Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխող ուժի գրանցած ցուցանիշը տրամաբանությունից դուրս ցուցանիշ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«GALLUP International Association» հայաստնայան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ընտրություններից առաջ ներկայացրել էր, թե ում վարկանիշն է ավելի բարձր արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում:

Նա նշեց, որ ըստ արդյունքների` «Հայաստան» դաշինքի համար կքվեարկեն 24,1 տոկոս, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար՝ 23,8 տոկոս։ Նախորդ հարցման արդյունքների համեմատությամբ՝ «Հայաստան» դաշինքի ցուցանիշը աճել է 3,5 տոկոս, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1,4 տոկսով։ «Պատիվ ունեմ» դաշինքը երրորդ տեղում է, նրան կողմ կքվեարկի 7,4 տոկոս։ ԲՀԿ-ն՝ 3,7 տոկոս, ԼՀԿ՝ 3,1 տոկոս, ներկայացրել էր Արամ Նավասարդյանը նշելով, որ 9,2 տոկոսը ոչ մեկին չի քվերակի։

ԿԸՀ-ի կողմից հրապարակված նախնական տվյալներով` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել են ընտրություններին մասնակցածների (53.92 %): 2-րդ տեղում է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է` ում օգտին քվեարկել է մասնակիցների 21.04 %:  Իսկ Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը հավաքել է ընդամենը  5.23 % ձայն:

GALLUP International Association-ի կողմից հրապարակված սոցհարցումների և ընտրությունների արդյունքների տարբերությունների վերաբերյալ զրուցել ենք GALLUP International Association-ի տնօրեն Արամ Նավասարդյանի հետ։

Հարցին, թե ինչով է պայմանավորված թվերի մեծ տարբերությունը` Արամ Նավասարդյանը պատասխանել է․ «Հիմնական տարբերությունը եղել է միայն իշխող ուժի ցուցանիշի հետ կապված։ Մնացած բոլոր ցուցանիշների հետ կապված մեր կանխատեսումները եղել են  քիչ թե շատ ճիշտ, ինչը նորմալ է, որովհետև մենք  ընտրություն չենք կազմակերպում , մենք  հարցումներ ենք  անում և պարզ է, որ կարող է տարբերություն լինել։ Ինչը կապված է իշխող ուժի ցուցանիշի հետ, ես չեմ բացառում, որ այնտեղ ևս կլիներ որոշակի շեղում, բայց ես վստահ ասում եմ, որ այդպիսի տարբերություն չէր կարող լինել։ Հետևաբար այդ բարցր ցուցանիշը ոչ թե ես պետք է բացատրեմ, այլ հենց իշխող ուժը պետք է բացատրի, թե ինչպես են կարողացել առգրավել այդպիսի բարձր ցուցանիշ։ Քանի որ ես չեմ տիրապետում նման լծակների, ես չգիտեմ, թե ինչպես և ինչ չափով են ուղղորդել բանակը, ոստիկանությանը և մի շարք այլ պետական հաստատությունները, հետևաբար ես չեմ կարող պնդել, թե որքանով է եղել այդ ազդեցությունը։ Հետևաբար ես կարող եմ մեկնաբանել այդ ցուցանիշը, որը  մենք հրապարակել ենք՝ չի կարող շատ տարբերվել ընտրությունների վերջնաարդյունքներից, բայց քանի որ արձանագրվել է այդ բարձր ցուցանիշը, դա արդեն մեր տիրույթում չի և դա պետք է պատկան մարմինները բացատրեն, թե ինչպես են կարողացել այդքան բարձր ցուցանիշ ստանալ»։  

Անդրադառնալով այն հարցին, թե մասնագետը վստահ է, որ այդ արդյունքները վարչական ռեսուրսի կիրառման արդյունք է՝ Արամ Նավասարդյանը պատասխանել է․ « Եթե կա այլ բացատրություն, ապա թող բացատրություն տան, որովհետև բոլոր որակյալ հետազոտություններ իրականացնող  կազմակերպությունների ցուցանիշները իրարից որոշակիորեն տարբերվում էին, բայց ոչ մի կազմակերպության ցուցանիշ չի եղել այդքան բարձր, այսինքն  35-37%-ից բարձր ոչ ոք չէր տալիս իշխանության ցուցանիշները։ Անգամ ,եթե այդ ցուցանիշի հետ համեմատենք ,տարբերությունը շատ կտրուկ է։  Մենք  ընտրությունների վերստուգման  ընթացքը դիտարկելու ոչ մի գործառույթ չունենք, հետևաբար այն ընդդիմադիրները, որոնք պետք է դիտարկեին, թե ինչ ծավալի խախտումներ են եղել, իշխող ուժը, որպես ընտրություններ կազմակերպող, պետք է նաև կազմակերպեր  վերահսկման գործընթացը, և նաև կային իրավապահ մարմիններ, որոնք պետք է թույլ չտային որպեսզի  ընտրողի կամարտահայտման վրա լինի ճնշումներ։ Հիմա բոլորս տեսնում ենք այն հրապարակված տեսանյութերը, թե ինչպես են  ուղղորդվել զինվորները, ուսուցիչները և տարբեր պետական լծակներ և այդ ծավալի գնահատման համար   ոչ ոք չունի լծակներ, բացի իշխող ուժը։ Եվ ինչպես հարմար են գտնում` թող մեկնաբանեն իրենց բարձր ցուցանիշը, իսկ եթե հարմար չեն գտնի մեկնաբանել, ապա ես ոչ մի բանով օգտակար լինել չեմ կարող։ 

