ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանին ոչ ոք լուրջ չի ընդունում. ՌԴ ԱԳ մեղադրել է Հայաստանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս ՌԴ ԱԳ նախարար Լավրովը խոսել է ռազմագերիների մասին ու ասել է, որ ՀՀ իշխանությունը ամբողջական ցուցակ չի ներկայացրել: Այդ պատճառով էլ գերիների հարցը լուծված չէ։ Այս թեմայով 1or.am-ը զրուցել է քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ՝ պարզելու համար, թե արդյո՞ք հնարավոր կլիներ ցուցակները ժամանակին ներկայացնելու դեպքում գերիների հարցը շուտափույթ լուծել։

— Պարոն Համբարյան, նախօրեին Լավրովը խոսել է ռազմագերիների մասին ու ասել, որ ՀՀ իշխանությունը ամբողջական ցուցակ չի ներկայացրել: Ձեր կարծիքով, եթե հայկական կողմը շատ հստակ իր խնդիրները ձևակերպեր ու դներ, ցուցակն ամբողջական ներկայացներ, պատկերն այսօր ա՞յլ կլիներ:

— Նախ ասեմ, որ ոչ միայն ցուցակը չի ամբողջությամբ  ներկայացրել, այլ նաև ուշացումով է ներկայացվել , այսինքն գերիների փոխանակման խնդրում պաշտոնական Երևանի կողմից եղել է երկու կարևոր վրիպում։ Ինչ վերաբերում է, թե ամբողջական ցուցակով հետ կտային թե չէ, դա արդեն եթեների ոլորտից է, որը ես չեմ մեկնաբանում։ Հիմա ՌԴ ԱԳ նախարարը շատ պարզ մեղադրեց պաշտոնական Երևանին՝ գերիների խնդրում ցուցաբերած անլրջության և թափթփվածության մեջ։ Հիմա ուշ է ասել կլիներ թե չէ, կարող է և լիներ, ո՞վ է ասել, որ չէր լինի։ Եվ այստեղ խնդիրը այն է, որ ոչ թե մենք պետք է ասենք կլիներ թե չէր լինի ,այլ պետք է հասկանանք, թե ինչո՞ւ է պաշտոնական Երևանը ուշ ներկայացրել և ինչու է ցուցակը կիսատ-պռատ եղել։ Այն դեպքում, երբ պաշտոնական Բաքուն իր բոլոր պահանջները՝ կապված գերիների հետ, շատ հստակ ներկայացրել է և գերիների ցուցակը հստակ ներկայացրել է՝ նրանց մեջ նաև նշելով երկու մարդասպաններին՝ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին, և Նիկոլ Փաշինյանը այդ երկու հանցագործներին որպես գերի նվիրել է Իհլամ Ալիևին։ Հաստատելով, որ նրանք ոչ թե ահաբեկիչ են, ովքեր ներթափանցել էին Արցախ և սպանել էին անչափահաս տղային և մեկ կնոջ, մի զինվորականի էլ տանը վիրավորել էին, այլ գերի են։

— Իսկ այս պարագայում Հայաստանը ի՞նչ կարող է անել, որ գերիներին օր առաջ վերադարձնի հայրենիք։

— Դուք հիշում եք, գերիների մի խումբը, 44 հոգուց բաղկացած Մոսկվայի ջանքերով վերադարձան Հայաստան և մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը իր ամբողջ թիմի հետ, առանց ամաչելու լցված է գերիների ազատագրումը սեփականաշնորհելու և այդ ամենի հիման վրա էժանագին ինքնագովազդվելու մորուցքով։ Եվ այդ ամենը շատ լավ տեսավ Մոսկվան, որտեղ ուշի ուշով հետևում են Հայաստանի իշխանությունների և հասարակության արձագանքներին։ Եվ նրանք տեսան, որ իրենց արած գործը Նիկոլ Փաշինյանի նման դավաճանը սեփականաշնորհում է, իսկ հասարակության մի զգալի զանգված ծափահարություններով ողջունում է «փրկիչ» Նիկոլ Փաշինյանին։ Հիմա հարց է առաջանում, այս ամենից հետո պաշտոնական Մոսկվան այլևս որևէ քայլ կանի՞ Ադրբեջանում գտնվող պաշտոնական տվյալներով 70, իսկ ոչ պաշտոնական տվյալներով մի քանի հարյուրի հասնող գերիներին վերադարձնելու հարցում․․․ Իհարկե որևէ բան չի անի։ Եվ երկրորդը , Նիկոլ Փաշինյանին այլևս ոչ ոք լուրջ չի ընդունում։ Նիկոլ Փաշինյանը պարտված ու կապիտուլյանտ և ինչպես Իհլամ Ալիևն է նրան բնութագրում, ոչնչություն է։ Հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանին կանչեցին Մոսկվա՝ թուղթը տվեցին և ասեցին ստորագրի, թույլ տվեցին որ իրենց հետ ուտի և հետ ճանապարհեցին Երևան։ Իսկ հիշո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը իր էջում հունվարի 8-ին ինչ գրառում էր կատարել։ Նա ասել էր, որ առաջին խնդիրը գերիների վերադարձնելու հարցն էր։ Դե հիմա թող գնա ու ազատի գերիներին։ Ես որպես պատմաբան և քաղաքագետ կարող եմ երաշխավորել, որ աշխարհում ոչ ոք չի ցանկանում գործ ունենալ պարտված, նսեմացած և նվաստացած քաղաքական ղեկավարի հետ, որը Նիկոլ Փաշինյանն է։ Ավելին ասեմ, հաջորդ խայտառակությունը այն է, որ Իտալիայի ղեկավարությունը G20-ի գագաթնաժողովին հրավիրել է Ադրբեջանին, իսկ Հայաստանին արհամարհել է, որովհետև ՀՀ ղեկավարը կապիտուլյանտ և դավաճան Նիկոլ Փաշինյանն է։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular