Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գանձայում տեղի է ունեցել Տերյանի վերականգնված տուն-թանգարանի բացման պաշտոնական արարողությունը

ՄՇԱԿՈՒՅԹ

Վահան Տերյանի ծննդավայր Գանձայում տեղի են ունեցել մեծանուն բանաստեղծի վերականգնված տուն-թանգարանի բացման պաշտոնական արարողությունը, ավանդական «Տերյանական օր» և Վահան Տերյանի 140-ամյակին նվիրված մշակութային միջոցառումները։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ում։

Ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն, պետական, հասարակական և մշակութային ոլորտների ներկայացուցիչներ, բարերարներ, տերյանական պոեզիայի սիրահարներ։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, նշել է․

«Մշակույթը միավորում է մարդկանց, և այսօր դա տեսանելի է։ Տերյանի պոեզիան համամարդկային արժեք է․ նա խոսում է այն ամենի մասին, ինչը կարևոր է յուրաքանչյուրիս համար։ Վերաբացված թանգարանը տալու է նոր հնարավորություններ՝ ուսումնասիրելու Տերյանի արվեստը, առնչվելու նրա հավերժական ներկայությանը։ Տերյանի արվեստի բոլոր սիրահարները նորովի կբացահայտեն այն միջավայրը, որում ապրել և ստեղծագործել է Տերյանը»։

Նախարարն ընդգծել է նաև, որ ցուցադրության արդիականացման նպատակով ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհներ է հատկացրել, իսկ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ թանգարանում ստեղծվել է հետաքրքիր ինտերակտիվ միջավայր, որն այցելուներին թույլ է տալիս դիտելու բանաստեղծի կյանքի որոշ դրվագներ։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է միջոցառումը նաև Հայաստանի և Վրաստանի միջև մշակութային համագործակցության ամրապնդման համատեքստում՝ նշելով, որ համատեղ միջոցառումները խթանում են երկխոսությունը։

«Սա մեր երկրների միջև մշակույթի ոլորտում հաջող համագործակցության հրաշալի վկայություն է։ Վստահ եմ, որ շարունակելու ենք առաջ շարժվել՝ մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու եղբայրությունն ամրապնդելով նոր նախաձեռնություններով ու ծրագրերով»,-ասել է նախարարը։

Նա շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին ու կազմակերպիչներին՝ համոզմունք հայտնելով, որ թանգարանում ստեղծված միջավայրն անտարբեր չի թողնի ինչպես Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներին, այնպես էլ զբոսաշրջիկներին, որոնք Գանձա այցելելու բազմաթիվ առիթներ կունենան։

Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն ևս ողջունել է ներկաներին և կարևորել երկու երկրերի մեջ ձևավորված համագործակցությունը՝ նշելով, որ մշակույթը չունի տարաձայնություններ և առանձնահատկություններ.

«Մշակույթը բխում է բոլորի սրտից և կարող է ոգեշնչել բոլորին՝ անկախ ազգությունից և լեզվից»:

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանի ընդգծմամբ՝ ընդունված է ասել՝ մշակույթը սահմաններ չի ճանաչում՝ առավել ևս հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամության համար:

«Այսօր մեզ հաջողվեց Վահան Տերյանի 140-ամյակն այսչափ շքեղ և մարդաշատ տոնել նրա հայրենի գյուղում։ Կարծում եմ՝ տերյանական շունչն այսօր ևս մեկ անգամ սփռված էր Գանձայում։ Մենք պարտավոր ենք նրա թողած հարուստ ստեղծագործական ժառանգությունը սերնդեսերունդ փոխանցել, իսկ փոխանցելու ճանապարհներից մեկն էլ սա է»,- նշել է դեսպանը:

Վ․ Տերյանի տուն-թանգարանը վերականգնել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը՝ բարերարների աջակցությամբ։ Հիմնադրամի տնօրեն Սամվել Մկոյանի խոսքով՝ իրենց առաքելություններից է Ջավախքի հասարակական ոլորտների զարգացումն ու հայ-վրացական հարաբերությունների ամրապնդումը։

Միջոցառման շրջանակում հյուրերը նաև ծաղիկներ են խոնարհել Վահան Տերյանի կիսանդրու մոտ, ապա շրջայց են կատարել վերականգնված տուն-թանգարանում։ Տերյանական օրը շարունակվել է համերգային տոնախմբությամբ։

