Նոր հաղորդագրություն Արցախից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔիչ հետո Մարտունի քաղաքի հարակից տարածքում տեղի կունենա հայտնաբերված ավիառումբերի վնասազերծում: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայությունը։
«Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ծառայությունը հայտնում է, որ պարզաբանումների համար քաղաքացիները կարող են զանգահարել ԱԻՊԾ Մարտունու շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոն: