Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վալերի Պերմյակովի կողմից սպանվել են սեփական տան մեջ գտնվող Ավետիսյան ընտանիքի բոլոր 7 անդամները․ պատմության այս օրը (12 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ռուսաստան՝ Դատախազության աշխատողների օր, Թուրքմենիա Գոեկ-Թափեի ճակատամարտի զոհերի հիշատակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1853 –ծնվել է ֆիզիոլոգ Վարդան Վարդանովը:

1867 – ծնվել է ազգային-ազատագրական շարժման գործիչ Նիկոլ Դումանը:

1926 –վախճանվել է դերասանուհի Զաբելը:

1933- Երևանում երթուղի է մտել առաջին տրամվայը։

1941- ծնվել է երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը։

1945- բացվել է Հայաստանի կոմպոզիտորների 1-ին համագումարը։

1950 —ԽՍՀՄ-ում կրկին մտցվել է մահվան դատավիճիռ լրտեսության, դավաճանության և սաբոտաժի հոդվածներիով:

1982- բացվել է հայ անվանի կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի հիմնադրած թատրոնը:

1989 –սկսվել է ԽՍՀՄ-ի վերջին մարդահամարը, որը տևել է մեկ շաբաթ:

1990-ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ Լեռնային Ղարաբաղում մտցվել է ուղղակի կառավարում ստեղծված Հատուկ կառավարման խորհրդի կողմից, որը ղեկավարել է Ա.Ի.Վոլսկին:

2001-Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ալբերտ Բազեյանին ազատել է Երևանի քաղաքապետի պաշտոնից և  Ռոբերտ Նազարյանն է նշանակվել  Երևանի քաղաքապետ:

2010- Սահմանադրական դատարանը 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ - թուրքական արձանագրությունները ճանաչել է Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող:

2011-Հայաստանում հայտնաբերվել է աշխարհի ամենահին գինու հնձանը Արենի գյուղի մոտակայքի նույն այն քարանձավում, որտեղ հնագետները հայտնաբերել էին խաղողի տրորման, խմորման և պահպանման համար նախատեսված կավե տարաներ, բաժակներ և խաղողի կորիզներ, ինչն ապացուցում է, որ Հայաստանում գինի են պատրաստել ավելի քան 6000 տարի առաջ:

2015- Գյումրու Մյասնիկյան 188 հասցեում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սպանվել են սեփական տան մեջ գտնվող Ավետիսյան ընտանիքի բոլոր 7 անդամները։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

930 —կարմատների առաջնորդ Աբու Տահիրի կողմից սկսվել է Մեքքայի թալանը:

1570 —Իոհան 4-րդ թագավորի բանակը մտել է Նովգորոդ և սկսել մահապատիժները:

1591 –ծնվել է  իսպանացի նկարիչ Խոսե դե Ռիբերան:

1628- ծնվել է ֆրանսիացի գրող և նշանավոր հեքիաթասաց Շառլ Պերոն։

1665-վախճանվել է ֆրանսիացի հռչակավոր մաթեմատիկոս Պիեռ դե Ֆերման։

1780 — Ցյուրիխում սկսել է հրատարակվել Zurcher Zeitung թերթը:

1876- ծնվել է ամերիկացի նշանավոր գրող, լրագրող և հասարակական գործիչ Ջեկ Լոնդոնը։

1879 — Հարավային աֆրիկայում սկսվել է պատերազմ բրիտանացի գաղութարարների և տեղական զուլուսական ցեղերի միջև:

1903 –ծնվել է ռուս խորհրդային ֆիզիկոս Իգոր Կուրչատովը:

1910- ծնվել է թատրոնի և կինոյի գերմանացի դերասանուհի Լուիզա Ռայները, որը եղել է «Օսկարի» կրկնակի դափնեկիր, և ամենատարեց օսկարակիր անձնավորությունը, մահացել է 104 տարեկանում։

1943 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է  «Իսկրա» օպերացիան, որով իսկ վերացվել է Լենինգրադի բլոկադան:

1951- ընդունվել է ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան:

1964- տեղի է ունեցել Զանզիբարյան հեղափոխությունը և Զանզիբարի անկախացումը, որը 1964 թվականին միանալով Տանգանիակային ստեղծել է Տանզանիա պետությունը։

1976 –վախճանվել է  անգլիացի կին գրող Ագաթա Քրիստին:

1991 —ԱՄՆ-ի կոնգրեսի երկու պալատներն էլ թույլատրել են նախագահ Ջորջ Բուշին ուժ գործադրել Քուվեյթի նկատմամբ Իրաքի ագրեսիան կանխելու համար:

1998- ինքնասպանություն է գործել իսպանացի նավաստի Ռամոն Սամպեդրոն, որը մոտ 30 տարի պայքարել էր Էֆտանազիայի իրավունքի համար, այդ դեպքերի հիման վրա նկարահանվել է «Ծովը ներսում» ֆիլմը։

2004- աշխարհի ամենամեծ Քուին Մերի- 2 օվկիանոսային նավը կատարել է իր  առաջին նավարկությունը:

2010- Հայիթիում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 316 000 մարդ, մոտ 311 000-ը վիրավորվել են։

2021-դադարեցվել է Flash Player պլագինի աշխատանքը:

Կ. Խաչիկյան

 

 

Ալլա Պուգաչովայի ողջ ընտանիքը հավաքվել է Կիպրոսում՝ նշելու երգչուհու 77-ամյակը ԱՄՆ Սենատի հանրապետականները սատարում են Թրամփի՝ Իսրայելին զենքի վաճառքի որոշումը. ReutersԱդրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից Պակիստանից պատվիրակություն է մեկնել | ԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր համաձայնությանը ԱՄՆ-ն իրանական նավի է ստիպել հետ վերադառնալ Պատրաստ ենք Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը. Նեթանյահու Խնդրում ենք օդանավակայան ներկայանալ ժամանակին՝ հաշվի առնելով հնարավոր ուշացումները. «Զվարթնոց» Բենեիլ Դարիուշը նշել է Թոփուրիա-Ծառուկյան հնարավոր մենամարտի ֆավորիտին Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը Փաշինյանը նոր դավադրություն է պատրաստում արդարադատության համակարգի դեմՄիրզոյանը Ռումինիայի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված հարցեր Արարատյան դաշտը հրաժեշտ տվեց այս գարնան վերջին բացասական ջերմաստիճաններին Վթար է․ մինչև վաղը 12։00-ն ջուր չի լինիԵվրամիությունը նոր առաքելություն է ուղարկում՝ ընդդեմ Ռուսաստանի Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Փաշինյանի էժան վրեժխնդրությունը Գագիկ Ծառուկյանի դեմՄահացած 19-ամյա Նարեկի լուսանկարներըԽաղաղ պայմաններում 5-րդ մահը բանակում՝ 4 ամսվա ընթացքումԽուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստանի» տարբեր գրասենյակներում. շուրջ 14 անձ բերման է ենթարկվելԲերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ, ընտրական ցուցակի ներկայացուցիչ. Գոհար Մելոյան Վթար՝ ԵրևանումՓաշինյանի ու TRIPP-ի ճակատագրերը խիստ շաղկապված են Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ադրբեջանն առաջին անգամ Հայաստանից ներմուծել է ապրանքներ Արտակարգ դեպք՝ Երևանի բանկերից մեկումՄիացյալ Նահանգները ընդունել է, որ Հայաստանի հանքարդյունաբերական ներուժը դիտարկում է որպես իր ակտիվՔաղաքագետը Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները որակել է որպես «լարված»Ինչի՞ շնորհիվ է Հայաստանում աճել ՀՆԱ-ն. «Փաստ»Ժամեր շարունակ գազ չի լինի«Սոկրատեսի մաղը» Telegram ալիք. Ցտեսություն, Հայաստան «Ես նաև հայրիկիս փոխարեն եմ ապրում, ինչ նա չի հասցրել անել, հիմա ես եմ անում». մայոր Լեռնիկ Մխիթարյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին. «Փաստ»Ահա և շեմը. Կրեմլը զգուշացրել է Փաշինյանին, որ նա կարող է կորցնել ամեն ինչ Ոստիկանության աշխատողի օր․ պատմության այս օրը (16 ապրիլ)Հին «բախման» նոր նրբերանգները. «Փաստ»Ջրանջատման հասցեներըՌուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ»Անկում տարադրամի շուկայում«Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ»Փաշինյանի վտանգավոր խաղը․ Օրբանի սխալի կրկնությո՞ւն Մրգաշենում կատարված սպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ»Էներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ»Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ»Սխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ»Օրինականության քերթողահայր Նիկոլ Փաշինյանի ասպատակությունները. «Հրապարակ» «Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ»Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Զատիկն էլ անցավ, բայց եկեղեցին պատրաստ չէ. «Հրապարակ» Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ»
Ամենադիտված