Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանին ոչ ոք լուրջ չի ընդունում. ՌԴ ԱԳ մեղադրել է Հայաստանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս ՌԴ ԱԳ նախարար Լավրովը խոսել է ռազմագերիների մասին ու ասել է, որ ՀՀ իշխանությունը ամբողջական ցուցակ չի ներկայացրել: Այդ պատճառով էլ գերիների հարցը լուծված չէ։ Այս թեմայով 1or.am-ը զրուցել է քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ՝ պարզելու համար, թե արդյո՞ք հնարավոր կլիներ ցուցակները ժամանակին ներկայացնելու դեպքում գերիների հարցը շուտափույթ լուծել։

— Պարոն Համբարյան, նախօրեին Լավրովը խոսել է ռազմագերիների մասին ու ասել, որ ՀՀ իշխանությունը ամբողջական ցուցակ չի ներկայացրել: Ձեր կարծիքով, եթե հայկական կողմը շատ հստակ իր խնդիրները ձևակերպեր ու դներ, ցուցակն ամբողջական ներկայացներ, պատկերն այսօր ա՞յլ կլիներ:

— Նախ ասեմ, որ ոչ միայն ցուցակը չի ամբողջությամբ  ներկայացրել, այլ նաև ուշացումով է ներկայացվել , այսինքն գերիների փոխանակման խնդրում պաշտոնական Երևանի կողմից եղել է երկու կարևոր վրիպում։ Ինչ վերաբերում է, թե ամբողջական ցուցակով հետ կտային թե չէ, դա արդեն եթեների ոլորտից է, որը ես չեմ մեկնաբանում։ Հիմա ՌԴ ԱԳ նախարարը շատ պարզ մեղադրեց պաշտոնական Երևանին՝ գերիների խնդրում ցուցաբերած անլրջության և թափթփվածության մեջ։ Հիմա ուշ է ասել կլիներ թե չէ, կարող է և լիներ, ո՞վ է ասել, որ չէր լինի։ Եվ այստեղ խնդիրը այն է, որ ոչ թե մենք պետք է ասենք կլիներ թե չէր լինի ,այլ պետք է հասկանանք, թե ինչո՞ւ է պաշտոնական Երևանը ուշ ներկայացրել և ինչու է ցուցակը կիսատ-պռատ եղել։ Այն դեպքում, երբ պաշտոնական Բաքուն իր բոլոր պահանջները՝ կապված գերիների հետ, շատ հստակ ներկայացրել է և գերիների ցուցակը հստակ ներկայացրել է՝ նրանց մեջ նաև նշելով երկու մարդասպաններին՝ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին, և Նիկոլ Փաշինյանը այդ երկու հանցագործներին որպես գերի նվիրել է Իհլամ Ալիևին։ Հաստատելով, որ նրանք ոչ թե ահաբեկիչ են, ովքեր ներթափանցել էին Արցախ և սպանել էին անչափահաս տղային և մեկ կնոջ, մի զինվորականի էլ տանը վիրավորել էին, այլ գերի են։

— Իսկ այս պարագայում Հայաստանը ի՞նչ կարող է անել, որ գերիներին օր առաջ վերադարձնի հայրենիք։

