Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփը և Իսրայելի համար նոր «Աբրահամյան համաձայնագրերը»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով դեսպան Սթիվ Վիտկոֆը Breitbart-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ չորսից վեց երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը, Հայաստանը, Սիրիան և Լիբանանը, կարող են միանալ Աբրահամի համաձայնագրերին (արաբական երկրների և Իսրայելի միջև հարաբերությունները կարգավորելու համաձայնագրեր) առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։ Ավելի վաղ, Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատանը կազմակերպված միջոցառման ժամանակ ելույթ ունենալով, նա ավելի կոնկրետ էր խոսել պնդելով, որ այդ համաձայնագրերի ընդլայնումը տեղի կունենա մինչև 2026 թվականի սկիզբը, գրում է iarex.ru–ն։

Հիշեցնենք, որ Աբրահամի համաձայնագրերը Իսրայելի և մի շարք պետությունների՝ Մարոկկոյի, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Սուդանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրերի շարք են, որոնք ստորագրվել են 2020-2021 թվականներին։ Դա Թրամփի փեսա Ջարեդ Քուշների նախագիծն էր, որն այն ժամանակ նախագահի ավագ խորհրդականն էր։ Շատ փորձագետների կարծիքով, մի շարք երկրների կողմից այդ ժամանակ Իսրայելը ճանաչելու որոշումը խախտում էր արաբական երկրների վաղեմի այն կոնսենսուսը, որի համաձայն Իսրայելի հետ ցանկացած պաշտոնական հարաբերություններ հնարավոր էր համարվում միայն Պաղեստինի պետության ստեղծումից հետո։ Մեկ այլ ասպեկտ է իրանական թեման, քանի որ «իրանական սպառնալիքին» դիմակայելը ստորագրող պետությունների միջև շփման կետերից մեկն էր, իսկ Թրամփն իր առաջին նախագահական ժամկետում առաջ մղեց այսպես կոչված արաբական ՆԱՏՕ ստեղծելու գաղափարը։

Սակայն այժմ տարածաշրջանում իրավիճակը սկսել է հիմնարար կերպով փոխվել, ինչն այս պահին ոչ թե պարզապես պատահական իրադարձությունների ամբողջություն է, այլ Թրամփի կողմից նախապես մշակված գործողությունների ծրագիր։ Նա սկսել է Իսրայելին հեռացնել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններից, համաձայնել է Գազայի վերաբերյալ համաձայնագիր կնքել Համասի հետ առանց Իսրայելի, ավարտել է Եմենում հուսիթների հետ պատերազմը և առաջարկել է Գազայում ամերիկյան ժամանակավոր կառավարում մտցնել։ Նման պայմաններում «Աբրահամյան պատմության» վերածնունդը նախկին ուրվագծերով քիչ հավանական է։ Հետևաբար, տպավորություն է ստեղծվում, որ դիտարկվում է Մերձավոր Արևելքի կարգավորման հնարավորությունը, որը հիմնված է առանց Իսրայելի արաբա-արաբական հաշտեցման վրա։ Այդ համատեքստում խոսել միայն Աբրահամի համաձայնագրերի նշանակության մասին կարելի է դրանց նոր տարբերակով՝ Պաղեստինի պետության ստեղծմամբ։

Պատահական չէ, որ Թրամփի Մերձավոր Արևելյան այցը խուճապ է առաջացրել ԱՄՆ-ում գործող իսրայելական լոբբիստական կազմակերպությունների շրջանում։ Ավելին, նա հրաժարվել է այցելել Իսրայել։ Բայց առայժմ միայն պարզ է այն, որ Թրամփը, գուցե մարտավարական պատճառներով, մի քանի քայլեր է ձեռնարկել, որոնք համարվում են Իսրայելին ավանդական աջակցությունից շեղում։ Հնարավոր է, որ այս տեղաշարժը, չնայած անորոշ է թվում, արտացոլում է ուժերի փոփոխվող հավասարակշռությունը և ռազմավարական հաշվարկները մի տարածաշրջանում, որտեղ շատ երկրներ են հայտնվել հակամարտության մեջ։ Այսպիսով, Մերձավոր Արևելքում «մեծ խաղը» լիարժեք ընթացքի մեջ է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Մինչև 20:00-ն ջուր չի լինելու․ ջուր հավաքեքՁերբակալությունների շղթա և քաղաքական լարվածության խորացում Հիբրիդային պատերազմ մղող ՌԴ-ի հետ երկխոսությունը բարձրամակարդակ է եղել. հատված զեկույցից. Ժողովուրդ Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը ՔՊ ցուցակում. «Ժողովուրդ» Նոր Սահմանադրության տեքստում անհավանական անակնկալներ են սպասվում. «Հրապարակ» Կյանքից անժամանակ հեռացել է դերասան Լևոն Տեր-ՊետրոսյանըՄեծ Բրիտանիան պատրաստվում է սննդի պակասի ռիսկին՝ Իրանի շուրջ հակամարտության ձգձգման դեպքում. BBCApple-ը պատրաստում է մատչելի Mac Neo. նոր կոմպակտ համակարգիչ՝ 299 դոլարով Վինիսիուսը գերազանցեց Մեսիի ռեկորդը Թուրքիայում 83 մարդ է ձերբակшլվել դպրոցներում տեղի ունեցած hրաձգnւթյունների գործերովՇաբաթվա վերջին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-8 աստիճանով Ուկրաինայում միջազգային հաքերային խմբավորումը ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքացիներից 100 միլիոն դոլար է հափշտակել«Tesla»-ն Էրեբունի-Աթոյան խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը «Գահերի խաղը» գալիս է մեծ էկրան. Warner Bros.-ը մշակում է Վեստերոսի նվաճման մասին ֆիլմ Արդարադատության համակարգում խայտառակություն է, պետք է «վիրահատական ճանապարհով» լուծել. ՓաշինյանԱլլա Պուգաչովայի ողջ ընտանիքը հավաքվել է Կիպրոսում՝ նշելու երգչուհու 77-ամյակը ԱՄՆ Սենատի հանրապետականները սատարում են Թրամփի՝ Իսրայելին զենքի վաճառքի որոշումը. ReutersԱդրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից Պակիստանից պատվիրակություն է մեկնել | ԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր համաձայնությանը ԱՄՆ-ն իրանական նավի է ստիպել հետ վերադառնալ Պատրաստ ենք Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը. Նեթանյահու Խնդրում ենք օդանավակայան ներկայանալ ժամանակին՝ հաշվի առնելով հնարավոր ուշացումները. «Զվարթնոց» Բենեիլ Դարիուշը նշել է Թոփուրիա-Ծառուկյան հնարավոր մենամարտի ֆավորիտին Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը Փաշինյանը նոր դավադրություն է պատրաստում արդարադատության համակարգի դեմՄիրզոյանը Ռումինիայի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված հարցեր Արարատյան դաշտը հրաժեշտ տվեց այս գարնան վերջին բացասական ջերմաստիճաններին Վթար է․ մինչև վաղը 12։00-ն ջուր չի լինիԵվրամիությունը նոր առաքելություն է ուղարկում՝ ընդդեմ Ռուսաստանի Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Փաշինյանի էժան վրեժխնդրությունը Գագիկ Ծառուկյանի դեմՄահացած 19-ամյա Նարեկի լուսանկարներըԽաղաղ պայմաններում 5-րդ մահը բանակում՝ 4 ամսվա ընթացքումԽուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստանի» տարբեր գրասենյակներում. շուրջ 14 անձ բերման է ենթարկվելԲերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ, ընտրական ցուցակի ներկայացուցիչ. Գոհար Մելոյան Վթար՝ ԵրևանումՓաշինյանի ու TRIPP-ի ճակատագրերը խիստ շաղկապված են Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ադրբեջանն առաջին անգամ Հայաստանից ներմուծել է ապրանքներ Արտակարգ դեպք՝ Երևանի բանկերից մեկումՄիացյալ Նահանգները ընդունել է, որ Հայաստանի հանքարդյունաբերական ներուժը դիտարկում է որպես իր ակտիվՔաղաքագետը Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները որակել է որպես «լարված»Ինչի՞ շնորհիվ է Հայաստանում աճել ՀՆԱ-ն. «Փաստ»Ժամեր շարունակ գազ չի լինի«Սոկրատեսի մաղը» Telegram ալիք. Ցտեսություն, Հայաստան «Ես նաև հայրիկիս փոխարեն եմ ապրում, ինչ նա չի հասցրել անել, հիմա ես եմ անում». մայոր Լեռնիկ Մխիթարյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին. «Փաստ»Ահա և շեմը. Կրեմլը զգուշացրել է Փաշինյանին, որ նա կարող է կորցնել ամեն ինչ Ոստիկանության աշխատողի օր․ պատմության այս օրը (16 ապրիլ)Հին «բախման» նոր նրբերանգները. «Փաստ»Ջրանջատման հասցեները
Ամենադիտված