Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հոնքը շինելու տեղը...», ու՝ անընդհատ, ու՝ գրեթե ամեն ինչում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այդպիսի հանրածանոթ ասացվածք կա. «Հոնքը շինելու փոխարեն, տվեցին, աչքն էլ հանեցին»: Սա իսկը Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած կառավարության գործունեությունը բնորոշելու համար է ասված: Նախորդ համարներում արդեն դիտարկել ենք, թե ինչ փորձանքներ բերեցին Փաշինյանն ու իր գլխավորած իշխանությունը արտաքինքաղաքական առումով և Հայոց բանակի գլխին: Բայց չէ՞ որ միայն դա չէ: Գրեթե չկա ոլորտ, որտեղ «թավշահեղափոխականները» մի «թարս բան» մոգոնած կամ նախաձեռնած չլինեն: Ավելին, եթե անգամ արտաքուստ ինչ-որ դրական նպատակադրում է երևում դրանց տակ, էլի, միևնույնն է, հակառակ էֆեկտ է ստացվում:

Շատ հեռու չգնանք. ինչպես հայտնի է, Փաշինյանի կառավարության որոշմամբ, մարտի 1-ից ավելի քան 450 անուն դեղեր դեղատները բաց են թողնում միայն էլեկտրոնային դեղատոմսի առկայության դեպքում: Սրա հիմնական հռչակագրային նպատակը բնակչությանն ինքնաբուժությունից պաշտպանելն է: Խոսքը հակավարակային, հակաբակտերիային, հակասնկային, հակամիկրոբակտերիային, հակավիրուսային դեղերի, հակաբիոտիկների, իմունային շիճուկների և իմունոգլոբուլինների, պատվաստանյութերի մասին է: Ենթադրենք, թե իսկապես էլ Փաշինյանի իշխանությունը «լավ բան» էր ուզում անել: Ենթադրենք: Բայց հետևանքը իրական կյանքում ինչպիսի՞ն է: Թող նշված դեղերն օգտագործող հայրենակիցները, բժիշկներն ու դեղատների աշխատողներն առաջինն ասեն: Իսկ մինչ նրանք իրենց ասելիքը մեջբերելի արտահայտություններով կձևակերպեն, հակիրճ նշենք՝ խայտառակությո՛ւն ու բառիս բուն իմաստով քաոս:

Հեռու մի գնացեք, մտեք ցանկացած պոլիկլինիկա ու կհամոզվեք դրանում: Առողջապահական համակարգն ուղղակիորեն անպատրաստ էր նման որոշման իրականացմանը: Ու դեռ 2025-ի հունվարի 1-ից էլ ցանկանում են գրեթե բոլոր դեղերի վրա տարածել «էլեկտրոնային դեղատոմսերի» պարտադրանքը: Բայց սա ընդամենկ 1 օրինակ է: Փաշինյանը, հիշո՞ւմ եք, հայտարարում էր «խաղամոլության դեմ» պայքարելու մասին: Անգամ ինչ-որ օրինագծեր մտմտացին, ինչ-որ սխեմաներ կազմեցին: Եվ ի՞նչ: Եվ այն, որ փաշինյանական կառավարման 6 տարվա ընթացքում «խաղամոլության» ծավալները բազմապատիկ են աճել: Չստացվե՞ց, որ էլի՝ «հոնքը շինելու փոխարեն, տվեցին, աչքը հանեցին»:

Վերցնենք այնպիսի անմեղ մի բան, ինչպիսին է շրջակա միջավայրը մաքուր պահելու նպատակով պոլիէթիլենային տոպրակների թանկացումը: Փաշինյանական իշխանության այս նախաձեռնության հիմնական «փորացավը», ժողովրդական բառուբանով ասած, ցելոֆանե տոպրակներից մեր շրջակա միջավայրն ազատելն էր: Ու ի՞նչ: Ու այն, որ դա ընդամենը վերաճեց հանրության վրա «ցելոֆանի հարկ» դնելու: Այսինքն, դրա ամբողջ «էֆեկտն» այն եղավ, որ մարդիկ խանութներում սկսեցին 10-ի փոխարեն 50 դրամ վճարել այդ տոպրակների համար, որոնք, ի լրումն, մի բան էլ ավելի հաստացան: Այսինքն՝ պոլիէթիլենային մասն ավելացավ, ու այժմյան տոպրակները շատ ավելի դանդաղ են քայքայվելու, քան մինչ այդ գործածվողները: Կարևորը՝ մարդկանց գրպաններն ավելի շատ թեթևացրին: Թվում է, թե անմեղ-անշառ բաներ են, չէ՞:

Հա, Արցախի կորստի, Փաշինյանի իշխանության բերած այլևայլ աղետների խորապատկերում, այո, նշվածները գուցե ոչ մի բան են կամ չնչին մի երևույթ: Բայց մյուս կողմից՝ դա մեր ամենօրյա իրականությունն է, որի պայմաններում ապրում ենք, եթե իհարկե, այս մղձավանջը կարելի է կյանք համարել: Կամ՝ վերցնենք կերակրի աղին Նիկոլ Փաշինյանի կառավարության հայտարարած «սրբազան պատերազմը»: Դե այն, որ հանրային սննդի օբյեկտներում սեղաններին արգելեցին աղ (աղաման) դնել՝ դրա համար ահռելի տուգանք սահմանելով: Թե այդ նախաձեռնության հեղինակներից որ մեկին են դպրոցում քիմիայից «1» նշանակել, անհայտ է, բայց որ հիշատակված նախաձեռնությունն ինքնին անհեթեթություն է և ամենաիսկական «թիթեռանկարչություն», կարծում ենք՝ ակնհայտ է: Ի լրումն, բազմաթիվ մեծուփոքր սննդակետերի աշխատողների կյանքին էլի մի ինչ-որ անախորժություն հաղորդեցին:

Փաշինյանը, կհիշեք, «պինցետով, տնական արաղով» էր կորոնավիրուսի դեմ «պայքարում», բայց այդ «պայքարը» վերածեցին բավականին եկամտաբեր (իրենց համար) միջոցի: Հիշո՞ւմ եք անհեթեթ պահանջներն ու է՛լ ավելի անհեթեթ տուգանքները: Ու, որպես ծաղր, հայտարարեցին, թե՝ քաղաքացին «տուգանքի մատերիալ չի»: Դա ասում է հայրենակիցներին ամենից շատը տուգանած կառավարության ղեկավարը... Ի դեպ, տուգանքների մասին: Շատերդ տեսած կլինեք մթերային խանութներում, դեղատներում փակցված զգուշացնող պաստառները՝ «Ծխելու համար 50000 դրամ տուգանք»: Գիտեք, սա արդեն բացահայտ ծաղր ու անթաքույց վիրավորանք է: Ինչո՞ւ: Որովհետև ես, օրինակ՝ երբեք չեմ տեսել, որ իմ որևէ հայրենակից վառած ծխախոտը բերանին՝ մտնի մթերային խանութ: Չգիտեմ, միգուցե 30 տարվա մեջ 1 անգամ նման մի բան որևէ տեղ եղե՞լ է: Առավել ևս, չեմ պատկերացնում մեկին, անգամ՝ շարունակաբար Փաշինյանին ընտրող հայրենակիցների շարքերում, անգամ կարկառուն քպականներից մեկի հանրահայտ հարևան «Պողոսի» կատեգորիայից մեկին, որ ծխելով մտնի դեղատուն:

