Ոսկերչության համար նախատեսված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի որոշակի տեսակների ներկրման մաքսատուրքերը զրոյացվել են. ԵՏՀ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆuvelir.info-ն գրում է, որ Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի խորհուրդը ոսկերչական արդյունաբերության մեջ օգտագործվող որոշ տեսակի թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի համար սահմանել է ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափ: Մասնավորապես, խոսքը բնական կամ արհեստական զմրուխտների, շափյուղաների, սուտակների, նեֆրիտների, ալեքսանդրիտների և այլնի մասին է:
Զրոյական դրույքաչափը կգործի մինչև 2022 թվականի ավարտը:
Բացի այդ, 0.3 կարատից պակաս քաշ ունեցող բնական ադամանդները ստացել են առանձին ենթակարգավիճակ, որը թույլ կտա վարել հաշվառումներ և վերլուծել դրանց ներմուծումը ԵԱՏՄ տարածք՝ մաքսային և սակագների կարգավորման միջոցառումների հետագա նպատակային փոփոխություններ կատարելու համար:
Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրից, բայց ոչ շուտ, քան որոշ տեսակի թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի վերաբերյալ ԵՏՀ խորհրդի որոշումների մեջ փոփոխություններ մտցնելը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը