Նոր մանրամասներ՝ Երևանի մետրոպոլիտենում ռումբի տեղակայման մասին. մետրոպոլիտենը դեռ փակ է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔիչ առաջ Երևանի մետրոպոլիտենում ռումբի տեղակայման մասին ահազանգ էր ստացվել, ինչի պատճառով մետրոյի բոլոր կայարանները փակվել են, իսկ ուղևորներն ու աշխատակազմը՝ տարհանվել:
«Երևանի մետրոպոլիտեն»-ի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը տեղեկացրել էր, որ համապատասխան մասնագետները տեղում աշխատում են:
1or.am-ը կապ հաստատեց ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հետ՝ ճշտելու տեղում կատարվող աշխատանքների մանրամասները.
«Այս պահին որոնողական աշխատանքներ են իրականացվում, մետրոպոլիտենը փակ է, քաղաքացիները՝ տարհանված, վերջին ինֆորմացիան դա է»:
Անդրադառնալով ահազանգի կեղծ կամ իրական լինելու վերաբերյալ մեր հարցին՝ Կոստանյանը նշեց.
«Ահազանգը ստացել ենք, մենք մեր աշխատանքը կատարում ենք, ինչ-որ բան կհայտնաբերվի, թե ոչ, ընթացքը ցույց կտա: Բայց փորձը ցույց է տալիս, որ նման ահազանգերը հիմնականում կեղծ են լինում»:
Մարիամ Նալբանդյան