Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը բացահայտում է իր նպատակները միջանցքի հարցում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին պարտադրում է շուտափույթ կնքել խաղաղության պայմանագիրը, քանի որ ցանկանում է իր ձեռքը վերցնել, այսպես կոչված, «Միջին միջանցքը»։ Հիշեցնենք, օրերս հայկական կողմը հայտարարեց, որ մերժել են ամերիկյան առաջարկի քննարկումը, որով Վաշինգտոնը պահանջում էր վարձակալության հանձնել իրեն Ադրբեջանից Նախիջևան ճանապարհի վերահսկողությունը։ Այդուհանդերձ, Միացյալ Նահանգներին այդ ճանապարհի նկատմամբ վերահսկողություն սահմանելը չափազանց անհրաժեշտ է։

Սենսացիոն բացահայտումը երեկ արել է Մոնտանայից հանրապետական սենատոր Ստիվ Դեյնզը, ով Հայաստան և Ադրբեջան այցելելուց, Փաշինյանի և Ալիևի հետ բանակցելուց հետո, հոդված է հրապարակել Wall Street Journal-ում։ «Նախագահ Թրամփը Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կնքելու շեմին է։ Դա կլինի ուշագրավ նվաճում, ևս մեկ քայլ դեպի կայունություն, որը կնպաստի ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային խաղաղությանը։ Ինչպես նաև տնտեսական օգուտներին, որոնք տարածվում են ներգրավված երկրների սահմաններից շատ ավելի հեռու»,- գրել է սենատորը, հավելելով, թե Թրամփի վարչակազմն առաջընթաց է գրանցել՝ «խաղաղություն ուժի միջոցով» մոդելը համատեղելով պրագմատիկ ստեղծագործ դիվանագիտության և երկու կողմերի համար ավելի պայծառ ապագայի խոստման հետ։

Սենատորը նաև հաստատել է, որ բոլոր այս գործողություններն իրականացվում են ընդդեմ Ռուսաստանի։ «Չափազանց երկար ժամանակ Ռուսաստանը խաղաղել է տարածաշրջանային միջնորդի դեր՝ օգտագործելով այդ դիրքը հակամարտությունը բորբոքելու և իր հարավային հարևաններին թույլ ու մեկուսացված պահելու համար։ Այժմ Հայաստանն ու Ադրբեջանը թոթափում են ռուսական գերիշխանության լուծը և դիմում են ապագայի անկախ տեսլականներին, որոնք համապատասխանում են Ամերիկայի առաջնահերթություններին։ Տարածաշրջանը կձևավորի իր ապագան և դրա հիմքում ընկած է Միացյալ Նահանգների հետ գործընկերությունը, որը կարող է հիմք դնել բարգավաճման ոչ միայն Հարավային Կովկասում, այլև շատ հեռու։ Միջին միջանցքի աշխարհագրական դիրքը նրան տալիս է եզակի ռազմավարական և տնտեսական նշանակություն, գտնվելով Ամերիկայի հակառակորդների, Իրանի և Ռուսաստանի միջև։ Այն միակ հողակտորն է, որի միջոցով Կենտրոնական Ասիայից առևտուրը կարող է անարգել հոսել դեպի Արևմուտք»,- նշել է սենատոր Դեյնզը, հավելել, թե Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները պետք է անհապաղ կնքեն այս համաձայնագիրը։

Ըստ էության, ամերիկյան պաշտոնյայի այս հայտարարությունը զգուշացում է երկու կողմերին, որպեսզի սեփական խաղը չխաղան և ենթարկվեն Վաշինգտոնի պահանջներին, իսկ «Միջին միջանցքի» վրա շեշտը դնելով՝ Նահանգները հաստատում է, որ ցանկանում է տարածաշրջանից կտրել ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Իրանը, ինչը, նշենք գոյաբանական խնդիր կարող է առաջացնել Թեհրանի համար։ Տակավին վերջերս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ինչպես նաև այաթոլայի խորհրդական Վելայաթին հայտարարել էին, որ այս ամենի ետևում տեսնում են Նահանգների ականջները, բայց և մտադիր չեն հանդուրժել նման զարգացումները, որոնք գոյաբանական խնդիր են ստեղծելու Իրանի համար։ Թե ինչպիսի՞ վտանգներ կարող է իր մեջ պարունակել ամերիկյան վերահսկողությամբ միջանցքի բացումը, թերևս պարզ է յուրաքանչյուրին։ Պատրա՞ստ է արդյոք Հայաստանի Հանրապետությունը նման նոր արհավիրքի, թերևս՝ ոչ։

Անի Թորոսյան

ԱՄՆ-ը կհիշի, որ Եվրոպան օգնության չհասավ Իրանի դեմ պատերազմnւմ. Թրամփ Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԻրանը մшհու չափ ուզում է գործարք կնքել․ Թրամփ Փաշինյանն իր վստահված անձանց միջոցով Ռուսաստանի հետ կապերից շահույթ է ստանումԿարիերայիս ավարտը մոտենում է. եկեք վայելենք յուրաքանչյուր հանդիպումը․ Ռոնալդու Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները Հնագետները հայտնաբերել են 4000 տարվա վաղեմության կին ռազմիկների խորհրդավոր դամբարաններ Իրանը նոր առաջարկ է տրամադրել Պակիստանին Միացյալ Նահանգների հետ բանակցությունների համարՍտամբուլում մայիսմեկյան ցույցի ժամանակ բախումներ են սկսվելՈսկե գնդակ-2026․ ովքեր են պայքարում տարվա գլխավոր մրցանակի համար ըստ Goal-ի վարկածի Նոր հարցումը խուճապի է մատնել «Քաղպայմանագրին»Բալահովիտում համաճարակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը Նեթանյահուի արկածախնդրությունն արդեն իսկ Ամերիկային արժեցել է 100 միլիարդ դոլարի ուղղակի վնաս․ Իրանի ԱԳ նախարար Իսրայելի ՊԲ-ն ոչնչացրել է «Հըզբոլլահ»-ի ավելի քան 40 թիրախ Փաշինյանն ինքնամոռաց արդարացնում է Ստեփանակերտի եկեղեցիների քանդումը Միլլի մեջլիսը դադարեցնում է իր մասնակցությունը ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեին Ծառուկյանը RAF մրցաշարում կմրցի UFC-ի նախկին չեմպիոնի հետ Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում Ի՞նչ են քննարկել Անվտանգության խորհրդումՎատ լուր՝ Wildberries-ից և OZON-ից օգտվողների համարՀրդեհ՝ Բենիամին գյուղումԵՄ-ն մեղադրում է ՌԴ-ին ՀՀ ընտրություններին միջամտելու հարցում, և հայտնում Երևանի հետ մերձեցման մասին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սրտի զարկաչափիչ «Սոցիալական հետազոտությունների փորձագիտական ինստիտուտի փորձագետներ. Հայաստանը կարող է գնալ արտաքին մանիպուլյացիաների ճանապարհով»«Փաշինյանը ընտրություններից առաջ հույսը դնում է ԵՄ-ի վրա, իսկ Բրյուսելն արդեն իսկ իր պայմաններն է սահմանել, ինչո՞վ է Հայաստանը վճարելու»Բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 23 երթուղու ավտոբուսն ու «Chevrolet»-ը Շավարշ Նահապետյանը հաղթել է Եվրոպայի ձյուդոյի գավաթի խաղարկության եզրափակչում․ Հայկ Դարբինյանը նվաճել է արծաթե մեդալ «Իրանը մահու չափ ցանկանում է գործարք կնքել»․ Թրամփ Ուժեղ պետություն՝ ուժեղ դիվանագիտությամբ, ոչ թե կախվածություններով Սևանա լճի մակարդակը 16 սմ-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից Կենդանաբանական այգուց «փախած զեբրը» զոլերով ներկված ավանակ էրԱրժանապատիվ ծերություն՝ խոստում, որը չի իրականանում Տեղի ունեցան Եվրոպայի և Կոնֆերենցիայի լիգաների կիսաեզրափակիչ առաջին հանդիպումներըԱնկում տարադրամի շուկայումՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինիՀնարավոր է կարկուտԱշխատավորների համերաշխության, գարնան և աշխատանքի միջազգային օր. պատմության այս օրը (01 մայիս)Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Կենդանաբանական այգուց զեբրը դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում 21 ժամ ջուր չի լինիԻշխանությունը վհուկների որս է իրականացնում Երևանի շարքային բնակիչների շրջանում․ «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ» Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում Հայաստանի դեմ. «Հրապարակ» Գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ» Եվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով 100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. ՓաշինյանՄակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում Ալվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը Գերմանիայից ԱՄՆ զինվորականների դուրսբերումը կարող է ձախողել Tomahawk hրթիռների տեղակայման պլանը. PoliticoChanel-ը գլխավորել է ամենապահանջված «ամենաթեժ» բրենդերի վարկանիշը
Ամենադիտված