ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանն ու Բաքուն բացել են ճանապարհները Ռուսաստանի համար․ արդյո՞ք Հայաստանն ու Ադրբեջանը կլինեն ցանկալի զբոսաշրջիկների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
kommersant.ru-ն գրում է, որ Ռուսաստանը վերսկսել է կանոնավոր թռիչքները Հայաստանի ու Ադրբեջանի հետ: Յուրաքանչյուր երկրի ավիաընկերությունները կարողացան շաբաթական երկու թռիչք կատարել Մոսկվա-Բաքու երթուղով և չորսը Մոսկվա-Երևան երթուղով: Մարդիկ կարող են Հայաստան հասնել ինչպես ցամաքային, այնպես էլ օդային ճանապարհով, երկիրը բաց է զբոսաշրջիկների համար: Բոլոր ժամանողները պետք է ունենան բացասական PCR թեստ COVID-19-ի համար, որը պետք է կատարվի ժամանումից ոչ ավելի, քան 72 ժամ առաջ: Վկայագիրը կարող է լինել ռուսերեն, հայերեն կամ անգլերեն: Թեստ կարելի է հանձնել օդանավակայանում, բայց այդ դեպքում ուղևորը ստիպված կլինի ինքնամեկուսանալ:
 
Հայաստանը ռուս ճանապարհորդների շրջանում ամենատարածված ուղղությունների շարքում է, չնայած տոմսերի զգալիորեն թանկացմանը։ Ըստ Biletix.ru համացանցային ծառայության ներկայացուցիչ Գրիգորի Լուգովոյի` «Հունվար-փետրվար ամիսներին Ռուսաստանից դեպի Հայաստան ավիատոմսերի ամրագրումը եղել է 26 %, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար դա եղել է ընդամենը 9%: Միևնույն ժամանակ, աճել է նաև թռիչքների արժեքը: Եթե նախորդ տարի այն կազմել է 9,2 հազար ռուբլի, ապա այս տարի այն արդեն 12,5 հազար ռուբլի էր, այսինքն ՝ աճը կազմել է 35%: Եվ չնայած դրան Հայաստանը շատ սիրված էր: Ստամբուլից հետո բոլոր օտարերկրյա ուղղությունների շարքում Երևանը երկրորդ տեղում է: Ամրագրումների մեծ մասը գալիս է Մոսկվայից, Դոնի Ռոստովից և Կրասնոդարից: Ադրբեջանը շատ սիրված չէ, այսինքն Բաքուն ներկայումս նույնիսկ 10 ամենահայտնի ուղղությունների մեջ չէ: Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ այդ տարածաշրջանում առավելագույն ժողովրդականություն է վայելում հենց Հայաստանը, երկրորդ տեղում Վրաստանն է, իսկ վերջում արդեն Ադրբեջանը»:
 
Ադրբեջանական ավիաուղիները նախատեսում են չվերթներ սկսել դեպի Մոսկվա փետրվարի 17-ից: Մինչ այժմ միայն դիվանագետները, ուսանողները և կացության թույլտվություն ունեցող օտարերկրացիները կարող էին մուտք գործել երկիր: Բոլոր ժամանողները պետք է անցնեն երկշաբաթյա կարանտին, և անցնեն PCR թեստ, որը վավեր է մեկնումից 48 ժամ առաջ: Սակայն մուտքի սահմանափակումները վերացնելուն պես Բաքուն կգտնվի տուրիստական ուղղությունների առաջին շարքում։ OneTwoTrip տուրիստական ծառայության մարկետինգի տնօրեն Ալեքսեյ Տեպլովը չի կասկածում դրանում.
 
«Ինչպես եղել է անցյալ տարի, մարդկանց հետաքրքրությունը փոխվել է դեպի բաց ուղղությունները: Մարդկանց մեծ մասը, ըստ էության, չի հետաձգել արձակուրդը, բայց այնուամենայնիվ ճանապարհորդել է երկրի ներսում: Հետևաբար, իհարկե, ցանկացած բաց ուղղություն այժմ կգրավի այն զբոսաշրջիկներին, որոնք նախկինում դա չեն համարել հանգիստ: Ավելի մեծ չափով մարդիկ են թռչելու Բաքու, իսկ այնտեղից էլ այլ վայրեր»:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular