ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանրամասներ Ներքին Հանդում թշնամու առաջխաղացման լուրերի վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լրագրող Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Ադրբեջանը Ներքին Հանդի հատվածում էլի առաջ է եկել 2 ուղղություններով:

«2022 թ․ մարտին գյուղացիները ասեցին, որ ադրբեջանական զորքը առաջ ա էկել հին գյուղի/գերեզմանի ուղղությամբ (սլաք 1)։ ՊՆ-ն ասեց, որ 2021 թ. ա էղել, ձմեռը գնացել են, իսկ 2022 թ․ հետ են էկել։
N.B. Ճանապարհը դեպի էտ դիրք գցել են 2022 թ․ մարտ-ապրիլին։
Բայց դրանով չեն սահմանափակվել։
Նկարում երևում ա, որ խորացել են նաև անմիջապես Ներքին Հանդի ուղղությամբ ու ավելի հարավ (դեպի Վարդասար) — սլաքներ 2 ու 3։
P.S. Հիշացնեմ, որ մի քանի ուղղությամբ առաջ են էկել նաև հենց Վարդասարի հատվածում»,- ասված է գրառման մեջ։

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Հակառակորդը Ներքին Հանդի հատվածում կրկին առաջ է եկել 2 ուղղություններով

Քիչ առաջ ՊՆ-ն հայտարարություն տարածեց, որ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը, թե «ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում», չի համապատասխանում իրականությանը։

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը 1or.am-ի հետ զրույցում ասաց, որ թշնամու նոր առաջխաղացում չկա.

«Նախկին առաջխաղացումն է, որի մասին արդեն բարձրաձայնվել է: Բոլոր ուղղություններով ամեն ինչ նորմալ է, Ներքին Հանդը շեշտվում է, քանի որ նախկինում  այդ տարածքում է եղել ՀՀ սուվերեն տարածք ներխուժումը»:

Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը մեզ հետ զրույցում հաստատեց համայնքի ղեկավարի խոսքերը.

«Առաջխաղացում չկա, համենայն դեպս, մենք տեղյակ չենք. ո՛չ գյուղում կան նման խոսակցություններ, ո՛չ դիրքերում: Չեմ կարող ասել՝ որտեղից են նման խոսակցություններ տարածվել, ամեն ինչ նույն ձև է, ոնց կար նախկինում»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular