ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը բացահայտում է իր նպատակները միջանցքի հարցում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին պարտադրում է շուտափույթ կնքել խաղաղության պայմանագիրը, քանի որ ցանկանում է իր ձեռքը վերցնել, այսպես կոչված, «Միջին միջանցքը»։ Հիշեցնենք, օրերս հայկական կողմը հայտարարեց, որ մերժել են ամերիկյան առաջարկի քննարկումը, որով Վաշինգտոնը պահանջում էր վարձակալության հանձնել իրեն Ադրբեջանից Նախիջևան ճանապարհի վերահսկողությունը։ Այդուհանդերձ, Միացյալ Նահանգներին այդ ճանապարհի նկատմամբ վերահսկողություն սահմանելը չափազանց անհրաժեշտ է։

Սենսացիոն բացահայտումը երեկ արել է Մոնտանայից հանրապետական սենատոր Ստիվ Դեյնզը, ով Հայաստան և Ադրբեջան այցելելուց, Փաշինյանի և Ալիևի հետ բանակցելուց հետո, հոդված է հրապարակել Wall Street Journal-ում։ «Նախագահ Թրամփը Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կնքելու շեմին է։ Դա կլինի ուշագրավ նվաճում, ևս մեկ քայլ դեպի կայունություն, որը կնպաստի ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային խաղաղությանը։ Ինչպես նաև տնտեսական օգուտներին, որոնք տարածվում են ներգրավված երկրների սահմաններից շատ ավելի հեռու»,- գրել է սենատորը, հավելելով, թե Թրամփի վարչակազմն առաջընթաց է գրանցել՝ «խաղաղություն ուժի միջոցով» մոդելը համատեղելով պրագմատիկ ստեղծագործ դիվանագիտության և երկու կողմերի համար ավելի պայծառ ապագայի խոստման հետ։

Սենատորը նաև հաստատել է, որ բոլոր այս գործողություններն իրականացվում են ընդդեմ Ռուսաստանի։ «Չափազանց երկար ժամանակ Ռուսաստանը խաղաղել է տարածաշրջանային միջնորդի դեր՝ օգտագործելով այդ դիրքը հակամարտությունը բորբոքելու և իր հարավային հարևաններին թույլ ու մեկուսացված պահելու համար։ Այժմ Հայաստանն ու Ադրբեջանը թոթափում են ռուսական գերիշխանության լուծը և դիմում են ապագայի անկախ տեսլականներին, որոնք համապատասխանում են Ամերիկայի առաջնահերթություններին։ Տարածաշրջանը կձևավորի իր ապագան և դրա հիմքում ընկած է Միացյալ Նահանգների հետ գործընկերությունը, որը կարող է հիմք դնել բարգավաճման ոչ միայն Հարավային Կովկասում, այլև շատ հեռու։ Միջին միջանցքի աշխարհագրական դիրքը նրան տալիս է եզակի ռազմավարական և տնտեսական նշանակություն, գտնվելով Ամերիկայի հակառակորդների, Իրանի և Ռուսաստանի միջև։ Այն միակ հողակտորն է, որի միջոցով Կենտրոնական Ասիայից առևտուրը կարող է անարգել հոսել դեպի Արևմուտք»,- նշել է սենատոր Դեյնզը, հավելել, թե Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները պետք է անհապաղ կնքեն այս համաձայնագիրը։

Ըստ էության, ամերիկյան պաշտոնյայի այս հայտարարությունը զգուշացում է երկու կողմերին, որպեսզի սեփական խաղը չխաղան և ենթարկվեն Վաշինգտոնի պահանջներին, իսկ «Միջին միջանցքի» վրա շեշտը դնելով՝ Նահանգները հաստատում է, որ ցանկանում է տարածաշրջանից կտրել ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Իրանը, ինչը, նշենք գոյաբանական խնդիր կարող է առաջացնել Թեհրանի համար։ Տակավին վերջերս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ինչպես նաև այաթոլայի խորհրդական Վելայաթին հայտարարել էին, որ այս ամենի ետևում տեսնում են Նահանգների ականջները, բայց և մտադիր չեն հանդուրժել նման զարգացումները, որոնք գոյաբանական խնդիր են ստեղծելու Իրանի համար։ Թե ինչպիսի՞ վտանգներ կարող է իր մեջ պարունակել ամերիկյան վերահսկողությամբ միջանցքի բացումը, թերևս պարզ է յուրաքանչյուրին։ Պատրա՞ստ է արդյոք Հայաստանի Հանրապետությունը նման նոր արհավիրքի, թերևս՝ ոչ։

Անի Թորոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular