Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Հագուստի կոճկման ձևի տարբերությունը

ՖՈՏՈ

Ինչո՞ւ են տղամարդիկ և կանայք տարբեր կերպ կոճկում հագուստը։

Այս հարցը կարող է աննշան թվալ, բայց դրա հետևում թաքնված է հետաքրքրաշարժ պատմություն, որը լի է գործնական նկատառումներով, սոցիալական նորմերով և նույնիսկ ռազմական հնարքներով։ Տղամարդկանց և կանանց հագուստի վրա կոճակների տեղադրման տարբերությունը ոչ միայն նորաձևության քմահաճույք է, այլ նաև դարավոր ավանդույթների արդյունք, որոնք դեռևս ազդում են մեր զգեստապահարանի վրա։

Սկսենք տղամարդկանց հագուստից։ Ինչո՞ւ են տղամարդկանց վերնաշապիկների, բաճկոնների և վերարկուների կոճակները կոճկվում ձախից աջ։ Պարզվում է, որ դա կապված է պատմության հետ, որտեղ գլխավոր դեր էին խաղում գործնականությունն ու գոյատևումը, այլ ոչ թե նորաձևությունը։ Վերածննդի դարաշրջանում, երբ տղամարդկանց հագուստը սկսեց ձեռք բերել այն հատկանիշները, որոնց մենք սովոր ենք, տղամարդիկ հաճախ կրում էին դաշույններ, իսկ ավելի ուշ՝ ատրճանակներ։ Արագ շեղբը կամ հրազենը հանելու համար անհրաժեշտ էր, որ աջ ձեռքը (մարդկանց մեծամասնության համար դա առաջատար ձեռքն է) կարողանար արագ բացել հագուստի կոճակները և հանել զենքը։ Ի դեպ, այսօր էլ, ինչպես դարեր առաջ, հենց հագուստի ձախից աջ կոճկումն է աջլիկներին թույլ տալիս արագորեն հանել ատրճանակը բաճկոնի տակի պատյանից։ Բացի այդ, այնպիսի վերնազգեստները, ինչպիսիք են կաֆտանները և ֆրակները, նույնպես նախագծվել էին այդ առանձնահատկությունը հաշվի առնելով։ Պատկերացրեք մի սուսերամարտիկի, ով փորձում է հանել սուսերը, բայց թևքը կամ պաշտպանիչը բռնվում է հագուստի եզրին՝ գրպանին։ Նման անհարմար պահերից խուսափելու համար էլ տղամարդկանց հագուստը սկսել են կարվել ձախից աջ կոճկումով։

Կանանց հագուստի հետ կապված ամեն ինչ մի քիչ այլ է։ Կոճակները կոճկվում են աջից ձախ, և դա ունի իր բացատրությունը։ Անցյալում միայն հարուստ կանայք կարող էին իրենց թույլ տալ կոճակներով հագուստ, այն ժամանակներում դա համարվում էր շքեղություն։ Բնականաբար, այդ տիկնայք ինքնուրույն չէին հագնվում, նրանք ունեին աղախին, որը օգնում էր նրանց հագնվել։ Հաշվի առնելով էլ այն, որ մարդկանց մեծ մասը աջլիկ է, կանանց հագուստի կոճակները տեղադրվել են այնպես, որ աղախնին հարմար լիներ դրանք կոճկել։ Այսպիսով, այն ժամանակ կոճակների տեղադրությունը ցույց էր տալիս դրանց տիրոջ կարգավիճակն ու հարստությունը։ Այսօր, իհարկե, կանայք այլևս աղախինների օգնության կարիքը չունեն, բայց ավանդույթը պահպանվել է։ Չնայած, եթե մտածեք այդ մասին, դրանում կա որոշակի հեգնանք. ժամանակակից կանայք, ովքեր ինքնուրույն են կոճկում իրենց հագուստի կոճակները, կրում են ուրիշների հարմարության համար նախատեսված հագուստ։

Իհարկե, ինչպես ցանկացած կանոն, կան նաև բացառություններ։ Օրինակ՝ ռուս տղամարդկանց կոսովորոտկա վերնաշապիկը կոճակներով կոճկվում է աջից ձախ։ Դա պայմանավորված է նրանով, որ աշխատանքի ընթացքում աջլիկների ձախ ձեռքը հաճախ ավելի մաքուր է մնում, քան աջը։ Ահա թե ինչու ավելի հարմար է կոճակները բացել ձախ ձեռքով և ծոցից ինչ-որ բան հանել, օրինակ՝ հացի կտոր։ Սա ևս մեկ օրինակ է այն բանի, թե ինչպես են գործնական նկատառումները ձևավորում ավանդույթները։

