Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Սև մութ ամպեր Սյունիքի գլխին․ ի՞նչ է մոգոնում փաշինյանական վարչախումբը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

44-օրյա պատերազմից հետո Սյունիքը դարձել է Հայաստանի ամենախոցելի հատվածը։ Փաշինյանական իշխանությունը ոչ միայն փորձում է հարվածել Սյունիքում առանձնապես մեծ ազդեցություն ունեցող անձանց, այլ նաև սեփական քարոզիչների և սպասարկուների միջոցով, Սյունիքում տպավորություն ստեղծել, թե որևէ խնդիր այդ մարզի համար գոյություն չունի, իսկ Ադրբեջանի պահանջները ոչ այլ ինչ են, քան ընդամենը սպառնալիքներ։ 

Նախօրեին Սյունիք են այցելել միաժամանակ երկու խմբեր։ Մեկը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների խումբն է եղել, որը հանդիպումներ է ունեցել Կապանում, փորձել մարզի բնակչության որոշ հատվածին  համոզել, թե որևէ խնդիր գոյություն չունի, մյուսը՝ այսպես կոչված սորոսական կոխորտան է՝ Լարիսա Մինասյանի գլխավորությամբ։ Անվանապես հայտարարելով, թե իրենք Մեղրիում ծրագիր են իրականացնում, իրականում նրանք փորձել են տեղում հասկանալ, թե ինչ խնդիրներ կան։ Հարկ է նշել, որ բոլոր այս դեպքերում, թե՛ «Քաղպայմանագրի» պատգամավորները, թե՛ սորոսականները հանդիպել են միայն սահմանափակ թվով մարդկանց հետ, և նրանց իրական դուխը չի ներել հանդիպել շարքային քաղաքացիներին։

Բոլորն են հիշում արցախյան 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին հղած «սյունյաց ողջյունները», և հնարավորինս Փաշինյանին աջակցող զանգվածը փորձում է հեռու մնալ Սյունիքում իրական ազդեցություն ունեցող մարդկանց հետ դեմ առ դեմ հանդիպումներից։ «Քաղաքացիական պայմանագիր»-ի սյունեցի պատգամավորներն ու կուսակցության վարչության անդամներից մի քանիսը այցելել են Սյունիք, եղել են Գորիսում, Սիսիանում, Կապանում, Քաջարանում, հանդիպել ընդամենը կուսակցական ակտիվի հետ։ 

Առաջիկայում Քաջարանում և Սիսիանում լրանում է համայնքապետերի պաշտոնավարման ժամկետը և «Քաղաքացիական պայմանագիրը» ցանկանում է գրավել այդ երկու տարածքները ևս։ Գորիսում և Կապանում նրանց ստացած հարվածից հետո, Քաջարանում և Սիսիանում «Քաղպայմանագրի» դիրքերն առանձնապես չեն ամրապնդվել։ Ընդհակառակը, Մանվել Փարամազյանի և Սիսիանում Արթուր Սարգսյանի կալանավորումից, նրանց տևական ժամանակ ազատազրկման մեջ պահելուց հետո, փաշինյանական իշխանությունը լրջագույն խնդիրներ ունի այս հատվածներում։ Եվ եթե նրանք պարտվեն նաև Քաջարանում և Սիսիանում, ապա կարելի է նշել, որ Սյունիքը առնվազն դուրս է եկել փաշինյանական իշխանության վերահսկողությունից և փորձում է սեփական ուժերով մաքառել ադրբեջանական ագրեսիայի դեմ, ինչը, իհարկե, Նիկոլ Փաշինյանին որևէ կերպ ցանկալի չէ։ Նա ամեն գնով փորձում է նեղել սյունեցիներին, ցույց տալ, թե հենց ինքն է միակ իշխանությունը ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սյունիքում։

Ալեն Խաչատրյան

Նարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանը«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԴատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռներըՊաշտոնյաների աշխատավարձերն առայժմ չեն բարձանա. նախագծի քննարկումը 2 ամսով հետաձգվեցԵթե եվրոպական զորքեր տեղակայվեն Ուկրաինայում, պատերшզմը կվերսկսվի. ՊուտինՊԵԿ-ը հայտնում է համակարգում առաջացած խափանումների մասինՕրենքով գող Գիա Սվերդլովսկին դատապարտվել է ութ տարվա ազատազրկմանԱԺ հանձնաժողովը մերժել է ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծըՊուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի բանագնացներ Ուիթքոֆին և ՔուշներինԿյանքից անժամանակ հեռացել է 12-րդ դասարանի աշակերտ Սարո ԴանիելյանըՊետք է գա մի պահ, երբ տարածաշրջանի պետություններից մեկը վերջապես Բաքվին հստակ ասի՝ հանգիստ նստիր քո տեղը, բավական է փորձես յուրացնել ուրիշների պատմությունը. ադրբեջանագետԹրամփը դեմոկրատներին մեղադրել է իրենց վերահսկողության տակ գտնվող «կապույտ» նահանգներում լայնածավալ կոռուպցիայի մեջՈ՞ր փողոցները կանավանփոխվեն ԵրևանումՎերանորոգման գները ՀՀ-ում վերջին 5 տարում զգալիորեն աճել են. հետազոտություն13-ամյա դպրոցական աղջկա սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցումԵՄ-ն նոյեմբերի 16-ին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջnցներ կսահմանիՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդՄայքլ Կարիկը հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնական«Ռեալ»-ի բաժնետոմսերի մի մասը կհանվի վաճառքի. Պերեսը հեղափոխություն է նախապատրաստումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովԹուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարՄասիսի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԻրանից հիշեցրել են Հայաստանին Թրամփի նախագծի պատճառով «ոտքերը կոտրելու» սպառնալիքի մասինՀանրահավաքներ և բողոքի ցույցե՞ր. Ի՞նչ սպառնալիք կլինի Փաշինյանի համար ընդդիմության միավորումից հետո««Անհավասար փոխանակում». Ինչու է Փաշինյանը ռիսկի դիմում դուրս բերելով Հայաստանը ՀԱՊԿ-ից»Այսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԳեղարքունիքի գյուղերից մեկից 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, շմոլ գազից թունավորմամբ տեղափոխվել են «Գավառ» ԲԿ«Նոր Զովք»-ի մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել էԳագաթնաժողով առանց Ալիևի. Ի՞նչ բացահայտեց Ադրբեջանի նախագահի բացակայությունը ԱնկարայումՊետերբուրգի մերձակայքում պայթեցրել են ՌԴ ԶՈւ գնդապետի ավտոմեքենան. նա զnhվել էՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսովBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 91,55 դոլարիՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր վարչական շրջաններում և 9 մարզերումԱրևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում տեղի են ունեցել հայ բնակչության զանգվածային ջարդեր. պատմության այս օրը (Նոյեմբերի 12)Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Նյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներ«Հրապարակ»․ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը՝ մի հսկայական «օժիտ»Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ»«Ժողովուրդ». ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»«Հրապարակ»․ Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել«Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»«Ժողովուրդ». «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների գլխին սուր է կախված․ իշխանությունը ՀԷՑ-ի գործով նոր թիրախնե՞ր ունիՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում․ Պակիստան«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից
Ամենադիտված