Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Մավր Մկրտչյանը արժանացել է պատվավոր մրցանակի

Armenianlife.am- ը գրում է.

Մայիսի 30-ին Կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել Երիտասարդ կոմպոզիտորների խմբերգային ստեղծագորշությունների համահայկական մրցույթ փառատոնի եզրափակիչ համերգը, որի ընթացքում կոմպոզիտորների ստեղծագործությունները հնչեցին «Հովեր» կամերային երգչախմբի կատարմամբ՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սոնա Հովհաննիսյան: Մրցույթը կազմակերպվել էր Հայկական երաժշտական համաժողովի նախաձեռնությամբ, որի կազմ-կոմիտեի նախագահն էր կոմպոզիտոր Լևոն Չաուշյանը:

Եզրաձակիչ փուլում հնչեց ինը խմբերգ: Համերգային ծրագրի ավարտին մասնակիցներին տրվեցին դիպլոմներ և դրամական պարգևներ: Երիտասարդ երգիչ Մավր Մկրտչյանը, ով ունի նաև կոմպոզիտորի մասնագիտություն, համերգ-մրցույթին ներկայացել էր Միսաք Մեծարենցի «Երգը» բանաստեղծության հիման վրա գրված խմբերգով, որը հանձնաժովի անդամների կողմից` ի դեմս նախագահ կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի, արժանացել էր բարձր գնահատականի՝ պատվավոր երրորդ մրցանակը հանձնվեց նրան:

Ի դեպ, երգիչն անդադար շարունակում է աշխատել: Վաղը` հունիսի երկուսին, Մավր Մկրտչյանի նոր երգը հասանելի կլինի համացանցում: Այն ունի ՛՛Հայրական հուշ ՛՛ անվանումը, խոսքը՝ Տաճատ Վարդապետյանի, երաժշտությունը՝ Սասուն Պասկևիչյանի:

loading...
website by Sargssyan