«Բարսելոնայի» եզրային պաշտպան Ալեխանդրո Բալդեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբիցԱդամ Սենդլերը 2025 թվականին դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հшրվածների հետևանքով 26 բուժաշխատող է զnհվելՀորոսկոպ. Յուպիտերը դուրս է եկել հետադարձ շարժումից և հնարավորություններ է բերել բոլոր նշաններինԹրամփը մերժել է Իրանից 450 կգ nւրան դուրս բերելու Պուտինի առաջարկը «Փյունիկ»-ը հաղթեց «Ալաշկերտ»-ին և գլխավորեց մրցաշարային աղյուսակը Սյունիքում Փաշինյանը դպրոցահասակ երեխաների է ներգրավվում քաղաքական գործընթացների մեջՔանի դեռ Օրբանը Հունգարիայի վարչապետն է, Ուկրաինան չի մտնի ԵՄ․ Սիյարտո Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Վերջին երկու շաբաթում Թրամփը հայտարարել է, որ մեզ ինը անգամ հաղթել է, սա իսկապես ծիծաղելի է․ Իրանի խորհրդարանի նախագահ Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Իրանի 130 քաղաքացու նկատմամբ Հռոմի Պապը Մերձավոր Արևելքում հրադադարի և երկխոսության կոչ է արել «Վեոլիա Ջուր»-ը կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար․ ԲԸՏՄ Մոսկվան կրկին հարձակման է ենթարկվել․ ինչ է հայտնիԻրանում ամերիկա-իսրայելական հարձակումների հետևանքով 202 երեխա է սպանվել, վնասվել է ավելի քան 150 բուժհաստատություն Եվրոպացիները փորձում են համոզել Կիևին շարունակել պшտերազմը. Պեսկով Արզնիի խճուղու սկզբնամասում բախվել են 2 «Kia» Անգլիայի Պրեմիեր լիգան այլևս աշխարհի լավագույնը չէ. Գվարդիոլա ԱՄՆ-ն կառավարության աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին կարգադրել է հեռանալ Օմանից Մոջթաբա Խամենեին լավ առողջական վիճակում է․ նա լիովին ղեկավարում է իրավիճակը․ Արաղչի Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում «Ֆորմուլա 1»-ի Գրան պրիի էտապները չեղարկվել են. ապրիլին մրցարշավներ չեն լինի Եթե դուք չեք ծառայում պետությանը խորհրդարանում, ապա ծառայեք պետությանը առաջնագծում․ Զելենսկին՝ պատգամավորներին Սպասվում է բուք, առանձին շրջաններում՝ տեղումներ Դավիթ Բեկի փողոցում բախվել է 4 մեքենա․ կան տուժածներ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Երևանում բախվել են «Kia Optima»-ն և «Lexus»-ը Հայաստանը կբախվի տեղահանված անձանց ալիքի. Կանխատեսվում է Իրանից փախստականների հոսքՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Կոտայքի մարզում․ կա վիրավոր Ըմբիշ Արամայիս Հարությունյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն, Սամվել Տերտերյանը՝ փոխչեմպիոն, Մանվել Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր Կսկսի՞ Ալիևը պատերազմ Իրանի դեմ. «Մեծ գայթակղություն, բայց նաև մեծ ռիսկեր»9 միլիարդ դոլար ԱՄՆ-ից կամ ռեակտորներ Ռոսատոմից. Հայաստանը գործընկեր է ընտրում նոր ատոմակայանների կառուցման համար«Արցախից մինչև Թուրքիա. Ո՞վ է շրջում Հայաստանը և ինչո՞ւ»Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր. պատմության այս օրը (15 մարտ)Լա Լիգա․ Մադրիդի «Ռեալը» 4:1 հաշվով հաղթեց «Էլչեին» ՀՀ որոշ շրջաններում տեղում է ձյուն․ Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց Իրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին Հալեպում հայ կնոջ են թալանել և սպшնել 2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից․ ՆԳ նախարարԼիբանանը պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների. Փարիզը կարող է ծառայել որպես հարթակ․ ՄակրոնԻսրայելի և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հարավին հասցված ավիահшրվածների հետևանքով վնաuվել է մանկապարտեզ և կրթական կենտրոնԻսրայելի պաշտպանության ուժերը Թեհրանում nչնչացրել են իրանական տիեզերական կենտրոն և հակաօդային պաշտպանության գործարանԲահրեյնը երկու շաբաթվա ընթացքում nչնչացրել է Իրանից արձակված ավելի քան 200 ԱԹՍ Հրազդան քաղաքում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը հայտնաբերվել է ջրաhեղձ եղած կնոջ մարմինըԱռողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան «Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը կարող է ձեռք բերել Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Դավիդ Ռաումին500-ամյա առեղծված. Կույս Մարիամի աչքերում հայտնաբերված հրաշքի փոքրիկ վկաներ Իրանը լիովին պարտված է և գործարք է ցանկանում, բայց ոչ այնպիսի գործարք, որը ես կընդունեի․ ԹրամփՀյուսիսային Կորեան шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Loud luxury և 11,000 դոլար արժողությամբ կերպար. Օքսի Ավդալյանի շքեղ զգեստապահարանն ու ոճըԻրանը ծրագրեր ուներ գրավելու ամբողջ Մերձավոր Արևելքը և ամբողջությամբ ոչնչացնելու Իսրայելը. Թրամփ
Ամենադիտված