Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոխվարչապետերը՝ ՔՊ-ի թիրախում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում և գործադիր իշխանության մեջ բավականին լուրջ դժգոհության ալիք է բարձրացել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նկատմամբ։ Գրիգորյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէ, 2018 թվականից հետո էլ հիմնականում տեխնիկական աշխատանք է իրականացրել թե՛ սահմանների սահմանազատման-սահմանագծման հարցով, թե՛ ապահովել է Հայաստանի գործող իշխանությունների կապը Ռուսաստանի հետ։ Հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման փուլը, կարելի է ասել, որ Գրիգորյանը միակ օղակն է եղել, որ կարողացել է շատ հարցերում կոնսենսուսի տալ ռուսական իշխանությունների հետ, և հենց սա է հիմնական պատճառը, որ Նիկոլ Փաշինյանն իր կառավարությունում հանդուրժում է տեխնոկրատ և բավականին լուրջ գործչի, ինչպիսին է փոխվարչապետը։

Բայց վերջինս վերջին շրջանում որևէ քաղաքական գործընթացի չի մասնակցում, առավել ևս Փաշինյանին էլ աջակցություն չի ցուցաբերում Հայ առաքելական եկեղեցու դեմ իր պայքարում։ Նույնպիսի վարքի համար դժգոհություն կա նաև մյուս փոխվարչապետից՝ Տիգրան Խաչատրյանից։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, վարչությունում մի քանի անգամ քննարկել են փոխվարչապետների խնդիրը՝ Փաշինյանին առաջարկելով դիտարկել նրանց հեռացնելու հնարավորությունը և փոխարենը՝ քպական պաշտոնյաներին նշանակելու։ Ու թեպետ Նիկոլ Փաշինյանը դեմ է որևէ փոխվարչապետի ազատելու մտքին, բայց և չի բացառվում, որ ինչ-որ պահի հաջողվի իրականացնել նման որևէ գործողություն, ընդ որում, ՔՊ-ում առաջարկում են Փաշինյանին փոխվարչապետի պաշտոնում նշանակել Ալեն Սիմոնյանին։

Վերջինս համակերպվել է այն համար հանգամանքի հետ, որ նոր խորհրդարանում իրեն չի հաջողվի դառնալ խորհրդարանի նախագահ։ Այդ պաշտոնի համար Փաշինյանը նախատեսում է ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան, ներկայումս իր գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցին։ Իսկ Սիմոնյանն էլ ցանկանում է տեղափոխվել գործադիր և աշխատել փոխվարչապետի պաշտոնում, որը ֆինանսական առումով ավելի լուրջ հնարավորություններ կտա իրեն։ Առաջիկայում ՔՊ վարչությունը ևս մեկ անգամ քննարկելու է փոխվարչապետներից որևէ մեկին պաշտոնանկ անելու հավանականությունը։ Ըստ ամենայնի, շխանությունները այս պահին զերծ կմնան որևէ փոխվարչապետի ազատելու հնարավորությունից՝ սպասելով խորհրդարանական ընտրություններին, եթե հանկարծ ֆորս-մաժորներ չլինեն։

Ալլա Գասպարյան

Ուկրաինայում միջազգային հաքերային խմբավորումը ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքացիներից 100 միլիոն դոլար է հափշտակել«Tesla»-ն Էրեբունի-Աթոյան խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը «Գահերի խաղը» գալիս է մեծ էկրան. Warner Bros.-ը մշակում է Վեստերոսի նվաճման մասին ֆիլմ Արդարադատության համակարգում խայտառակություն է, պետք է «վիրահատական ճանապարհով» լուծել. ՓաշինյանԱլլա Պուգաչովայի ողջ ընտանիքը հավաքվել է Կիպրոսում՝ նշելու երգչուհու 77-ամյակը ԱՄՆ Սենատի հանրապետականները սատարում են Թրամփի՝ Իսրայելին զենքի վաճառքի որոշումը. ReutersԱդրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից Պակիստանից պատվիրակություն է մեկնել | ԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր համաձայնությանը ԱՄՆ-ն իրանական նավի է ստիպել հետ վերադառնալ Պատրաստ ենք Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը. Նեթանյահու Խնդրում ենք օդանավակայան ներկայանալ ժամանակին՝ հաշվի առնելով հնարավոր ուշացումները. «Զվարթնոց» Բենեիլ Դարիուշը նշել է Թոփուրիա-Ծառուկյան հնարավոր մենամարտի ֆավորիտին Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը Փաշինյանը նոր դավադրություն է պատրաստում արդարադատության համակարգի դեմՄիրզոյանը Ռումինիայի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված հարցեր Արարատյան դաշտը հրաժեշտ տվեց այս գարնան վերջին բացասական ջերմաստիճաններին Վթար է․ մինչև վաղը 12։00-ն ջուր չի լինիԵվրամիությունը նոր առաքելություն է ուղարկում՝ ընդդեմ Ռուսաստանի Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Փաշինյանի էժան վրեժխնդրությունը Գագիկ Ծառուկյանի դեմՄահացած 19-ամյա Նարեկի լուսանկարներըԽաղաղ պայմաններում 5-րդ մահը բանակում՝ 4 ամսվա ընթացքումԽուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստանի» տարբեր գրասենյակներում. շուրջ 14 անձ բերման է ենթարկվելԲերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ, ընտրական ցուցակի ներկայացուցիչ. Գոհար Մելոյան Վթար՝ ԵրևանումՓաշինյանի ու TRIPP-ի ճակատագրերը խիստ շաղկապված են Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ադրբեջանն առաջին անգամ Հայաստանից ներմուծել է ապրանքներ Արտակարգ դեպք՝ Երևանի բանկերից մեկումՄիացյալ Նահանգները ընդունել է, որ Հայաստանի հանքարդյունաբերական ներուժը դիտարկում է որպես իր ակտիվՔաղաքագետը Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները որակել է որպես «լարված»Ինչի՞ շնորհիվ է Հայաստանում աճել ՀՆԱ-ն. «Փաստ»Ժամեր շարունակ գազ չի լինի«Սոկրատեսի մաղը» Telegram ալիք. Ցտեսություն, Հայաստան «Ես նաև հայրիկիս փոխարեն եմ ապրում, ինչ նա չի հասցրել անել, հիմա ես եմ անում». մայոր Լեռնիկ Մխիթարյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին. «Փաստ»Ահա և շեմը. Կրեմլը զգուշացրել է Փաշինյանին, որ նա կարող է կորցնել ամեն ինչ Ոստիկանության աշխատողի օր․ պատմության այս օրը (16 ապրիլ)Հին «բախման» նոր նրբերանգները. «Փաստ»Ջրանջատման հասցեներըՌուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ»Անկում տարադրամի շուկայում«Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ»Փաշինյանի վտանգավոր խաղը․ Օրբանի սխալի կրկնությո՞ւն Մրգաշենում կատարված սպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ»Էներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ»Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ»Սխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ»Օրինականության քերթողահայր Նիկոլ Փաշինյանի ասպատակությունները. «Հրապարակ»
Ամենադիտված