկանց նկատմամբ։ Նա հարյուր հիսուն հազար մարդու դարձրել է անտուն, հինգ հազար մարդու սպանել է, որպեսզի իրեն դավաճան չասեն։ Տասը հազարից ավելի մարդու դարձրել է վիրավոր։ Հարյուրավոր մարդիկ անհետ կորած են, մոտ երեք տասնյակ մարդ գերի է։ Նա շատ լավ գիտի այս ամեն ինչը և վախենում է։ Այս ռեպրեսիաները կազմակերպելով՝ փորձում է նաև վախեցնել ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին։ Նա գործում է շատ լկտի։ Օրինակ՝ Սամվել Կարապետյանը, Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթել յանն իրենց կարծիքն են հայտնել և այսօրվա դրությամբ բանտերում են։ Ասենք, մեկն արձագանքել է Ալեն Սիմոնյանի ցինիկ գրառմանը, մյուսն ասել է՝ մեր ձևով կպայքարենք, և դրա համար այդ մարդիկ հիմա բանտում են, բայց, ասենք, Գառնի գյուղում բնակվող ինչ­որ մեկը կարող է տեսախցիկների առաջ ասել, որ Կաթողիկոսին պետք է սպանել՝ քարը գլխին խփելով, այն պարագայում, երբ Քրեական օրենսգրքում կա հոդված, որը վերաբերում է սպառնալիքին և սպառնալիքի մեթոդներին, այն է, թե ինչպես ես պատրաստվում մարդու նկատմամբ հաշվեհարդար տեսնել, բայց քանի որ նա նիկոլական է, ազատության մեջ է։ Մեր իրավապահ համակարգը, ի դեմս Քննչական կոմիտեի, դա չի տեսնում կամ տեսնելով՝ քրեական գործ չի հարուցում, որովհետև նա նիկոլական է։ Այսինքն՝ նիկոլականներին ամեն ինչ կարելի է, ընդդիմադիրներին չի կարելի։ Եթե որևէ ընդդիմադիր մարդասպանության կոչերով ելույթ ունենար, ապա համոզված եղեք՝ եթերի ժամանակ նրան կկալանավորեին»,­ասում է նա։

Քաղաքագետը կարծում է, որ Փաշինյանը փորձում է այսպիսի մասսայական ձերբակալությունների միջոցով սարսափ ներմուծել նաև ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների մեջ։ «Նիկոլը փորձում է նաև այս մեթոդներով հանրությանը համոզել՝ «մեր դեմ խաղ չկա, մենք հաղթանակած ենք 2026 թվականի ընտրություններում»։ Նիկոլի և նրա թրքահպատակ թայֆայի բոլոր քայլերն ուղղված են այդ ծրագիրն իրականացնելուն։ Սա ևս ցույց է տալիս՝ վախենում են, որ կարող է չընտրվեն։ Հենց դրա համար էլ շատ ագրեսիվ կերպով ապատեղեկատվություն է տարածվում, որ ընտրություններին, միևնույնն է, Նիկոլը կհաղթի։ Սա հատուկ տեխնոլոգիա է մարդկանց հուսահատեցնելու և խաբելու նպատակով։ Իրականում Նիկոլը վախենում է շատ կարևոր մի բանից։ Իրենք ընտրությունները կեղծելու բոլոր մեխանիզմներն ունեն, բայց դրանք նաև կիրառվել են նախկին համապետական և ՏԻՄ ընտրությունների ժամանակ, և Նիկոլը հասկացել է՝ իր բոլոր մեխանիզմները հօդս կցնդեն, եթե ընտրողների մեծ մասը մասնակցի ընտրություններին։ Դրա համար հուսահատության այդ նոտաներն են մտցնում հանրության մեջ, որ հանրությունը չգնա ընտրության։ Հատկապես քաղաքաբնակների մասին է խոսքը, որովհետև Նիկոլը շատ լավ գիտի՝ գրեթե բոլոր քաղաքներում ինքը պարտվելու է, և փորձում է ամեն ինչ անել, որպեսզի քաղաքաբնակները ընտրության չգնան, որովհետև դա պոտենցիալ ընդդիմադիր մասսան է։ Հուսահատական նոտաներ են ստեղծում, որ, միևնույնն է, Նիկոլը կանցնի, մի՛ գնացեք ընտրության, որպեսզի գյուղերով կոմպենսացնեն իրենց պարտությունները քաղաքներում»,­եզրափակում է Գագիկ Համբարյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մենք արժանի էինք կիսաեզրափակչին․ երիտասարդ թիմ ունենք և շարունակելու ենք կատարելագործվել․ ՖլիկԱՄՆ-ը մոտ է Իրանի դեմ գործողության ավարտին. Թրամփ LVMH-ը հայտնում է վաճառքի դանդաղման մասին. Իրանի դեմ պատերազմը հետաձգել է շքեղության շուկայի վերականգնումը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն անառnղջ են և տրшվմատիկ. Զախարովա Անհնար է հավատալ Իրանի nչնչացմանը. Լավրով Մալենան նոր լուսանկարներ է հրապարակել Բրյուսելից Մոսկվա. արտաքին հավասարակշռության խախտման գինըԻրանում ռազմական գործողությունները վնաս են հասցնում համաշխարհային տնտեսությանը. Թրամփ Ոչ ոք չի կարող մատ թափ տալ Թուրքիայի և նրա նախագահի վրա. Էրդողան «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները հանդիպեցին աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի հետ Հունգարիայի նախագահը Մադյարին հանձնարարել է կազմել նոր կառավարություն «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները կներկայանան հաշվետու համերգներով Երևանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -1°CԹուրքիայի դպրոցներից մեկում հնչած կրակոցների հետևանքով մահացածների թիվը հասել է 4-ի, կա 20 վիրավոր «Վերին Լարս» տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Զելենսկին դժգոհ է ԱՄՆ-իցԾանոթ ու միարժամանակ անհայտ … Չինական մեծ պատ Փաշինյանը իրավական հիմքեր է ստեղծում՝ ընդդիմադիր ուժերի գրանցումը արգելելու համարՓաշինյանն ու Միրզոյանը չեն մեկնելու ԱնթալիաՔՊ-ն միտումնավոր մերժում է Հայկ Սարգսյանի բոլոր նախագծերը Սուրբ Սոֆիայի տաճարում հույն զբոսաշրջիկներ են ձերբակալվել դրոշի համար Թրամփը դեմ է, որ Իրանն ուրանի հարստացումը դադարեցնի միայն 20 տարով Մյասնիկյան պողոտայում ճանապարհին կառուցված հենապատը փլուզվել է. ավտոմեքենաներ են վնասվել Ջրային կոմիտեն նոր տեղակալ ունի․ ով է Նվարդ Վարդանյանը և ինչ ունեցվածք ունի նա Երեկ մաhացած զինվորը նամակ է թողել․ ի՞նչ է գրել«Փորձագետի կարծիքով Հայաստանին պատրաստում են ուկրաինա-մոլդովական սցենարի» Իրանը չինական լրտեսական արբանյակ է օգտագործել ամերիկյան բազաները թիրախավորելու համար․ FT«Գործարքի մի կտոր. Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 3 միլիարդ դոլարով շնորհիվ Ռուսաստանի» Վաղը խոշոր ջրանջատումներ կլինենԱպրիլի 16-ին գազ չի լինելու Ժողովրդի քվեն որպես շրջադարձ. Հունգարիայի փորձը և փոփոխության բանաձևը Մշակույթի համաշխարհային օր․ պատմության այս օրը (15 ապրիլ) Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելԻշխանության երկարաձգման գինը. երբ ժողովրդավարությունը վերածվում է կառավարման իմիտացիայի Ով է երեկ զոհված զինծառայողըՎարկով առողջապահություն. 102 մլն վարկ՝ ապահովագրության համակարգի համար. «Ժողովուրդ» Դպրոցների հետ կապված՝ Փաշինյանն իրականացնում է «նախկինների ծրագիրը»․ «Հրապարակ» 5 անշարժ գույք, 15 մլն եկամուտ և նոր հողամաս. փոխմարզպետի ունեցվածքը. «Ժողովուրդ» ՔՊ-ի նախընտրական ցուցակը խմբագրման փուլում է. «Հրապարակ»Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը. «Ժողովուրդ»Անչափահասի մայրը հիվանդ է, հայրը՝ բանտում. «Հրապարակ» Ով ասում է՝ թող այս մեկը, այն մեկը հարկ չվճարի, նա ասում է՝ թող դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ չլինի, բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչ, 16 մլն-ի ծրագիր չլինի. Փաշինյան95 տոկոսով վստահ եմ․ Ռոնալդոն կանխատեսել է, թե որ հավաքականը կհաղթի ԱԱ-2026-ում Օդի ջերմաստիճանը վաղվանից աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով Պիկասոյի գլուխգործոցը կխաղարկվի 100 եվրոյով. վիճակախաղը, որտեղ ներկայացված է ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ նկարը, իրարանցում է առաջացրելԼավրովի հետ հեռախոսազրույցում Ֆիդանը առաջարկել է Ստամբուլի հարթակը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համարԻնձ համր Աստծո պարգեւ է «Ռեալում» խաղալը. Մբապե 76-ամյա Ալլա Պուգաչովան կարճ կիսաշրջազգեստով լուսանկար է հրապարակել Հրդեh է բռնկվել Չինաստանում BYD-ի բազմամակարդակ ավտոկայանատեղիում Էներգետիկ անցումը դառնում է համակարգված․ դերակատարները միավորվում են մեկ հարթակում
Ամենադիտված