Ավելացնեմ նաև, որ մենք սովորաբար ընտրություններից հետո ունենում ենք հետընտրական  հետազոտություն և երեկ արդեն նախաձեռնել ենք այդ հարցումները և կարծում եմ, որ երկուշաբթի  կամ ամենաուշը երեքշաբթի հանդես կգանք նոր մամուլի ասուլիսով  և կներկայացնենք ցուցանիշները։ Եթե ինչ-որ տարբերություն կլինի  մեր նախորդ հրապարակած հետազոտություններից, ապա մենք չենք վախենում  եղած սխալները ասել, որովհետև մենք չենք ասում, որ մենք իդեալական ենք։ Բայց ես հիմա վստահ ասում եմ, որ  այն ցուցանիշը, որը գրանցել է իշխող ուժը տրամաբանությունից դուրս ցուցանիշ է  և մեր բոլոր որակյալ կազմակերպությունները, որոնք որ ռեալ իրականացրել են  հետազոտություններ  ստացել են էականորեն տարբեր արդյունքներ այդ ցուցանիշի հետ կապված։  Մենք չենք կարող այլ ուժերի վերաբերյալ ունենալ ճշգրիտ ցուցանիշ, բայց իշխող ուժի  ցուցանիշի դեպքում ունենալ երկու անգամ սխալ հետազոտություն չեմ կարող բացատրել, թե դա ոնց է ստացվել։ Ես չգիտեմ, թե ինչ ծավալի պետական ռեսուրս է օգտագործվել դրա համար»։

Սոնա Գիշյան 

www.1or.am 

Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԻտալիայի հավաքականը կգլխավորի Ռոբերտո Մանչինին Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը․ վարորդը հոսպիտալացվել է Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Զելենսկին Թրամփի հետ կարճ և առանց լրագրողների հանդիպում է ունենալու. Reuters Կալանավայրից վախեցնում են վկաներին. Էջմիածնում դաժան ծեծից հետո մահացած 22-ամյա տղայի մայր Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյա տղայի նկատմամբ Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Եվրոպական ֆոնդային ինդեքսներն աճ են գրանցել երկուշաբթի օրը Ոսկե գնդակի դափնեկիրը ժամանել է Մադրիդ․ հայտնի է այցի նպատակը 3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին Իրանը կարող է լուրջ մարտահրավերների բախվել որպես Հայաստանի հուսալի հարևան«Սա հարված է ժողովրդին և տնտեսությանը». Հայաստանի արևմտամետ գաղութային բռնապետությունը խստացնում է իր վերահսկողությունը ՌԴ զորքերը հարվածել են Ուկրաինայի նավահանգիստներին և նրանց ԶՈւ-ի համար գործող նավերին Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա վիրավոր Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը Հայաստանում կայանալիք հանրաքվեի նախաձեռնության հեղինակ. «Փաշինյանի քաղաքական դագաղը»Վանաձորում 6–ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ին Գոռում են ոչ լավ կյանքից. Հայաստանի ձկնաբույծներն ու ֆերմերները դուրս են գալիս բարրիկադներՎթարային ջրանջատում Ալավերդիում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Գնդակահարվել է Հայաստանի ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ամատունի Վարդապետյանը․ պատմության այս օրը (28 հուլիս)Ես մի փոքր հիասթափված եմ, որովհետև երկուսուկես տարի հետո դուք կարող եք այլ նախագահ ունենալ. Թրամփ Վանաձորի Բուլղարական թաղամասում քույրը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան Լույս չի լինելու Ռուսաստանից ակտիվորեն վտարում են օտարերկրացիներին Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումըԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Ամենադիտված