Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գիտության հետ համագործակցող բիզնեսները պետք է ծանրակշիռ մեծամասնություն կազմեն Հայաստանում»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեկտեմբերի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցավ «Գիտության և գործարարության օրեր-2023» համաժողովը: Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, առցանց ուղերձով մասնակիցներին ողջունեց Նոբել յան մրցանակակիր, պրոֆեսոր, «Գիտության և գործարարության օրեր-2022»-ի պատվավոր հյուր Արդեմ Փաթափությանը։ Այս տարի համաժողովի պատվավոր հյուրն էր աշխարհահռչակ փիլիսոփա, գրող և գիտնական Նասիմ Թալեբը։ Համաժողովի ընթացքում հայ և օտարերկրյա գիտնականներն ու գործարարները հանդես եկան ելույթներով, տեղի ունեցան պանելային քննարկումներ, որոնք ուղղված էին գործարար ու գիտական միջավայրի կարողությունների, գիտության ու բիզնեսի փոխգործակցության ընդլայնմանը: Համաժողովը հնարավորություն տվեց անձամբ զրուցելու պաշտոնյաների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը «Փաստի» հետ զրույցում հիշեցրեց՝ ֆորումն անցկացվում է արդեն երկրորդ տարին:

«Անցած տարի մեր հատուկ հյուրն Արդեմ Փաթափությանն էր: Նա հայազգի առաջին Նոբել յան մրցանակակիրն է: Մինչ իր ժամանելը հասկացանք, թե որքան ոգևորված է մեր հանրությունը, և որոշեցինք գիտությանն ու գործարարությանը նվիրված՝ ծավալներով ավելի մեծ համաժողով կազմակերպել: Դրական ազդակներ ստացանք տարբեր շրջանակներից, արդյունքում որոշեցինք, որ համաժողովը պետք է լինի ամենամյա: Այս տարի արդեն հյուրընկալում ենք օտարերկրյա հայտնի բանախոսների, մեր պատվավոր հյուրը Նասիմ Թալեբն է, որն, ի դեպ, առաջին անգամ է Հայաստանում»,- ասաց Իսպիրյանը: Էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդգծեց՝ մեր գործարար միջավայրը պետք է լինի գիտելիքի վրա հիմնված:

«Մեր հաջողության հիմքում պետք է լինի գիտելիքը: Գիտությունն առաջին հերթին ստեղծվում է մարդկանց, նրանց մտավոր կարողությունների շնորհիվ: Մեր հարստությունը մարդիկ են: Հայաստանում այսօր արդեն կան ընկերություններ, որոնք տարբեր ֆորմատներով համագործակցում են գիտության հետ, բայց անկեղծ լինելով պետք է ասել, որ նմանատիպ բիզնեսները դեռ փոքրամասնություն են կազմում: Այս համաժողովի նպատակն է, որ գիտության հետ համագործակցող բիզնեսները լինեն ծանրակշիռ մեծամասնություն, Հայաստանն էլ դառնա մեր մայրցամաքի Սիլիկոնյան հովիտը»,-նշեց մեր զրուցակիցը: Համաժողովի ընթացքում հյուրերը կարող էին ծանոթանալ նաև տարբեր ընկերությունների առաջարկների: Նրանցից մեկը Armbionics ընկերությունն է, որը զբաղվում է վերին վերջույթների պրոթեզների արտադրությամբ և համապարփակ լուծումների ներկայացմամբ ամպուտացիա ունեցող անձանց համար:

«Պրոթեզների ստեղծման համար օգտագործում ենք տարբեր տեխնոլոգիաներ: Նախ և առաջ տեղի է ունենում եռաչափ մոդելավորում, ծրագրի միջոցով ստեղծվում է համապատասխան մոդելը: Դրանից հետո պատրաստվում է պրոթեզը: Յուրաքանչյուր մասը պատրաստվում է տարբեր նյութերից, մետաղական նյութերը պատրաստվում են սիէնսի տեխնոլոգիայի միջոցով: Օգտագործում ենք նաև եռաչափ տպագրությունը»,-մեզ հետ զրույցում ասաց ընկերության համահիմնադիր և տնօրեն Մարինա Դավթյանը:

Ընկերությունն առաջարկում է մի քանի տեսակի պրոթեզներ: «Կան պրոթեզներ, որոնք աշխատում են մեխանիկական աշխատանքի՝ արմնկային կամ դաստակային հոդի ծալման միջոցով, ունենք միոէլեկտրիկ կառավարման պրոթեզներ, որոնք աշխատում են մկաններից ստացված էլեկտրական ազդակների միջոցով: Օգտագործում ենք սենսորներ, որոնց միջոցով մկաններից գրանցում ենք էլեկտրական ազդակներ և փոխանցում շարժիչներին, ինչի միջոցով արդեն մարդը կարող է ձեռքը շարժել և տարբեր գործողություններ իրականացնել: Այս պրոթեզները կիրառական են առօրյա կյանքում, մարդը կարող է տոպրակ բռնել, բաժակ վերցնել և այլն: Մեր պրոթեզները փորձարկել ենք Հայաստանում մի քանի պացիենտների և պրոթեզարանների հետ և արդեն պատրաստում ենք մեր արտադրական նմուշը, որի միջոցով կսկսենք արտադրանք ներկայացնել և՛ Հայաստանում, և՛ արտերկրում»,-եզրափակեց ընկերության համահիմնադիրը:

«Գիտության և գործարարության օրեր2023» համաժողովը լինելու է ամենամյա: Ինչպես նշում են բանախոսները, կարևոր է ոչ միայն համաժողովի, պանելային քննարկումների անցկացումը, այլ նաև դրանց ընթացքում լավագույն մտքերի գործածումը մեր տնտեսության մեջ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

«Tesla»-ն Էրեբունի-Աթոյան խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը «Գահերի խաղը» գալիս է մեծ էկրան. Warner Bros.-ը մշակում է Վեստերոսի նվաճման մասին ֆիլմ Արդարադատության համակարգում խայտառակություն է, պետք է «վիրահատական ճանապարհով» լուծել. ՓաշինյանԱլլա Պուգաչովայի ողջ ընտանիքը հավաքվել է Կիպրոսում՝ նշելու երգչուհու 77-ամյակը ԱՄՆ Սենատի հանրապետականները սատարում են Թրամփի՝ Իսրայելին զենքի վաճառքի որոշումը. ReutersԱդրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից Պակիստանից պատվիրակություն է մեկնել | ԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր համաձայնությանը ԱՄՆ-ն իրանական նավի է ստիպել հետ վերադառնալ Պատրաստ ենք Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը. Նեթանյահու Խնդրում ենք օդանավակայան ներկայանալ ժամանակին՝ հաշվի առնելով հնարավոր ուշացումները. «Զվարթնոց» Բենեիլ Դարիուշը նշել է Թոփուրիա-Ծառուկյան հնարավոր մենամարտի ֆավորիտին Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը Փաշինյանը նոր դավադրություն է պատրաստում արդարադատության համակարգի դեմՄիրզոյանը Ռումինիայի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված հարցեր Արարատյան դաշտը հրաժեշտ տվեց այս գարնան վերջին բացասական ջերմաստիճաններին Վթար է․ մինչև վաղը 12։00-ն ջուր չի լինիԵվրամիությունը նոր առաքելություն է ուղարկում՝ ընդդեմ Ռուսաստանի Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Փաշինյանի էժան վրեժխնդրությունը Գագիկ Ծառուկյանի դեմՄահացած 19-ամյա Նարեկի լուսանկարներըԽաղաղ պայմաններում 5-րդ մահը բանակում՝ 4 ամսվա ընթացքումԽուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստանի» տարբեր գրասենյակներում. շուրջ 14 անձ բերման է ենթարկվելԲերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ, ընտրական ցուցակի ներկայացուցիչ. Գոհար Մելոյան Վթար՝ ԵրևանումՓաշինյանի ու TRIPP-ի ճակատագրերը խիստ շաղկապված են Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ադրբեջանն առաջին անգամ Հայաստանից ներմուծել է ապրանքներ Արտակարգ դեպք՝ Երևանի բանկերից մեկումՄիացյալ Նահանգները ընդունել է, որ Հայաստանի հանքարդյունաբերական ներուժը դիտարկում է որպես իր ակտիվՔաղաքագետը Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները որակել է որպես «լարված»Ինչի՞ շնորհիվ է Հայաստանում աճել ՀՆԱ-ն. «Փաստ»Ժամեր շարունակ գազ չի լինի«Սոկրատեսի մաղը» Telegram ալիք. Ցտեսություն, Հայաստան «Ես նաև հայրիկիս փոխարեն եմ ապրում, ինչ նա չի հասցրել անել, հիմա ես եմ անում». մայոր Լեռնիկ Մխիթարյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին. «Փաստ»Ահա և շեմը. Կրեմլը զգուշացրել է Փաշինյանին, որ նա կարող է կորցնել ամեն ինչ Ոստիկանության աշխատողի օր․ պատմության այս օրը (16 ապրիլ)Հին «բախման» նոր նրբերանգները. «Փաստ»Ջրանջատման հասցեներըՌուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ»Անկում տարադրամի շուկայում«Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ»Փաշինյանի վտանգավոր խաղը․ Օրբանի սխալի կրկնությո՞ւն Մրգաշենում կատարված սպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ»Էներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ»Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ»Սխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ»Օրինականության քերթողահայր Նիկոլ Փաշինյանի ասպատակությունները. «Հրապարակ» «Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ»
Ամենադիտված