ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մանրամասներ՝ Երևանի մետրոպոլիտենում ռումբի տեղակայման մասին. մետրոպոլիտենը դեռ փակ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քիչ առաջ Երևանի մետրոպոլիտենում ռումբի տեղակայման մասին ահազանգ էր ստացվել, ինչի պատճառով մետրոյի բոլոր կայարանները փակվել են, իսկ ուղևորներն ու աշխատակազմը՝ տարհանվել:  

«Երևանի մետրոպոլիտեն»-ի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը տեղեկացրել էր, որ համապատասխան մասնագետները տեղում աշխատում են:

1or.am-ը կապ հաստատեց ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հետ՝ ճշտելու տեղում կատարվող աշխատանքների մանրամասները.

«Այս պահին որոնողական աշխատանքներ են իրականացվում, մետրոպոլիտենը փակ է, քաղաքացիները՝ տարհանված, վերջին ինֆորմացիան դա է»:

Անդրադառնալով ահազանգի կեղծ կամ իրական լինելու վերաբերյալ մեր հարցին՝ Կոստանյանը նշեց.

«Ահազանգը ստացել ենք, մենք մեր աշխատանքը կատարում ենք, ինչ-որ բան կհայտնաբերվի, թե ոչ, ընթացքը ցույց կտա: Բայց փորձը ցույց է տալիս, որ նման ահազանգերը հիմնականում կեղծ են լինում»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular