Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ»․ Թեկուզ ավելի մեծ հանրահա­վաք կազմակերպի, թեկուզ 100 հազար մարդ գնա, միևնույն է, ոչինչ չի փոխվելու․ լուծումը արտահերթ ընտրությունն է՝ Փաշինյանի գնալուց հետո․ ԱԱԾ տնօրենի նախկին ԺՊ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը ևս միա­ցել է Զինված ուժերի գլխավոր շտա­բի պետի ու 40-ից ավելի սպաների տարածած հայտարարությանը և սատարում է Փաշինյանի հրաժարա­կանը պահանջողներին: Բայց հանրահավաքների, ինչպես ինքը մեզ ասաց, չի գնում՝ իր պայքարն այլ կերպ է տա­նում: Թեպետ, մեզ ասացին՝ երկու օր առաջ նրան տեսել են Բաղրամյանում, սակայն դիմակով է եղել, շատերը չեն ճանաչել: Պարոն Համբարձումյանին մի քանի հարց ենք ուղղել այս և այլ թեմաների շուրջ:

-Պարո՛ն Համբարձումյան, ի՞նչ կարծիքի եք Գլխավոր շտաբի տարածած հայտարարության վերա­բերյալ:

-Իմ դիրքորոշումը, կարծում եմ, գիտեք, ես 100 տոկոսով պաշտպա­նում եմ Օնիկ Գասպարյանի դիրքո­րոշումը, կիսում եմ նրա մտահո­գությունները ու համարում եմ, որ մեր երկրում տեղի ունեցող այս բոլոր իրա­դարձությունները պետք է շատ արագ հանգուցալուծում ստանան, այլապես մենք լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու:

-Իսկ ԱԱԾ-ի գործողություններն ինչպե՞ս եք գնահատում, երբ զբաղված է «ֆեյք» բռնելով:

-Ես հավատում եմ իմ գործընկերների ողջամտությանը, այդքան բան կասեմ: Մնացածը իրենք կհասկանան:

-Հավատո՞ւմ եք, թե՞ նաև ապա­վինում:

-Հավատում եմ և ապավինում եմ:

-Իսկ ողջամի՞տ են այդ գործո­ղությունները:

-Ես ընդհանուր կոնտեքստում եմ սա ասում, առանձին մի դիտեք: Ես հավատում եմ իմ գործընկերներին, հավատում եմ իրենց ողջամտությա­նը և վստահ եմ, որ իրենք իրենց հայրենիքին նվիրված զավակներ են ու ճիշտ կգնահատեն իրավիճակը:

-Պարո՛ն Համբարձումյան, ԱԱԾ-ն, ըստ Ձեզ, այն կառույցն է, որ պետք է «ֆեյք» բռնելո՞վ զբաղվի:

-Էստեղ խնդիրը մի նայեք, որ «ֆեյք» են բռնում: Հարյուրավոր, հա­զարավոր «ֆեյքեր» կան, էդ «ֆեյքերը» կան ու լինելու են, հարցը դա չէ: Հարցն այն է, որ այդ «ֆեյքի» մեջ եթե ինֆորմացիա է հրապարակվում, որն ինքնին հանցագործության հատկա­նիշներ է պարունակում, այսինքն՝ դա իր մեջ հանցակազմ է պարունակում, կամ էդ «ֆեյքերով» հրապարակում են պետական գաղտնիք կազմող տե­ղեկություններ, ապա ԱԱԾ-ն ու իրավապահ մյուս մարմինները պարտա­վոր են դրանով զբաղվել: Խնդրում եմ՝ սա Դուք հասկացեք ու մի կապեք պարոն Սաղաթելյանի (նկատի ունի ԱԱԾ-ի կողմից կալանավորված Արա Սաղաթելյանին) կամ մյուսի հետ: Ես սա ընդհանուր եմ գնահատում ու ասում:

-Պարզապես զավեշտալի իրա­վիճակ է ստեղծվել, այդ «ֆեյքին» հայտնաբերելու համար մի քանի հո­գու ձերբակալել են, սակայն «ֆեյքը» շարունակում է գրառումներ կատա­րել ու ծաղրել ԱԱԾ-ին:

-ՉԷ, մենք չենք խոսում էսօր՝ ապացույցներ կան, թե չկան: Ես Ձեզ ընդհանուր սկզբունքային մոտե­ցումն եմ ասում: Եթե կա «ֆեյքում» ինֆորմացիա, «ֆեյքն» ինչ է, «ֆեյքը» ինֆորմացիա տարածելու գործիք է, և ինչի համար են «ֆեյք» օգտա­գործում, որպեսզի տարածողները չերևան, չերևան հասարակության աչքին, չերևան իրավապահների տեսադաշտում: Այսինքն՝ չկարողա­նան հասկանալ, թե ով է ինֆորմա­ցիա տարածողը: Բայց եթե էնպիսի ինֆորմացիա է հրապարակվում, որ, էլի եմ կրկնում, իր մեջ հանցակազմի տարրեր է պարունակում, կամ պե­տական գաղտնիք պարունակող տե­ղեկություններ են հրապարակվում, էդ ժամանակ իրավապահ մարմիննե­րը պարտավոր են դրանով զբաղվել: Զբաղվել են երեկ, զբաղվելու են այսօր, զբաղվելու են վաղը:

-Այս ամենը չի՞ անլրջացնում ԱԱԾ-ի նման լուրջ կառույցի կերպարը:

-Դուք մի բան էլ իմացեք՝ ԱԱԾ-ն ունի բազմաթիվ ստորաբաժա­նումներ, եթե ԱԱԾ-ի մի որևէ ստորա­բաժանում դրանով զբաղվում է, դա չի նշանակում, որ մյուս ուղղություննե­րով աշխատանքներ չեն իրակա­նացվում կամ չպիտի իրականացվեն: Ամեն մեկն իր գործառույթն ունի:

-Շատ լավ, վերադառնանք ԳՇ հայտարարությանը. Դուք հիմա տեսնում եք, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարական տալ, երեկ մեծ հանրահավաք էր կազմա­կերպել...

-Թեկուզ ավելի մեծ հանրահա­վաք կազմակերպի, թեկուզ հարյուր հազար մարդ գնա էդ հանրահավաքին, միևնույն է, դրանով մեր երկրում ոչինչ չի փոխվելու: Մեր երկրում կա գլոբալ խնդիր, ու այդ խնդրի լուծումը միայն ու միայն արտահերթ ընտրու­թյունների մեջ է:

-Իսկ իր հեռացմամբ, թե իր կազմակերպմամբ արտահերթ ընտրությունների:

-Իհարկե, իր հրաժարականից հետո, այլապես արտահերթ ընտրու­թյունները դառնալու են անիմաստ: Ես կհամաձայնեի, որ առանց հրաժա­րականի արտահերթ ընտրություններ տեղի ունենային, եթե դրանց մասին հայտարարվեր դեռևս նոյեմբեր ամսին, ու Նիկոլ Փաշինյանը դրան գնար իր նախաձեռնությամբ, այլ ոչ՝ հանրային պայքարի արդյունքում:

-Ի դեպ, Դուք մասնակցո՞ւմ եք Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքներին:

-Ոչ:

-Ինչո՞ւ:

-Հետաքրքիր հարց եք տալիս: Որովհետև ես քաղաքականա­պես այդքան ակտիվ մարդ չեմ, իմ դիրքորոշումը գիտեք, թե ես ոնց եմ հայտնում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

ՀՀ ՊՆ-ն զգուշացնում էԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՌուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարարԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. փոխվարչապետի գրասենյակԺամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ ՍրբազանՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգելԿիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացելՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ ԱռաքելյանԿիրանցի հատվածը դեռ վերջնական ճշտված չէ. Տավուշի մարզպետՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակըՊատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես հետո. ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Հրազդանի բաժինՓաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)Պայքարը շարունակելու ենք․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվելՄիջազգային ճնշnւմը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասինԺողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջԿիրանցում արգելափակել են առանց պետհամարանիշի մեքենայի ելքը, տեղում ոստիկաններ ենՄիշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է ԵվրամիությունիցՀայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածումՎարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցերԱպրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյունՄայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿՀայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակիցՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում ենԻ՞նչ են քննարկել ՔՊ նիստում Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում
Ամենադիտված