Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե եկող տարի Հայաստանում քաղաքական փոփոխություններ չլինեն, պետականության լուծարումը տեսանելի է լինելու»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական գործընթացների, որոշումների և իրականության մասին խոսելիս 2023 թ.-ը դժվար է ուղղակի բարդ տարի կոչելը: Տարվա ընթացքում հարցազրույցների ու վերլուծությունների միջոցով անդրադարձել ենք զգայուն ու կարևոր թեմաների՝ Արցախի կորուստ, բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքներ, Հայաստանին սպառնացող վտանգներ և այլն:

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ զրույցում փորձեցինք ամփոփել 2023 թ.-ը և խոսել հաջորդ տարվա սպասելիքներից ու անելիքներից: «2023 թ.-ը հայոց պատմության ամենածանր տարիներից մեկն էր, որովհետև մենք մեր ձեռքերով ոչնչացրեցինք Հայկական երկրորդ պետությունը: Իհարկե, Ադրբեջանն ու Թուրքիան վաղուց էին պլանավորում դա անել, այլ խնդիր է, որ մենք ամեն ինչ արեցինք, որ նպաստեինք դրան: Մենք ասելով՝ իրականում նկատի ունեմ և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը, և՛ հասարակական այն շերտին, որը, հայտարարելով, թե «մենք չենք զբաղվում քաղաքականությամբ», աչք է փակում կատարվածի վրա կամ իր մասնակցությունը քաղաքական գործընթացներին սահմանափակվում է նրանով, որ Գրին քարտերի հերթերում է կանգնում:

Մենք նպաստեցինք նրան, որ Հայկական երկրորդ պետականությունը ոչնչացվեց, իսկ հաշվի առնելով Ադրբեջանից եկող ազդակները, օրինակ՝ դեկտեմբերի 26-ին իրենց Միլլի մեջլիսում հայտարարություն է ընդունվելու, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների վերադարձի մասին, կարող եմ ասել, որ 2023 թ.-ի արդյունքները բերելու են նրան, որ 2024 թ.ին Ադրբեջանի ու արտահերթ ընտրությունների գնացող Ալիևի քաղաքական նախագծի արանքում լինելու է Հայաստանը: Ավելի կոնկրետ՝ նախագիծն է՝ անել Հայաստանի հետ այն, ինչ իրենք արեցին Արցախի Հանրապետության հետ: Հիշո՞ւմ եք՝ Փաշինյանը վերջերս մելամաղձոտ ձայնով ասում էր, որ Արցախի պետականության լուծարումն այլընտրանք չուներ, մենք փորձում էինք պետություն կառուցել Հայաստանի հաշվին և այլն: Ձեզ վստահեցնում եմ, որ նույն տեքստը նա կարող է հետագայում կարդալ նաև Հայաստանի մասին, հայտարարել, որ մենք փորձեցինք, բայց ոչինչ չստացվեց: Շատ հստակ քայլերով ենք գնում դեպի պետականության լուծարում: Եթե 2024 թ.-ին Հայաստանում քաղաքական փոփոխություններ չլինեն, պետականության լուծարումը շատ տեսանելի է լինելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:

Ստացվում է, որ 2024 թ.-ից դրական ակնկալիքներ չենք կարող ունենալ, եթե երկրում չլինեն քաղաքական փոփոխություններ: «Հայաստանի և Սփյուռքի՝ քաղաքական, տնտեսական և այլ տիպի ռեսուրսներն ինչոր ֆորմատով պետք է մեկտեղել, հակառակ դեպքում՝ հույս ունենալ, որ Իրանն ու Ռուսաստանը քաստինգ կանեն Հայաստանում և իրենց համար նախընտրելի ղեկավար կընտրեն, որը մեզ կփրկի, ապա սա մեզ համար աղետալի հետևանքներ է ունենալու: Արցախը Պրահայում ձեռք բերված համաձայնությունից հետո մոտ մեկ տարի դիմացավ, հետո լուծարման մասին փաստաթուղթ ստորագրվեց: Վստահ չեմ, որ Հայաստանն այդ մեկ տարին կդիմանա: Չէ՞ որ Գրանադայում էլ է որոշակի փաստաթուղթ ստորագրվել, որը բովանդակային առումով Հայաստանին վերաբերող մասով նույնն է, ինչ 2022 թ.ին Պրահայում Արցախի մասով ստորագրված փաստաթուղթն էր: Ադրբեջանցիները դա չեն թաքցնում: Եթե քաղաքական փոփոխություններ չլինեն, մենք ձեզ հետ երևի էլ բարոյական իրավունք էլ չենք ունենա խոսել այն մարդկանց մասին, որոնք իմ նշած հերթերում Գրին քարտ ստանալու և երկրից մեկնելու գործողություններ են անում: Մարդիկ, ենթագիտակցաբար զգալով վտանգը, այս կերպ էլ արձագանքելու են դրանց»,-նշում է մեր զրուցակիցը:

Բայց քաղաքական փոփոխություններ անել, կարծես թե, չի ստացվում: «Նախկինների» չվերադառնալու ցանկությունից դրդված քաղաքացիները ներկաներին էլ չեն կարողանում մերժել, նոր դեմքեր են փնտրում, որոնք, սակայն, չկան: «Ոչ ոք լուսնից չի իջնելու: Ունենք քաղաքական այն էլիտան, որն ունենք, ունենք այն գործարարներն ու քաղաքական գործիչները, որոնք ունենք՝ լինի դա Հայաստանում, թե Սփյուռքում: Մեր ընտրությունը պետք է կատարենք դրանից: Հույս ունենալ, որ լուսնից ինչ-որ մեկը կգա, նման բան չի լինելու: Խնդիրը նաև այն է, որ Հայաստանում ներէլիտար պայքարը ոչ պակաս անողոք է, ոչ պակաս անողոք պայքար են իրար դեմ մղում, քան Հայաստանն Ադրբեջանի դեմ: Դա է պատճառներից մեկը, որ չենք կարողանում փոփոխությունների հասնել: Սա առաջին և զուտ գետնի վրա իրականությունն է: Երկրորդ՝ որքան էլ ցավալի լինի, լավ թե վատ, բայց Նիկոլ Փաշինյանը քաղաքական կոնցեպտ ունի, նախագիծ: Սկզբից «խաղաղության դարաշրջանն» էր, հիմա էլ «խաղաղության խաչմերուկն» է: Չեմ խոսում այն մասին, թե որքանով է դա իրատեսական կամ ոչ, խաղաղության կոնցեպտի տակ մի ամբողջ համակարգ է կառուցված: Խոսք են տալիս մարդկանց, թե լավ կապրեք, սա կլինի, նա կլինի և այլն, այսինքն՝ նա կոնցեպտ է առաջարկում: Իսկ ո՞րն է ընդդիմության կոնցեպտը:

Երբ լսում եմ ընդդիմությանը ներկայացնող մարդկանց, ինձ մոտ տպավորություն է, որ 2020 թ.-ի սեպտեմբերի 26-ն է: Նույնիսկ իրականությունը նկարագրելու լեզուն վերջին երեք տարվա ընթացքում չի փոխվել:Մեր սահմանը Աղդամից ու Ջաբրայիլից եկել ու հասել է Վարդենիս, Սիսիան, Թուրքիայի նշանակությունը Ռուսաստանի համար շատ է փոխվել, Ռուսաստանը ներգրավվել է պատերազմի մեջ ու, կարծես թե, պատերազմում արդեն հաղթում է, իսկ եթե դա այդպես է, ապա այն պետությունը, որտեղ կա ռուսական ռազմաբազա, այս պայմաններում նույնպես մաս է դառնում այն պետության, որը հաղթանակ է տարել պատերազմում ու դու դրան համապատասխան պետք է մշակես քո ներքին ու արտաքին քաղաքական կոնցեպտները: Մենք այս ամեն ինչը չունենք: Չունենք պատասխան նրան, թե ինչպիսի սահմանազատում և սահմանագծում պետք է լինի, թե ինչպես ենք պատկերացնում կոմունիկացիաների ապաշրջափակումը զուտ քարտեզի վրա և այլն: Խնդիրը, բացի ներէլիտար պայքարից, նաև այն է, որ կոնցեպտուալ առումով Փաշինյանի՝ այդ մեռելածին «խաղաղության խաչմերուկ» ասվածի այլընտրանքը չկա: Իսկ մարդիկ քվեարկում են կոնցեպտների օգտին:

2018 թ.-ին Նիկոլ Փաշինյանին հնարավոր է իր շենքի բնակիչներն անգամ չճանաչեին, բայց մարդիկ գնացին «մերժենք»-ի կոնցեպտի հետևից: 2018 թ.-ից այս կողմ էլ տնտեսական-սոցիալական վիճակը, մեղմ ասած, այնքան չի բարելավվել, որ ասենք, թե 2018 թ.-ին առկա խնդիրները լուծվել են: Այս ամենի լուծման կոնցեպտը չկա: Երբ լինի, այդ ժամանակ հնարավոր է, որ մարդիկ որոշեն, որ քվեարկում են ոչ թե այնպես, որ հետո գնում են Գրին քարտ ստանալու, այլ կգնան իքս քաղաքական գործչի օգտին քվեարկելու: Մարդկանց հետ շփումը չկա, կոնցեպտուալ առումով առաջարկ չկա, մարդիկ էլ թմբիրի մեջ են, բայց այդ կոնցեպտուալ առաջարկը չկա նաև այն պատճառով, որ մեր երկրում ներէլիտար պայքար է ընթանում»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՆԳՆ-ն զգուշացնում էԻրանը Պարսից ծոցում հարձակվել է Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող, «ամերիկյան աhաբեկչական բանակի» տանկերի վրա «Ոսկե ծիրանը» FIAPF-ի կողմից պաշտոնապես հավատարմագրվել է որպես «Ա» դասի փառատոն ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից 12 բուժհաստատություն է վնասվել Թեհրանում Դուբայի կենտրոնում պայթյուններ են որոտացել․ բնակելի թաղամասի վրա ծխի հաստ շերտեր են բարձրացել Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ Ադրբեջանի հետ խաղաղության շնորհիվ․ Ալիև Ամերիկայի գավաթ․ Լևոն Արոնյանը գրավեց երկրորդ տեղը «Կրոկուս»-ի ահաբեկչական հարձակման կազմակերպիչները դատապարտվել են ցմաh ազատազրկման. մանրամասներ Դրոնները հարվածել են Քուվեյթի միջազգային օդանավակայանին Մի եղբայրը ուշադրությունը շեղել է, մյուս եղբայրը դանակով 12 հարված է հասցրել. Աբովյանում սպանության մանրամասները Արտակարգ դեպք` Փարաքարի բենզալցակայաններից մեկումՍիլիկյան 8-րդ փողոցը կանվանափոխվի Կյանքից հեռացել է դերասանուհի Ելենա Բորիսենկոյի հայրը Վթար․ որոշ հասցեներում ջուր չի լինի«Էպշտեյնի կոալիցիան» փորձում է Հարավային Կովկասի երկրները ներքաշել պատերազմական հորձանուտի մեջ. «Փաստ»Դրամահավաքն ավարտված է, դուք արեցիք մի բան, որն անհավանական էր․ Գոռ Հակոբյան Ճանապարհորդ–բլոգեր Մարկ Երեմինը Հայաստանում ռուսների նկատմամբ վերաբերմունքը բնութագրել է որպես «հանգիստ և նույնիսկ ջերմ» Ի՞նչ սադրանք են նախապատրաստում Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Պայթյուն Մերձավոր Արևելքում. Ինչո՞ւ է Իրանն այդքան կարևոր Հայաստանի համար Լեհական Պրոմեթևսը խաբում է Հայաստանին Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ասել է, որ հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատումը կսկսվի Տավուշի մարզից. պատմության այս օրը (12 մարտ)Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումների արդյունքները «Ժպտերես էր, բարի, ընկերասեր, պարտաճանաչ, լավագույն հատկանիշներով էր օժտված Ալենս». սերժանտ Ալեն Ստեփանյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Կարախամբեյլի տեղամասում. «Փաստ»Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Անկում՝ տարարամի շուկայումԴիլիջանի ոլորաններում և Գորիսի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Անկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ»Լավ լուր՝ վարորդական վկայական ստանալու համար դիմած քաղաքացիներին Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը. ՍուրենյանՁուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ»Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ»Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ»Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ»15 աշխատակից ազատել են, իսկ փոխնախարարի մայրը պաշտոն ունի. ի՞նչ է կատարվում Հաշվեքննիչ պալատում Ով է եղել ՔՊ պատգամավոր Դավիթ Դանիելյանի ոտքի տակը փորողը. «Հրապարակ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ»85 հազար դոլար կանխիկ, 12 անշարժ գույք, միլիոնավոր եկամուտներ․ Լոռու փոխմարզպետի ունեցվածքը Բաժանվելը լավ է ազդել․ Աննա Հակոբյանը խնջույքի ողջ ընթացքում պարել է. «Հրապարակ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ»Պետբյուջեի հաշվին կես մլն դրամով հեռախոս են գնել. iPhone է գնել Լոռու մարզպետարանը․ «Ժողովուրդ» 3 հազար դրամի համար իրանցու դեմ քրեական գործ են հարուցել. «Հրապարակ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ»Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահին
Ամենադիտված