Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր երկրի իշխանությունը իրեն պահեց անարգանքի արժանի իշխանության նման

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքը զրուցել է իրավապաշտպան Մարիա Պողոսյանի հետ` պարզելու համար թե իրավապաշտպանն ինչպես է գնահատում «Իմ քայլը» խմբակցության կողմից Գագիկ Ջհանգիրյանի ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրվելու փաստը, ինչպես նաև անդրադարձ է կատարել գերիների խնդրին։

—Տիկին Պողոսյան, ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրել Գագիկ Ջհանգիրյանին՝ հաշվի առնելով, որ շատ հակասական են մոտեցումները այդ անձի վերաբերյալ:

— Ես շատ կարճ կասեմ, որ ընդհանրապես ԲԴԽ-ն Հայաստանում բացարձակապես գոյություն չունի։ Ներկայիս ԲԴԽ-ի ղեկավարը նշանակվել է Վանեցյանի թեթև ձեռքով, Վանեցյանն էլ նշանակվել է նույն Նիկոլ Փաշինյանի ու «Իմ քայլը» խմբակցության թեթև ձեռքով։ Ի՞նչն է ձեզ զարմացնում ։ Մինչև երկրորդ հարցին անդրադառնալը ես ասեմ իմ գնահատականը, իսկ ի՞նչ փոխեց ԲԴԽ ղեկավար Ռուբեն Վարդազարյանը, ո՞նց է դարձել ինքը ԲԴԽ նախագահ։ Ես էլ հարցնում եմ ձեզ և հանրությանը։ Մի մարդ, որ հայտնի է եղել մարդկանց վերաբերյալ կոնկրետ ապօրինի ներքին ու արտաքին դիտումներով, գաղտնալսումներով, օրենքի խախտումներով՝ նույն «Իմ քայլի» պատգամավորների թեթև ձեռքո՞վ չի դարձել ԲԴԽ նախագահ։ Եվ, երբ ես այս հարցի շուրջ կունենամ հանրության պատասխանը, նոր կքննարկենք մյուս հարցը։ Որովհետև, սա նույն «Իմ քայլը» պատգամավորներն են, նույն Նիկոլ Փաշինյանի նշանակած Արթուր Վանեցյանը և Արթուր Վանեցյանի նշանակած Ռուբեն Վարդազարյան և, ընդհանրապես, ԲԴԽ-ն այս կազմով պիտի գոյություն չունենա։ Այս կազմով կամ ընդհանրապես այլ կազմով, եթե ԲԴԽ նախագահը Ռուբեն Վարդազարյանն է։

 —Կին գերիների մասով ՄԻԵԴ-ը ևս հաստատեց, որ ունենք 10-12 գերեվարված։ Միջազգային հանրությունից որևէ աջակցություն կարող ենք ստանալ գոնե կանանց շուտ վերադարձնելու համար և ինչ աշխատանքներ պետք է արվեն կառավարության կողմից։

— Ես խտրական մոտեցում չունեմ, կին թե տղամարդ և ինձ համար անհասկանալի է այն քաղաքացիական, հասարակության ներկայացուցիչների տվայտանքները, որոնք միայն կին գերիների մասին 70 օր անց են հիշում։ Բոլոր գերիների վերաբերյալ նոյեմբերի 13-ին ես գրավոր դիմել եմ հանրապետության դատախազին (չնայած դա էլ գոյություն չունի, որովհետև դա էլ է ՔՊ-ից ես իմ ով) և առ այսօր որևէ գործողություն, բացի Թաթոյանից ոչ ոք չի արել։ Այնպես որ ինձ համար կին, տղամարդ, երիտասարդ և առհասարակ նման բաժանում չկա։ Եթե այսօր ամբողջ հասարակությունը գնում է նրան, որ կանանց և տղամարդ հավասարություն է, բայց հիմա ես տեսնում եմ խտրական մոտեցում, որովհետև ինչ-որ կազմակերպություններ, նրա համար, որ կանանց իրավունքներով զբաղվեն և դրամաշնորհներ ստանան, վայնասուն են բարձրացրել կին գերիներով։ Ինձ համար բոլորը մարդ են, մարդ` homo sapiens, և բոլորի գերի ընկնելը ինձ համար հավասարապես ցավալի է։

—Հաշվի առնելով այն, որ Ալիևը հաշվի չի նստում միջազգային հանրության կարծիքի հետ, ինչ եք կարծում ,կան այնպիսի կառույցներ կամ երկրների առաջնորդներ, ովքեր կարող են ազդեցություն ունենալ Ալիևի վրա մեր գերիներին վերադարձնելու հարցում։

— Այսօր մեր երկրում, երկրի ղեկավարը իր հանրության կարծիքի հետ հաշվի նստում է՞, որ դուք այլ երկրների ղեկավարների մասին եք խոսում։ Իսկ մեր երկիրը միջազգային հանրության հետ հաշվի նստե՞ց, ո՞ւմ հետ հաշվի նստեց, որ մենք հիմա մարդկանցից սպասում ենք վերաբերմունք։ Մեր երկրի ղեկավարությունը իր սեփական ժողովրդի հետ հաշվի նստե՞ց, որ մենք ուրիշներին հարց ենք տալիս, թե Ալիևն ինչ է անում։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե ի՞նչ է անում մեր երկրի ղեկավարությունը և հարգում են այն մարդուն, ով որ արժանի է հարգանքի, իսկ այսօր մեր երկրի իշխանությունը իրեն պահեց անարգանքի արժանի իշխանության նման և կարծում եմ, նույն միջազգային հանրությունը տեսնում է, թե ովքեր են ղեկավարում երկիրը։

Սոնա Գիշյան

1or.am 

Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհովՓաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին«Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում էԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող էԱպրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ ԱշոտյանՇատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ ԱբրահամյանԻնչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)Արաբկիր վարչական շրջանի փոխթաղապետն անվայելուչ արարքի համար մնաց անպատիժ10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՌուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետՆոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել էԱլեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄիրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍա 1915թ. Ցեղասպանության, հետո Արցախի շարունակական ընթացքն է. Գառնիկ Դանիելյան Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)UWW-ն որոշում է կայացրել վերանայել Բաքվի մրցաշարում Չամիզո-Բայրամով մենամարտըՍակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան․ Ոսկան ՍարգսյանՍա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ)Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնшմուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանԲերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության ավելի քան 10 անդամներԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՔաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ)Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցըԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամԳառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժինԵվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունըԻնչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Երևանը Բաքվին է վերադարձնում 4 գյուղ. արդյո՞ք կլինի խաղաղության պայմանագիրԹմրանյութի ազդեցության տակ ուսուցչուհին հարվածել է արցախցի երեխային (տեսանյութ)Ադրբեջանի միջով․ ինչի սպասել մայիսի 20-ից հետոԾիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է
Ամենադիտված