ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոսկերչության համար նախատեսված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի որոշակի տեսակների ներկրման մաքսատուրքերը զրոյացվել են. ԵՏՀ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
uvelir.info-ն գրում է, որ Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի խորհուրդը ոսկերչական արդյունաբերության մեջ օգտագործվող որոշ տեսակի թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի համար սահմանել է ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափ: Մասնավորապես, խոսքը բնական կամ արհեստական զմրուխտների, շափյուղաների, սուտակների, նեֆրիտների, ալեքսանդրիտների և այլնի մասին է:
 
Զրոյական դրույքաչափը կգործի մինչև 2022 թվականի ավարտը:
Բացի այդ, 0.3 կարատից պակաս քաշ ունեցող բնական ադամանդները ստացել են առանձին ենթակարգավիճակ, որը թույլ կտա վարել հաշվառումներ և վերլուծել դրանց ներմուծումը ԵԱՏՄ տարածք՝ մաքսային և սակագների կարգավորման միջոցառումների հետագա նպատակային փոփոխություններ կատարելու համար:
 
Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրից, բայց ոչ շուտ, քան որոշ տեսակի թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի վերաբերյալ ԵՏՀ խորհրդի որոշումների մեջ փոփոխություններ մտցնելը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular