Փոխարժեք՝
486.3
$
515.5
8.37

ՌԴ դեսպանին սպանած ոստիկանը թույլտվություն էր վերցրել ու աշխատանքի չէր գնացել․ նոր մանրամասներ

Անկարայում ՌԴ դեսպանին սպանած ոստիկան Մեւլութ Մերթի հետ կապված նոր մանրամասներ են հայտնի դարձել։

Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ Մեւլութ Մերթը սպանության օրվա համար աշխատանքի վայրից մեկ օրով թույլտվություն էր վերցրել։ Որից հետո նա տեղավորվել էր Անկարայի ժամանակակից արվեստների կենտրոնի մոտ գտնվող մի հյուրանոցում։ Դեպքից առաջ նա հյուրանոցում սափրվել էր, հագել սեւ կոստյումն ու փողկապը եւ ոտքով քայլել դեպի Ժամանակակից արվեստների կենտրոն, որտեղ ՌԴ դեսպանը ելույթ էր ունենալու։

Մարդասպանը հենց հյուրանոցում է սպանության մանրամասները նախագծել։

Նշենք, որ դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայի ժամանակակից արվեստների կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսում ելույթի ժամանակ հարձակման հետեւանքով սպանվել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։  Սպանությունից հետո ոստիկանները սպանել են նաեւ Մեւլութ Մերթին։ Սպանությունն իրականացրած Մեւլութ Մերթը 2,5 տարի աշխատել է Անկարայի ոստիկանությունում։ Դեպքից հետո ձերբակալվել են 5 հոգի, այդ թվում մարդասպանի մայրը, հայրը, քույրն ու եւս երկու հոգի։

 

loading...
Loading...
website by Sargssyan