Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխող ուժի գրանցած ցուցանիշը տրամաբանությունից դուրս ցուցանիշ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«GALLUP International Association» հայաստնայան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ընտրություններից առաջ ներկայացրել էր, թե ում վարկանիշն է ավելի բարձր արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում:

Նա նշեց, որ ըստ արդյունքների` «Հայաստան» դաշինքի համար կքվեարկեն 24,1 տոկոս, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար՝ 23,8 տոկոս։ Նախորդ հարցման արդյունքների համեմատությամբ՝ «Հայաստան» դաշինքի ցուցանիշը աճել է 3,5 տոկոս, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1,4 տոկսով։ «Պատիվ ունեմ» դաշինքը երրորդ տեղում է, նրան կողմ կքվեարկի 7,4 տոկոս։ ԲՀԿ-ն՝ 3,7 տոկոս, ԼՀԿ՝ 3,1 տոկոս, ներկայացրել էր Արամ Նավասարդյանը նշելով, որ 9,2 տոկոսը ոչ մեկին չի քվերակի։

ԿԸՀ-ի կողմից հրապարակված նախնական տվյալներով` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել են ընտրություններին մասնակցածների (53.92 %): 2-րդ տեղում է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է` ում օգտին քվեարկել է մասնակիցների 21.04 %:  Իսկ Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը հավաքել է ընդամենը  5.23 % ձայն:

GALLUP International Association-ի կողմից հրապարակված սոցհարցումների և ընտրությունների արդյունքների տարբերությունների վերաբերյալ զրուցել ենք GALLUP International Association-ի տնօրեն Արամ Նավասարդյանի հետ։

Հարցին, թե ինչով է պայմանավորված թվերի մեծ տարբերությունը` Արամ Նավասարդյանը պատասխանել է․ «Հիմնական տարբերությունը եղել է միայն իշխող ուժի ցուցանիշի հետ կապված։ Մնացած բոլոր ցուցանիշների հետ կապված մեր կանխատեսումները եղել են  քիչ թե շատ ճիշտ, ինչը նորմալ է, որովհետև մենք  ընտրություն չենք կազմակերպում , մենք  հարցումներ ենք  անում և պարզ է, որ կարող է տարբերություն լինել։ Ինչը կապված է իշխող ուժի ցուցանիշի հետ, ես չեմ բացառում, որ այնտեղ ևս կլիներ որոշակի շեղում, բայց ես վստահ ասում եմ, որ այդպիսի տարբերություն չէր կարող լինել։ Հետևաբար այդ բարցր ցուցանիշը ոչ թե ես պետք է բացատրեմ, այլ հենց իշխող ուժը պետք է բացատրի, թե ինչպես են կարողացել առգրավել այդպիսի բարձր ցուցանիշ։ Քանի որ ես չեմ տիրապետում նման լծակների, ես չգիտեմ, թե ինչպես և ինչ չափով են ուղղորդել բանակը, ոստիկանությանը և մի շարք այլ պետական հաստատությունները, հետևաբար ես չեմ կարող պնդել, թե որքանով է եղել այդ ազդեցությունը։ Հետևաբար ես կարող եմ մեկնաբանել այդ ցուցանիշը, որը  մենք հրապարակել ենք՝ չի կարող շատ տարբերվել ընտրությունների վերջնաարդյունքներից, բայց քանի որ արձանագրվել է այդ բարձր ցուցանիշը, դա արդեն մեր տիրույթում չի և դա պետք է պատկան մարմինները բացատրեն, թե ինչպես են կարողացել այդքան բարձր ցուցանիշ ստանալ»։  

Անդրադառնալով այն հարցին, թե մասնագետը վստահ է, որ այդ արդյունքները վարչական ռեսուրսի կիրառման արդյունք է՝ Արամ Նավասարդյանը պատասխանել է․ « Եթե կա այլ բացատրություն, ապա թող բացատրություն տան, որովհետև բոլոր որակյալ հետազոտություններ իրականացնող  կազմակերպությունների ցուցանիշները իրարից որոշակիորեն տարբերվում էին, բայց ոչ մի կազմակերպության ցուցանիշ չի եղել այդքան բարձր, այսինքն  35-37%-ից բարձր ոչ ոք չէր տալիս իշխանության ցուցանիշները։ Անգամ ,եթե այդ ցուցանիշի հետ համեմատենք ,տարբերությունը շատ կտրուկ է։  Մենք  ընտրությունների վերստուգման  ընթացքը դիտարկելու ոչ մի գործառույթ չունենք, հետևաբար այն ընդդիմադիրները, որոնք պետք է դիտարկեին, թե ինչ ծավալի խախտումներ են եղել, իշխող ուժը, որպես ընտրություններ կազմակերպող, պետք է նաև կազմակերպեր  վերահսկման գործընթացը, և նաև կային իրավապահ մարմիններ, որոնք պետք է թույլ չտային որպեսզի  ընտրողի կամարտահայտման վրա լինի ճնշումներ։ Հիմա բոլորս տեսնում ենք այն հրապարակված տեսանյութերը, թե ինչպես են  ուղղորդվել զինվորները, ուսուցիչները և տարբեր պետական լծակներ և այդ ծավալի գնահատման համար   ոչ ոք չունի լծակներ, բացի իշխող ուժը։ Եվ ինչպես հարմար են գտնում` թող մեկնաբանեն իրենց բարձր ցուցանիշը, իսկ եթե հարմար չեն գտնի մեկնաբանել, ապա ես ոչ մի բանով օգտակար լինել չեմ կարող։ 

Ավելացնեմ նաև, որ մենք սովորաբար ընտրություններից հետո ունենում ենք հետընտրական  հետազոտություն և երեկ արդեն նախաձեռնել ենք այդ հարցումները և կարծում եմ, որ երկուշաբթի  կամ ամենաուշը երեքշաբթի հանդես կգանք նոր մամուլի ասուլիսով  և կներկայացնենք ցուցանիշները։ Եթե ինչ-որ տարբերություն կլինի  մեր նախորդ հրապարակած հետազոտություններից, ապա մենք չենք վախենում  եղած սխալները ասել, որովհետև մենք չենք ասում, որ մենք իդեալական ենք։ Բայց ես հիմա վստահ ասում եմ, որ  այն ցուցանիշը, որը գրանցել է իշխող ուժը տրամաբանությունից դուրս ցուցանիշ է  և մեր բոլոր որակյալ կազմակերպությունները, որոնք որ ռեալ իրականացրել են  հետազոտություններ  ստացել են էականորեն տարբեր արդյունքներ այդ ցուցանիշի հետ կապված։  Մենք չենք կարող այլ ուժերի վերաբերյալ ունենալ ճշգրիտ ցուցանիշ, բայց իշխող ուժի  ցուցանիշի դեպքում ունենալ երկու անգամ սխալ հետազոտություն չեմ կարող բացատրել, թե դա ոնց է ստացվել։ Ես չգիտեմ, թե ինչ ծավալի պետական ռեսուրս է օգտագործվել դրա համար»։

Սոնա Գիշյան 

www.1or.am 

Трамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» В случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукНикол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроений
Самое популярное