Ու էլի, եթե երբևէ նման դեպք եղել է, ապա այդ ցուցանակը նման մեկին չի խանգարելու: Մինչդեռ, եթե նման պաստառներ են փակցնում, ստացվում է, որ հայերը հենց միայն նրա համար են արթնանում, որ առավոտ-կանուխ վազեն դեղատներ ու մթերային խանութներ... մի-մի հատ ծխելու նպատակով: Ի դեպ, ծխելու մասին, որի դեմ ևս փաշինյանական իշխանությունը իբրև թե պայքարում է: Մասնագետները ահազանգում են, ասենք՝ վիճակագրությունն էլ հուշում է, որ Հայաստանում ավելացել է թմրամոլների, թմրանյութեր օգտագործողների թիվը, իսկ որ է՛լ ավելի վատ է, վերջին 4-5 տարում թմրամոլությունը մեր երկրում բավականին «երիտասարդացել» է: «Հոնքը շինելու փոխարեն...», ու՝ անընդհատ, ու՝ գրեթե իրենց ամեն ինչում: Հիմա էլ, փաստորեն, որոշել են ինքնիշխանության «հոնքի» վրա կենտրոնանալ: Ասպես մի քիչ էլ, ու երկրի և ինքնիշխանության երկու «աչքն» էլ վերջնականապես կհանեն...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրավապահները հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակnցներ արձակողին ու դեպքի մասնակիցներինԻսրայելի պաշտպանության բանակը վերջին 24 ժամում hարվածել է Հեզբnլլաhի ավելի քան 200 օբյեկտիԿիրանցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ խաղում, խաղաղությունը սա է. Նիկոլ ՓաշինյանՊեկինը Իրանին զենք չի տրամադրել. Սի Ծինփինի պատասխանը՝ Դոնալդ Թրամփի նամակինԲրիտանիան Ուկրաինային կմատակարարի 120 հազար ԱԹՍ Ավելի վատ լինել չի կարող. Զելենսկին՝ Ուկրաինայում Patriot-ի hրթիռների դեֆիցիտի մասին Մենք արժանի էինք կիսաեզրափակչին․ երիտասարդ թիմ ունենք և շարունակելու ենք կատարելագործվել․ ՖլիկԱՄՆ-ը մոտ է Իրանի դեմ գործողության ավարտին. Թրամփ LVMH-ը հայտնում է վաճառքի դանդաղման մասին. Իրանի դեմ պատերազմը հետաձգել է շքեղության շուկայի վերականգնումը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն անառnղջ են և տրшվմատիկ. Զախարովա Անհնար է հավատալ Իրանի nչնչացմանը. Լավրով Մալենան նոր լուսանկարներ է հրապարակել Բրյուսելից Մոսկվա. արտաքին հավասարակշռության խախտման գինըԻրանում ռազմական գործողությունները վնաս են հասցնում համաշխարհային տնտեսությանը. Թրամփ Ոչ ոք չի կարող մատ թափ տալ Թուրքիայի և նրա նախագահի վրա. Էրդողան «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները հանդիպեցին աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի հետ Հունգարիայի նախագահը Մադյարին հանձնարարել է կազմել նոր կառավարություն «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները կներկայանան հաշվետու համերգներով Երևանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -1°CԹուրքիայի դպրոցներից մեկում հնչած կրակոցների հետևանքով մահացածների թիվը հասել է 4-ի, կա 20 վիրավոր «Վերին Լարս» տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Զելենսկին դժգոհ է ԱՄՆ-իցԾանոթ ու միարժամանակ անհայտ … Չինական մեծ պատ Փաշինյանը իրավական հիմքեր է ստեղծում՝ ընդդիմադիր ուժերի գրանցումը արգելելու համարՓաշինյանն ու Միրզոյանը չեն մեկնելու ԱնթալիաՔՊ-ն միտումնավոր մերժում է Հայկ Սարգսյանի բոլոր նախագծերը Սուրբ Սոֆիայի տաճարում հույն զբոսաշրջիկներ են ձերբակալվել դրոշի համար Թրամփը դեմ է, որ Իրանն ուրանի հարստացումը դադարեցնի միայն 20 տարով Մյասնիկյան պողոտայում ճանապարհին կառուցված հենապատը փլուզվել է. ավտոմեքենաներ են վնասվել Ջրային կոմիտեն նոր տեղակալ ունի․ ով է Նվարդ Վարդանյանը և ինչ ունեցվածք ունի նա Երեկ մաhացած զինվորը նամակ է թողել․ ի՞նչ է գրել«Փորձագետի կարծիքով Հայաստանին պատրաստում են ուկրաինա-մոլդովական սցենարի» Իրանը չինական լրտեսական արբանյակ է օգտագործել ամերիկյան բազաները թիրախավորելու համար․ FT«Գործարքի մի կտոր. Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 3 միլիարդ դոլարով շնորհիվ Ռուսաստանի» Վաղը խոշոր ջրանջատումներ կլինենԱպրիլի 16-ին գազ չի լինելու Ժողովրդի քվեն որպես շրջադարձ. Հունգարիայի փորձը և փոփոխության բանաձևը Մշակույթի համաշխարհային օր․ պատմության այս օրը (15 ապրիլ) Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելԻշխանության երկարաձգման գինը. երբ ժողովրդավարությունը վերածվում է կառավարման իմիտացիայի Ով է երեկ զոհված զինծառայողըՎարկով առողջապահություն. 102 մլն վարկ՝ ապահովագրության համակարգի համար. «Ժողովուրդ» Դպրոցների հետ կապված՝ Փաշինյանն իրականացնում է «նախկինների ծրագիրը»․ «Հրապարակ» 5 անշարժ գույք, 15 մլն եկամուտ և նոր հողամաս. փոխմարզպետի ունեցվածքը. «Ժողովուրդ» ՔՊ-ի նախընտրական ցուցակը խմբագրման փուլում է. «Հրապարակ»Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը. «Ժողովուրդ»Անչափահասի մայրը հիվանդ է, հայրը՝ բանտում. «Հրապարակ» Ով ասում է՝ թող այս մեկը, այն մեկը հարկ չվճարի, նա ասում է՝ թող դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ չլինի, բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչ, 16 մլն-ի ծրագիր չլինի. Փաշինյան95 տոկոսով վստահ եմ․ Ռոնալդոն կանխատեսել է, թե որ հավաքականը կհաղթի ԱԱ-2026-ում Օդի ջերմաստիճանը վաղվանից աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով
Ամենադիտված