ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սև մութ ամպեր Սյունիքի գլխին․ ի՞նչ է մոգոնում փաշինյանական վարչախումբը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

44-օրյա պատերազմից հետո Սյունիքը դարձել է Հայաստանի ամենախոցելի հատվածը։ Փաշինյանական իշխանությունը ոչ միայն փորձում է հարվածել Սյունիքում առանձնապես մեծ ազդեցություն ունեցող անձանց, այլ նաև սեփական քարոզիչների և սպասարկուների միջոցով, Սյունիքում տպավորություն ստեղծել, թե որևէ խնդիր այդ մարզի համար գոյություն չունի, իսկ Ադրբեջանի պահանջները ոչ այլ ինչ են, քան ընդամենը սպառնալիքներ։ 

Նախօրեին Սյունիք են այցելել միաժամանակ երկու խմբեր։ Մեկը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների խումբն է եղել, որը հանդիպումներ է ունեցել Կապանում, փորձել մարզի բնակչության որոշ հատվածին  համոզել, թե որևէ խնդիր գոյություն չունի, մյուսը՝ այսպես կոչված սորոսական կոխորտան է՝ Լարիսա Մինասյանի գլխավորությամբ։ Անվանապես հայտարարելով, թե իրենք Մեղրիում ծրագիր են իրականացնում, իրականում նրանք փորձել են տեղում հասկանալ, թե ինչ խնդիրներ կան։ Հարկ է նշել, որ բոլոր այս դեպքերում, թե՛ «Քաղպայմանագրի» պատգամավորները, թե՛ սորոսականները հանդիպել են միայն սահմանափակ թվով մարդկանց հետ, և նրանց իրական դուխը չի ներել հանդիպել շարքային քաղաքացիներին։

Բոլորն են հիշում արցախյան 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին հղած «սյունյաց ողջյունները», և հնարավորինս Փաշինյանին աջակցող զանգվածը փորձում է հեռու մնալ Սյունիքում իրական ազդեցություն ունեցող մարդկանց հետ դեմ առ դեմ հանդիպումներից։ «Քաղաքացիական պայմանագիր»-ի սյունեցի պատգամավորներն ու կուսակցության վարչության անդամներից մի քանիսը այցելել են Սյունիք, եղել են Գորիսում, Սիսիանում, Կապանում, Քաջարանում, հանդիպել ընդամենը կուսակցական ակտիվի հետ։ 

Առաջիկայում Քաջարանում և Սիսիանում լրանում է համայնքապետերի պաշտոնավարման ժամկետը և «Քաղաքացիական պայմանագիրը» ցանկանում է գրավել այդ երկու տարածքները ևս։ Գորիսում և Կապանում նրանց ստացած հարվածից հետո, Քաջարանում և Սիսիանում «Քաղպայմանագրի» դիրքերն առանձնապես չեն ամրապնդվել։ Ընդհակառակը, Մանվել Փարամազյանի և Սիսիանում Արթուր Սարգսյանի կալանավորումից, նրանց տևական ժամանակ ազատազրկման մեջ պահելուց հետո, փաշինյանական իշխանությունը լրջագույն խնդիրներ ունի այս հատվածներում։ Եվ եթե նրանք պարտվեն նաև Քաջարանում և Սիսիանում, ապա կարելի է նշել, որ Սյունիքը առնվազն դուրս է եկել փաշինյանական իշխանության վերահսկողությունից և փորձում է սեփական ուժերով մաքառել ադրբեջանական ագրեսիայի դեմ, ինչը, իհարկե, Նիկոլ Փաշինյանին որևէ կերպ ցանկալի չէ։ Նա ամեն գնով փորձում է նեղել սյունեցիներին, ցույց տալ, թե հենց ինքն է միակ իշխանությունը ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սյունիքում։

Ալեն Խաչատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular