Սեւանի կղզուց մինչեւ Ծովագյուղի խաչմերուկ ավտոճանապարհին բուք է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Գորիս-Սիսիան եւ Գորիս-Շուռնուխ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։
Սեւանի կղզուց մինչեւ Ծովագյուղի խաչմերուկ ավտոճանապարհին բուք է։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից եւ խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով: