Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 17 սեպտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Անգոլա՝ Հերոսների օր, ԱՄՆ՝ Սահմանադրության օր, Ուկրաինա՝ Փրկարարների օր, Չիլի՝ Խուասոյի ազգային օր

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1882 – վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ-ն:

1908– ծնվել է ճանաչված ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, («Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր», «Մայր Հայաստան» արձանը «Հաղթանակ» զբոսայգում):

1918 – ծնվել է լեզվաբան Աշոտ Աբրահամյանը:

1920 – ծնվել է բնանկարիչ Արտաշես Աբրահամյանը:

1925 –ծնվել է  խորհրդային կինոռեժիսոր Հենրիկ Մարգարյանը:

1964– վախճանվել է թատրոնի և կինոյի  դերասան Ցոլակ Ամերիկյանը:

1992– Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել:

2004- Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով ազատ է արձակվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որին  «մասնակի ներում» է շնորհվել, ինչը մեկ տարվա փորձաշրջան է ենթադրում:

2007- Բաքվում Հեյդար Ալիևի անվան մարզահամալիրում, սկսվել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են  նաև Հայաստանի մարզիկները:

2008-Լոնդոնում տեղակայված «Eurasia House International»-ի հիմնադիր նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը ընտրվել է Համաշխարհային էներգետիկ անվտանգության խորհրդի նախագահ: 

2013-Ռուսաստանի մայրաքաղաքում օծվել է Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցին և բացվել է եկեղեցական համալիրը:

2016-«Իսկանդեր M» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը ցուցադրվել է Հայաստանի անկախության 25-ամյակի զորահանդեսի փորձի ժամանակ:

2018-Քննչական կոմիտեն ու ոստիկանությունը շուրջ 7 ժամ խուզարկություն են իրականացրել «yerevan.today» լրատվամիջի խմբագրությունում և առգրավել խմբագրության մի քանի համակարգիչների հիշողության կրիչները։

2019-Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

2022-ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ժամանել է Երևան:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

14 - Տիբերիոս Կլավդիոս Ներոնը դարձել է Հռոմի կայսր և ընդունել Տիբերիոս Կեսար Ավգուստ անունը։

335 — թագավոր Կոնստանտինի հրամանով Երուսաղեմում ուղտավորների համար բացվել է Քրիստոսի դամբարանը:

1156 —ստեղծվել է Ավստրիական հերցոգությունը:

1394 —թագավոր Կարլ 6-րդի հրամանով ֆրանսիայից արտաքսվել են հրեաները: 1598 —հերետիկոսության մեջ մեղադրվող Ջորդանո Բրունոյի գործը Վենետիկից հանձնվել է Հռոմին:

1598 —հոլանդացի նավաստիները կրկնակի հայտնագործել են մի կղզի, որին անվանել են  «Մավրիկիա»:

1630– հիմնադրվել է Մասաչուսեթս նահանգի կենտրոն Բոստոն քաղաքը:

1665 –Լոնդոնում սկսվել է Ժանտախտի մեծ համաճարակը(1665—1666), որի արդյունքում մահացել է քաղաքի բնակչության 20 %-ը՝ մոտ 100 000 մարդ:

1787–Ֆիլադելֆիայում Սահմանադրական Կոնվեցիան ընդունել է  ԱՄՆ-ի սահմանադրությունը, որը համարվում է առաջին ժամանակակից սահմանադրությունը:

1789- անգլիացի աստղագետ Ուիլիամ Հերշելը հայտնաբերում է Սատուրնի արբանյակ Միմասը:

1793 —ֆրանսիայում ընդունվել է  «կասկածելիների մասին օրենքը, ըստ որի ով չի ստացել հուսալիության մասին վկայական հանդիսանում է ժողովրդի թշնամի»:

1826 –ծնվել է  գերմանացի մաթեմատիկոս Բեռնարդ Ռիմանը:

1832 –ծնվել է բժիշկ-թերապևտ, հասարակական գործիչ, ռուսական բժշկության դասական Սերգեյ Բոտկինը:

1857– ծնվել է ռուս նշանավոր գիտնական Կոնստանտին Ցիալկովսկին, որը  համարվում է հրթիռների և տիեզերագնացության հայրերից մեկը:

1871 - Ալպերում բացվում է 13 կիլոմետրանոց Մոն-Սենի թունելը:

1910 —Լոնդոնում բժիշկների կողմից կարծիք է հնչել, որ եթե լուսնորտների քանակը շարունակի ավելանալ նույն տեմպերով, ապա 40 տարի անց հոգեկան հիվանդների թիվը ավելի մեծ կլինի քան բանական մարդկանց թիվը:

1917– ծնվել է ռուս նշանավոր ռեժիսոր, դերասան, Տագանկայի թատրոնի հիմնադիր, ռուսական թատրոնի նշանավոր գործիչ Յուրի Լյուբիմովը:

