Ընտրություններից հետո լուրջ փոփոխություններ կլինեն բուհական համակարգում. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Խորհրդարանական ընտրություններից հետո լուրջ փոփոխություններ կլինեն բուհական համակարգում: «Փաստի» տեղեկություններով` ապրիլին Ազգային ժողով է ներկայացվելու մի նախագիծ, որով խիստ հեշտացվելու է ընդունելությունը բուհերում: Ընդամենը հարցազրույցով և մասնագիտության մասին մի ռեֆերատով դիմորդը կարող է ընդունվել:
Սակայն սրան հակառակ, դժվար է լինելու սովորելը: Որոշվել է այնպիսի չափորոշիչներով առաջնորդվել, որոնք վատ սովորողին թույլ չեն տա ավարտել բուհը:
Այս ամենը կարվի մի նպատակով. գնալով շեշտակի նվազում է ուսանողների թիվը, որպեսզի այս միտումը կանխվի և թվաքանակ ապահովվի, կհեշտացվի ընդունելության կարգը:
Ուսանողական վարձերը շատ հարցեր են լուծում, և դրանց նվազումը կբերի նաև դասախոսական աշխատավարձերի կրճատման:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: