data-ad-slot="‎9704542741">
Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Մոուրինյո. «Մխիթարյանի գործակալը զանգահարեց ինձ ու ասաց, որ Հենրիխն ինձ հետ ավելի լավը կդառնա»

Vivaronews.am­-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին՝ նշելով, որ շատ ֆուտբոլիստներ պետք է օրինակ վերցնեն նրանից: «Շատերը պետք է հետևեն Մխիթարյանի օրինակին: Ես գիտեի, որ Հենրիխը թոփ­մակարդակի տաղանդ է, բայց նրան խաղադաշտ դուրս չէի բերում: Նա այժմ խաղում է նույնիսկ ձախ պաշտպանի դիրքում, երբ թիմը հաղթում է, և մեզ հարկավոր է պաշտպանվել: Կատարելագործվելու գործընթացը տևում է ամեն օր: Նրա գործակալը զանգահարեց ու ասաց ինձ. «Մխիթարյանը քեզ հետ ավելի լավը կդառնա, շարունակի՛ր»»,­ ասել է պորտուգալացի մասնագետը: Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած վերջին 4 պաշտոնական հանդիպումներում դարձել է 3 գոլի հեղինակ:

loading...
website by Sargssyan