Կ. Խաչիկյան

Ոսկե գնդակ-2026․ ովքեր են պայքարում տարվա գլխավոր մրցանակի համար ըստ Goal-ի վարկածի Նոր հարցումը խուճապի է մատնել «Քաղպայմանագրին»Բալահովիտում համաճարակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը Նեթանյահուի արկածախնդրությունն արդեն իսկ Ամերիկային արժեցել է 100 միլիարդ դոլարի ուղղակի վնաս․ Իրանի ԱԳ նախարար Իսրայելի ՊԲ-ն ոչնչացրել է «Հըզբոլլահ»-ի ավելի քան 40 թիրախ Փաշինյանն ինքնամոռաց արդարացնում է Ստեփանակերտի եկեղեցիների քանդումը Միլլի մեջլիսը դադարեցնում է իր մասնակցությունը ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեին Ծառուկյանը RAF մրցաշարում կմրցի UFC-ի նախկին չեմպիոնի հետ Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում Ի՞նչ են քննարկել Անվտանգության խորհրդումՎատ լուր՝ Wildberries-ից և OZON-ից օգտվողների համարՀրդեհ՝ Բենիամին գյուղումԵՄ-ն մեղադրում է ՌԴ-ին ՀՀ ընտրություններին միջամտելու հարցում, և հայտնում Երևանի հետ մերձեցման մասին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սրտի զարկաչափիչ «Սոցիալական հետազոտությունների փորձագիտական ինստիտուտի փորձագետներ. Հայաստանը կարող է գնալ արտաքին մանիպուլյացիաների ճանապարհով»«Փաշինյանը ընտրություններից առաջ հույսը դնում է ԵՄ-ի վրա, իսկ Բրյուսելն արդեն իսկ իր պայմաններն է սահմանել, ինչո՞վ է Հայաստանը վճարելու»Բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 23 երթուղու ավտոբուսն ու «Chevrolet»-ը Շավարշ Նահապետյանը հաղթել է Եվրոպայի ձյուդոյի գավաթի խաղարկության եզրափակչում․ Հայկ Դարբինյանը նվաճել է արծաթե մեդալ «Իրանը մահու չափ ցանկանում է գործարք կնքել»․ Թրամփ Ուժեղ պետություն՝ ուժեղ դիվանագիտությամբ, ոչ թե կախվածություններով Սևանա լճի մակարդակը 16 սմ-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից Կենդանաբանական այգուց «փախած զեբրը» զոլերով ներկված ավանակ էրԱրժանապատիվ ծերություն՝ խոստում, որը չի իրականանում Տեղի ունեցան Եվրոպայի և Կոնֆերենցիայի լիգաների կիսաեզրափակիչ առաջին հանդիպումներըԱնկում տարադրամի շուկայումՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինիՀնարավոր է կարկուտԱշխատավորների համերաշխության, գարնան և աշխատանքի միջազգային օր. պատմության այս օրը (01 մայիս)Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Կենդանաբանական այգուց զեբրը դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում 21 ժամ ջուր չի լինիԻշխանությունը վհուկների որս է իրականացնում Երևանի շարքային բնակիչների շրջանում․ «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ» Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում Հայաստանի դեմ. «Հրապարակ» Գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ» Եվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով 100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. ՓաշինյանՄակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում Ալվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը Գերմանիայից ԱՄՆ զինվորականների դուրսբերումը կարող է ձախողել Tomahawk hրթիռների տեղակայման պլանը. PoliticoChanel-ը գլխավորել է ամենապահանջված «ամենաթեժ» բրենդերի վարկանիշը Մխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ը Թրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ Քրիս Ջենները հերքել է «դեմքի անհաջող լիֆթինգի» մասին լուրերը և հայտարարել, որ լիովին գոհ է արդյունքից ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել hիպերձայնային զենք. Bloomberg ԱՄՆ-ը շուտով որոշում կկայացնի Գերմանիայում զnրակազմի կրճատման վերաբերյալ. Թրամփ«Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում ՀՀ-ն վատթարացրել է դիրքերը՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում Մայիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը բացվելու է ժամը 11:00-ին Ուկրաինան առաջարկում է երկարաժամկետ հրադադար. Զելենսկին արձագանքել է Պուտինի առաջարկին
Ամենադիտված