Փոխարժեք՝
483.3
$
520.5
8.34

Էրդողանը ռուս դեսպանի սպանությունից հետո զանգահարել է Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո զանգահարել է ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը` վկայակոչելով թուրքական իշխանությունների ներկայացուցչին:

Հաղորդվում է, որ Էրդողանը Պուտինին է փոխանցել իր ունեցած տեղեկությունները կատարված հանցագործության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը տեղի է ունեցել ժամեր առաջ: Զինված անձը, ով թուրք ոստիկան է եղել, ներխուժել է պատկերասրահ և կրակել այնտեղ ելույթ ունեցող 62-ամյա դեսպանի ուղղությամբ: Վերջինս մահացել է ստացած հրազենային վնասվածքից:

Նշենք, որ միջադեպից հետո ԱՄՆ Պետքարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ` դատապարտելով դիվանագետի վրա իրականացված հարձակումը:

ՌԴ դեսպանից բացի և երեք մարդ է վիրավորվել, նրանց մեջ ռուսներ չկան:

ՌԴ ԱԳՆ-ն տեղի ունեցածը բնութագրել է որպես ահաբեկչական գործողություն:

 

 

loading...
Loading...
website by Sargssyan