1922 –Բեռլինում աշխարհում առաջին անգամ կինոթատրոնում ցուցադրվել է ձայնային կինոնկար:

1959 - Կուբայից արտաքսվել են 131 հոգևորական:

1988– Սեուլում մեկնարկել է Ամառային 24-րդ Օլիմպիական խաղերը:

1994– վախճանվել է ավստրիացի և բրիտանացի փիլիսոփա ու սոցիոլոգ Կարլ Փոփերը:

1991 - Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Հարավային և Հյուսիսային Կորեաները դարձել են Միավորված ազգերի կազմակերպության անդամներ։

2001 —չեչեն անջատողականները փորձել են զավթել Գուդերմեսը:

2001 —վախճանվել է վրաց խորհրդային հանրահայտ ֆուտբոլիստ և մարզիչ  Դավիթ Ղիփիանին:

2006 —Մերձդնեստրում կայացել է անկախության հանրաքվե:

2022– Ղազախստանի մայրաքաղաք Նոր–Սուլթանին վերադարձվել է նախկին Աստանա անվանումը:

Կ. Խաչիկյան

Վթարային ջրանջատում հարյուրավոր հասցեներում՝ դեկտեմբերի 14-ին, 16-ին և 17-ին ՖԻՖԱ-ն կարող է Արգենտինայի հավաքականին զրկել Աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունքից. La Nacion Արգավանդի խաչմերուկում մեքենաներ են բախվել են, դրանցից մեկը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-17-ն աստիճանաբար կնվազի՝ գիշերը 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Վարդենյաց լեռնանցքում բուք է Մենք այժմ պատրաստվում ենք առաջիկա օրերին հանդիպումների ԱՄՆ և մեր եվրոպացի ընկերների հետ. Զելենսկի ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհի․ կա տուժած Երևանում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել Ադրբեջանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հարցեր Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ գերիշխանության դարաշրջանն ավարտվել է. Մերց Ինչ իրավիճակ է այս պահին Լարսում Հայ ժողովուրդը կանգնած է պատմական շրջադարձի առաջ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյան ԵՄ-ն ռումինուհի Սանդուի ֆաշիստական բռնապետությունը հայտարարել է «ժողովրդավարության տարածման» մոդել«Անվճար միանվագ տարանցում. Ի՞նչ մարտահրավերների են բախվում Բաքուն և Թբիլիսին»Խեյվայ Թան. Հայաստանն աշխարհագրորեն շատ լավ է դիրքավորված ԱՄՆ Փրովիդենս քաղաքի Բրաուն համալսարանում կրակnցներ են հնչել. կա 2 զnհ, 8 վիրավnր Բացառիկ. Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները համատեղ հարցազրույց են տվել Euronews-ինԱյսօր Արագածոտնի թեմի եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագների ժամանակացույցը Կրկին բախումներ են տեղի ունեցել Թաիլանդի և Կամբոջայի սահմանին Հիմնադրվել է Հայ կինոյի թանգարանը․ պատմության այս օրը (14 դեկտեմբեր)Սպերցյանը ՌՊԼ-ի մրցաշրջանի աշնանային հատվածի լավագույն խաղացողն է․ Կեչինով Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում․ Հայաստանը 4-րդ հորիզոնականում է Ուժեղ քամու պատճառով կոտրվել է Ապարանի գլխավոր տոնածառը Հայտնի է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման ժամկետը Սև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանԱրյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՔիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին Վաղը մետրոն կաշխատի մինչեւ 01.00–ն Գազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են հաջորդ տարի էլեկտրաէներգիայի ներկրման ավելացումըՎրաստանը կուժեղացնի վերահսկողությունը՝ մաքսային գոտիներում թմրանյութերի մաքսանենգության աճի պատճառովԶելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական կալիումի նկատմամբ պատժամիջոցները Էրդողանը հայտարարել է, որ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ Բռնցքամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականը գրանցեց պատմական արդյունք՝ նվաճված մեդալների քանակով ԱՄՆ-ի ուժերը խուզարկել են Չինաստանից Իրան ուղևորվող նավ և առգրավել ռազմական բեռ․ WSJ «Դիմակ» ֆիլմի դերասան Փիթեր Գրինն է կյանքից հեռացել Վիճաբանություն և ծեծկռտուք՝ «Զվարթնոց» օդանավակայանումԽաղաղությունը շատ մոտ է․ Թուրքիայի նախագահ Վթար Սպիտակ-Գյումրի ճանապարհինԵրևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածելՄկրտիչ սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է Թաիլանդի և Կամբոջայի սահմանին ռազմական գործողությունները վերսկսվել են Մանրամասներ՝ զինվորի մահվան դեպքիցՀնդկաստանում կկանգնեցվի Մեսսիի՝ աշխարհում ամենամեծ արձանը Հայ շախմատիստները դարձան Ղազախստանի գավաթի հաղթողներ Կատարողներին գտել են, պատվիրատուներին՝ ոչ
Ամենադիտված