Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշել, այս տարի մոտ 90 պետությունների ներկայացուցիչներ հաստատել են իրենց մասնակցությունը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին (ПМЭФ): «Փաստի» հետ զրույցում քաղաքագետ Աղվան Պողոսյանը նշում է, որ եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ, ապա նոր ռեկորդ է սահմանվել։

«Հաստատված մասնակիցների թիվն աճել է մոտ 5 %-ով, ինչը բացատրվում է նախորդ համաժողովների արդյունքներով։ Հայաստանի համար, որն ամենամեծ առավելություններն է ստանում Ռուսաստանի հետ առևտրատնտեսական գործընկերությունից և, ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրումից, ПМЭФ-ի հարթակը, իրոք, Գլոբալ հարավի երկրների հետ փոխշահավետ համագործակցության զարգացման հնարավորությունների պատուհան է դարձել։ Եվ այս պահը պետք է օգտագործել»,-ասում է մեր զրուցակիցը։ Նշում է, որ, պաշտոնական տվյալներով, Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2024 թվականին կազմել է, 5,9 տոկոս։ Արտաքին առևտրաշրջանառությունը 2023 թվականի համեմատ աճել է 41,5 %-ով և կազմել ավելի քան 30 մլրդ դոլար։ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներն են Ռուսաստանը, ԱՄԷ-ն և Չինաստանը։ Ռուսաստանին բաժին է ընկնում հանրապետության ամբողջ առևտրի ավելի քան 40 %-ը կամ 11,7 միլիարդ դոլար։ Ներդրումային ոլորտում Հայաստանում կուտակված ռուսական ներդրումների ծավալը կազմել է 4 մլրդ դոլար։ Ռուսական խոշոր ձեռնարկությունները համարվում են Հայաստանի խոշոր հարկատուներից։

Ըստ Աղվան Պողոսյանի, այս թվերը ցույց են տալիս առնվազն երեք կետ. «Նախ՝ Հայաստանի տնտեսության իրական աճն այսօր ապահովում են Ռուսաստանն ու Չինաստանը։

Արևմուտքն այս առումով զգալիորեն հետ է մնում, ինչը բացատրվում է նրա կողմից կոնյուկտուրային հետաքրքրությամբ։ Ուստի, եվրասիական, ասիական նախագծերը տնտեսության աճի բանալին են։

Երկրորդ՝ Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլ յացիաներին։ ПМЭФ-ին մասնակցությունը մասնակից շատ երկրների թույլ է տալիս հայտարարել իրենց անկախության մասին Արևմուտքի երկրների քաղաքական և տնտեսական ճնշումներից։ Դա բխում է նրանց ազգային շահերից, մեծացնում է տնտեսական սուբյեկտայնությունը տարածաշրջանային նախագծերում։ Երրորդ՝ Հայաստանը պետք է ավելի ակտիվ լինի ПМЭФ-2025-ում։ Շատ որոշումներ, որոնք ընդունվել են ֆորումներում ավելի վաղ, արդեն բերել են արդյունքներ։ Այսպես, օրինակ՝ ПМЭФ-2023-ի շրջանակներում Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վախրուկովը և Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը ստորագրել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման ճանապարհային քարտեզ։ 2024 թվականին գրանցվել է ռուսաստանցիների մոտ 1 մլն այց հանրապետություն, ինչը Հայաստան այցելող բոլոր զբոսաշրջիկների 40 տոկոսն է։ Հայաստանի և Ռուսաստանի միջև լավ զարգացած է ավիահաղորդակցությունը, շաբաթական իրականացվում է շուրջ 100 չվերթ՝ 12 երթուղով։ Փաստաթղթի ընդունմամբ ամրապնդվել է երկու երկրների զբոսաշրջային բիզնեսի համագործակցությունը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ»Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ»Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ»Գյումրիի «Արձագանք» մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄԱրմավիրի քրեական ոստիկանները ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին հայտնաբերել ենԵրևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ծագումով ֆրանսիացի նկարիչը ստեղծել է ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված շախմատի տախտակ՝ այն նվիրելով իր տատիկի և պապիկի սիրուԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պшտերազմի սկզբից ի վեր Իրանում առնվազն 21 մարդ է մшhապատժի ենթարկվել, իսկ ավելի քան 4,000-ը՝ ձերբшկալվելՓամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել էԻնչու որոշ տղամարդիկ չեն սիրում ամուսնական մատանիներ կրել Իրանում hակամարտnւթյան 60 օրվա ընթացքում ԵՄ երկրների ծախսերը վառելիքի ներկրման համար աճել են ավելի քան 27 միլիարդ եվրոյով. ֆոն դեր ԼայենԱրդեն ապացուցել ենք՝ ինչի ենք ընդունակ ցանկացած մարզադաշտում. Արտետան զգուշացնում է «Ատլետիկո»-ին21-ամյա վարորդը «Mazda»-ով Չարենցի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW»-ին և «Hyundai»-ինՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են ավտոհայելու ապակիների գողությունները«Հայ վիրտուոզներ» ծրագրի ավարտական գալա համերգներ․ ևս մեկ հաջողված կրթական տարվա հանդիսավոր ամփոփումԱՄՆ-ում Թրամփի դեմքով անձնագրեր կթողարկվեն Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ԱՄՆ դեսպանությունը ներգաղթային վիզաների վերաբերյալ հայտարարություն է տարածել Պատմական իրադարձություն․ Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն ՖԻՖԱ երիտասարդական ԱԱ-ն Փաշինյանն ու թիմակիցները մրցում են, թե ով լավ կպաշտպանի Ադրբեջանի շահերը Գնաճը շարունակում է արագանալ. «Լույս» հիմնադրամ Ի՞նչ է փնտրում Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում Խոշոր վթար՝ ԼոռիումԵՄ-ն ճոխ է պատրաստվում Երևանում կայանալիք գագաթնաժողովին Տավուշի չգործող բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում աշխատանքներ կատարող 34-ամյա տղամարդու վրա Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից 10 մարդ է զոհվել Երևանում Անտառային փողոցի մի հատվածում երթևեկությունը կդառնա միակողմանի Ադրբեջանական ինքնաթիռ է ֆիքսվել «Զվարթնոց» օդակայանում Թրամփը քննադատել է Մերցին Իրանի նկատմամբ իր դիրքորոշման համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Լեֆֆ գարեջուրՈրպես անհետ կորած որոնվող 17-ամյա Հայկանուշ Խաչատրյանը հայտնաբերվել է ՇՎՏՄ-ն վտանգավոր խաղալիք է հայտնաբերել. ոչնչացման հանձնարարական է տրվել Խոշոր չափով թմրամիջոցների ապօրինի իրացում, մինչև 93 մլն-ի փողերի լվացում. նախաքննությունն ավարտվել է «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտըԳիշերը Ռուսաստանի տարածքում մոտ հարյուր ուկրաինական անօդաչու թռչող սարք է որսացվել Մոռացված թոշակառուների լուռ ճգնաժամը Կահիրեում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ Իրանը չի քննարկի իր հրթիռային ծրագիրը ԱՄՆ-ի հետ «Chevrolet»-ը Մուղնի բնակավայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահըՔարոզչական ստվերներն ու իրական վախերը Երկար ժամանակ գազ չի լինելուՍպասվում է կարճատև անձրևՎթար է․ ջուր չի լինիԱնկում տարադրամի շուկայում «Թակարդ Փաշինյանի համար. ի՞նչ կաթսա է Եվրոպան պատրաստում Հայաստանի համար» «Երևանը կհյուրընկալի Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը, որն արդեն կարելի է անվանել «թուրքական»»Ծնվել է եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը. պատմության այս օրը (29 ապրիլ)10 հոգի է տարհանվել․ ինչ է կատարվել ԵրևանումԿանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ»
Ամենադիտված