— Դուք հիշում եք, գերիների մի խումբը, 44 հոգուց բաղկացած Մոսկվայի ջանքերով վերադարձան Հայաստան և մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը իր ամբողջ թիմի հետ, առանց ամաչելու լցված է գերիների ազատագրումը սեփականաշնորհելու և այդ ամենի հիման վրա էժանագին ինքնագովազդվելու մորուցքով։ Եվ այդ ամենը շատ լավ տեսավ Մոսկվան, որտեղ ուշի ուշով հետևում են Հայաստանի իշխանությունների և հասարակության արձագանքներին։ Եվ նրանք տեսան, որ իրենց արած գործը Նիկոլ Փաշինյանի նման դավաճանը սեփականաշնորհում է, իսկ հասարակության մի զգալի զանգված ծափահարություններով ողջունում է «փրկիչ» Նիկոլ Փաշինյանին։ Հիմա հարց է առաջանում, այս ամենից հետո պաշտոնական Մոսկվան այլևս որևէ քայլ կանի՞ Ադրբեջանում գտնվող պաշտոնական տվյալներով 70, իսկ ոչ պաշտոնական տվյալներով մի քանի հարյուրի հասնող գերիներին վերադարձնելու հարցում․․․ Իհարկե որևէ բան չի անի։ Եվ երկրորդը , Նիկոլ Փաշինյանին այլևս ոչ ոք լուրջ չի ընդունում։ Նիկոլ Փաշինյանը պարտված ու կապիտուլյանտ և ինչպես Իհլամ Ալիևն է նրան բնութագրում, ոչնչություն է։ Հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանին կանչեցին Մոսկվա՝ թուղթը տվեցին և ասեցին ստորագրի, թույլ տվեցին որ իրենց հետ ուտի և հետ ճանապարհեցին Երևան։ Իսկ հիշո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը իր էջում հունվարի 8-ին ինչ գրառում էր կատարել։ Նա ասել էր, որ առաջին խնդիրը գերիների վերադարձնելու հարցն էր։ Դե հիմա թող գնա ու ազատի գերիներին։ Ես որպես պատմաբան և քաղաքագետ կարող եմ երաշխավորել, որ աշխարհում ոչ ոք չի ցանկանում գործ ունենալ պարտված, նսեմացած և նվաստացած քաղաքական ղեկավարի հետ, որը Նիկոլ Փաշինյանն է։ Ավելին ասեմ, հաջորդ խայտառակությունը այն է, որ Իտալիայի ղեկավարությունը G20-ի գագաթնաժողովին հրավիրել է Ադրբեջանին, իսկ Հայաստանին արհամարհել է, որովհետև ՀՀ ղեկավարը կապիտուլյանտ և դավաճան Նիկոլ Փաշինյանն է։

Սոնա Գիշյան

www.1or.am

1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը․ պատմության այս օրը (24 ապրիլ)Ինչպես են գիշերը բերման ենթարկել տավուշցիներին (տեսանյութ) Էրդողանի նոր հանձնարարությունը ՓաշինյանինՔաղաքացին նախկին ճոպանուղու շենքի երկրորդ հարկից ընկել է զրոյական հարկ․ ի՞նչ է հայտնի Նավթի գներն աճել են Օր 5-րդ․ ճանապարհը շարունակում է փակ մնալՍուրեն Պետրոսյանին պատրաստվում են տեղափոխելԹուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ ԿարապետյանՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել ենՊայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհՈստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցելՊահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՏավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնումԱվելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Ռուսաստանը կորցնում է Անդրկովկասը. Ադրբեջանից հեռանալուց հետո մենք կլքենք նաև Հայաստանը ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանըԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըԱյն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին պիտի դառնա համահայաստանյան, համաժողովրդական․ ՍաղաթելյանԲոլոր պետական աշխատողներին հրահանգել են իրենց սոցիալական ցանցերի էջերից հեռացնել Արցախի հետ առնչություն ունեցող ցանկացած ինֆորմացիա Երբ-որ ես տեսնեմ, որ ինձանից շատ ակնկալողներ կան, իրավիճակի լուծման իմ տարբերակն ասելու եմ․ Սերժ ՍարգսյանՈւկրաինայում պաշտպանության փոխնախարարն ազատվել է աշխատանքիցՈստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակին՝ ուղիղԻնձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա․ Արայիկ Ղարիբյանը հրաժարվել է ԵԿՄ անդամակցությունիցԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահները այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ)Փաշինյանը և ՀՀ-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և սահմանազատման գործընթացըՓաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Հայ մարմնամարզիկներն Իտալիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանըԿարմիրբերետավորները Բագրատաշենում փորձում են բացել բնակիչների փակած ճանապարհը (տեսանյութ)ԼՂ-ն լքած խաղաղապահները չեն կարող մնալ Հայաստանում․ Սարգիս ԽանդանյանՎարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԷրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն են. Էրդողանն էլ գիտի, որ նրանք երկար չեն կարող մնալ․ Կիրո ՄանոյանԱյրում-Բագրատաշեն ճանապարհին մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված․ բնակիչները պատրաստվում են ճանապարհը փակել (տեսանյութ)Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել ՏավուշԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության Նախիջևանի դրույթը. ԱլիևՀաջորդը` Տիգրանաշեն Տավուշում սահման գծում է ոչ թե իշխանությունը, այլ՝ հանձնաժողովը. ՔՊ-ական Վահե ՂալումյանՇոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևԱնվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն
Ամենադիտված