Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի եղբայրը ուշադրությունը շեղել է, մյուս եղբայրը դանակով 12 հարված է հասցրել. Աբովյանում սպանության մանրամասները

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի նոյեմբերի 10-ին Աբովյանում Հանրապետության փողոցի շենքի մոտ գտնվող կանգառի հետնամասում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ եղբայրներ Ա.Ս.-ն և Բ.Ս.-ն Ս.Զ.-ի հետ ունենալով թշնամական հարաբերություններ՝ 2025 թվականի նոյեմբերի 10-ին տեղեկանալով, որ վերջինս գտնվում է Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքի մոտ գտնվող կանգառի հետնամասում, իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքը կատարելու նպատակով գնացել են այնտեղ:

Հասնելով դեպքի վայր՝ Բ.Ս.-ն նախապես կատարված դերաբաշխման համաձայն, հակառակ կողմի ուշադրությունն իր վրա գրավելու նպատակով մոտեցել է Ս.Զ.-ին և նրա հետ գտնվող Ս.Թ.-ին, իսկ այդ ընթացքում Ա.Ս.-ն գրպանից հանել է դանակը և առնվազն ութ անգամ հարվածել Ս.Զ.-ի կենսական կարևոր օրգանների՝ կրծքավանդակի և որովայնի հատվածին: Բ.Ս.-ն տեսնելով առաջին հարվածը՝ բռնել է տուժողի պարանոցից, քաշել հետ՝ չեզոքացնելով նրա դիմադրությունը և Ա.Ս.-ին հնարավորություն տալով անխոչընդոտ հարվածել Ս.Զ.-ին, գցել գետնին:

Այնուհետև, Ս.Զ.-ն ցանկանալով խուսափել հարվածներից, վազելով գնացել է կանգառի դիմացի հատված, իսկ Ա.Ս.-ն գնալով նրա հետևից՝ ևս չորս անգամ դանակով հարվածել է տուժողին և սպանել նրան:

Բացի այդ, եղբայրները կանգառի հետնամասից հափշտակել են տուժողի մոտից գետնին ընկած ատրճանակը և 5 փամփուշտը:

Ա.Ս.-ի և Բ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը) և 338-րդ հոդվածի 1-ին մասով (հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր հափշտակելը):

Եղբայրների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում nչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին․ հայտարարությունԻրանում ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով վնաuվել է 138 հազար քաղաքացիական օբյեկտՔրիստինա Ագիլերան ցնցել է համարձակ կաշվե զգեստով նոր կերպարով Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած Արտաշ Ասատրյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար. ԿալասԵրևանում բախվել են «Lexus»-ը, «Toyota»-ն և «Hyundai»-ն Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Laureus World Sports Awards. Լամին Յամալը՝ աշխարհի լավագույն երիտասարդ մարզիկ Թիմ Կուկը հեռանում է ամերիկյան Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնից․ ինչ է անելու, ով է փոխարինելու Փաշինյանը վերջնականապես խաչ է քաշում ՀԱՊԿ-ի վրա Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է Լիբանանին և «Հըզբոլլահի» առաջնորդին Գեներալ Գասպարյանը՝ «խաչաձև կրակի» տակ Արևմուտքը մտահոգ է Փաշինյանի հնարավոր պարտությունիցՏասնյակ իրանական նավեր ճեղքել են Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմածովային շրջափակումը Ոստիկանները քաղաքացու նշած վայրում ինքնաձիգեր, նռնականետի արկեր և փամփուշտներ են հայտնաբերելՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Իսրայելի կառավարությանը և ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ«Սիլ-մաազային»-ին պատկանող երկու արտադրատեսակի արտադրությունը կասեցվել էԸմբշամարտի ԵԱ․ Այսօր գորգ դուրս կգան Հայաստանի 5 ներկայացուցիչներԿճանաչի՞ Թրամփը Հայոց ցեղասպանությունը. «Վաշինգտոն Թայմսը» կոչ է անում Սպիտակ տանը ցուցաբերել «բարոյական հստակություն» «Եվրաքվեն» փլուզվեց՝ անձնական ամբիցիաների պատճառով Բրյուսելը հաստատեց ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում Մարկ Ռյուտեն ապրիլի 21-ից 22-ը պաշտոնական այցով կլինի Թուրքիայում Անձրևները չեն դադարիՖրանսիայի և Լեհաստանի՝ միջուկային զենքի վարժանքներ կազմակերպելու ցանկությունը ցույց է տալիս Եվրոպայի հետագա ռազմականացման ձգտումը․ հայտարարություններ ՌԴ-ից Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Անահիտ ՍարգսյանըԻնչ վիճակում է 28-ամյա կինը և երեխաները500 դրամ արժեքով մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ. ԿԲ ՆԳՆ-ն զգուշացնում էԱյսօր Ադրբեջանից Հայաստան կարտահանվի 16 վագոն դիզելային վառելիք Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Բաց պատուհաններ, ամայացում, անկյանք... «նոր կյանք». «Փաստ»Cumhuriyet. Հայաստանում ընտրությունները կդառնան Արևմուտքի և Ռուսաստանի միջև բախումների ասպարեզԴիվանագետ. Ղարաբաղում Հայաստանին բացահայտ աջակցությունը թույլ կտար Ռուսաստանին կոշտ հարցեր տալՀայաստանը արգելել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի մուտքըԻնչի՞ց են վախենում ամերիկյան փորձագիտական շրջանակները. «Փաստ»Կիպրոսի տոմս 2 եվրոյով. Փաշինյանը կոչ է արել հայ թոշակառուներին քվեարկել Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու օգտինՔաղաքական հաշվեհարդար ընտրություններից առաջ․ երբ իշխանությունը վախենում է մրցակցությունից Թիվ 8 երթուղու վարորդին դանակահարած ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն«Բանակն իր առաջին տունն էր, ծառայությունն իր համար ամենակարևոր պարտավորությունն էր». սերժանտ Արտակ Սարգսյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքի դիրքում. «Փաստ»Երևանում Օղակաձև զբոսայգում բացվել է Շանգալում եզդիների ցեղասպանությանը նվիրված հուշակոթող․ պատմության այս օրը (21 ապրիլ)Եվրոպական գագաթնաժողովը Երևանի վրա կախված քաղաքական փորձություն է Պետությունը չի կարող կայուն լինել, եթե կտրված է իր քաղաքակրթական հիմքերից. «Փաստ»Ռուբլին գերազանցել է նախկին փոխարժեքըԻնչ փոփոխություններ են կատարվել կաթի և կաթնամթերքի փորձաքննության կարգում. «Փաստ»Մահացել է Հովհաննես Շահնազարյանը «TRIPP-ը մի նախագիծ է, որը ծնունդ է առնում ճնշումների, հարկադրանքի, սպառնալիքների ներքո». «Փաստ»Հանգուցալուծումը՝ հունիսի 7-ին. ինչպես խուսափել ազգակործան հետևանքներից. «Փաստ»Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ»
Ամենադիտված