Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության դավադրապաշտական հերթական բանաձևը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թերևս շատերը կհամաձայնեն, որ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանի մոլեռանդ գաղափարներից մեկը ապօրինի գույքի բռնագանձումն է. 2.5 տարի նա քարոզել է ապօրինի գույքի գաղափարը՝ հին տերերից խլելու և նոր տերերին փոխանցելու։ Նախապատրաստական բոլոր աշխատանքները կատարվել են՝ օրենսդրական բազա, կառույցներ, քարոզչություն և այլն։ Փաստացի Փաշինյանն այդ ճանապարհին որևէ հակափաստարկ չի լսել, նույնիսկ՝ ամենառացիոնալը, որ դա կբերեր տնտեսական փլուզումների, որ Հայաստանում ուղղակի գոյություն չունի այդքան ֆինանսական կապիտալ, որը կարողանա գնել, ձեռք բերել ուրիշներից խլված գույքը։ Եվ ահա, կապիտուլյացիայի թուղթը ստորագրելու հենց հաջորդ օրը նա նորից խոսեց ապօրինի գույքի և դրա համատարած բռնագանձման մասին։ Շատերը սա վերագրեցին նրա անմեղսունակությանը՝ ի՞նչ է կորցրել, ինչի՞ց է խոսում։ Բայց հաջորդ օրերի նրա պահվածքը և խնդրի հետադարձ վերլուծությունը թույլ են տալիս եզրակացնելու, որ ապօրինի գույքի բռնագանձումը ո´չ մտասևեռում էր, ո´չ էլ՝ պոպուլիստական քայլ, այլ հստակ, լավ մշակված ծրագրի կարևորագույն փուլերից է։

Մինաշանակ ակնհայտ է, որ Հայաստանում չկա անհրաժեշտ ֆինանսական կապիտալ՝ խոշոր ձեռքբերումների համար։ Հայկական բիզնեսն այդ հնարավորությունները չունի։ Դրա լավագույն օրինակը Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցն էր, որը պետականացումից ավելի քան մեկ տարի անց էլ դեռ ոչ մի կերպ չի վաճառվում։ Հիմա պատկերացրեք, եթե վաճառքի հանվեն հարյուրավոր հյուրանոցներ, առանձնատներ, հողեր, բնակարաններ, ձեռնարկություններ և այլն։ Ո՞վ ձեռք կբերի այդ ամենը, եթե անգամ մեկ հյուրանոցի վաճառքն այսքան ժամանակ հնարավոր չեղավ կազմակերպել։ Ամենայն հավանականությամբ հենց սկզբից ՀՀ իշխանությունը գիտակցել է, որ կա ընդամենը մեկ գնորդ, և այս ամենը մեկ գնորդի համար է։ Այդ գնորդի անունն է թուրքական կապիտալ։ Ծրագիրը մեկը մեկին պիտի իրագործվեր Աջարիայի օրինակով։ Բաթումին, ողջ Աջարիան այսօր թուրքական և ադրբեջանական ֆինանսատնտեսական տարածքներ են, որտեղ վրացական իշխանությունը կրում է ֆորմալ բնույթ։ Արդյո՞ք պատահական էր , որ էկոնոմիկայի նորանշանակ նախարարը հևիհև խոսեց հենց այս թեմայից։ Ծրագիրը մոտավորապես այսպիսի տեսք ունի. պատերազմի արդյունքում մեր պետության արտաքին սահմանները ջախջախված են, իսկ խաղաղության պայմաններում պետք է ջախջախվեն երկրի ներքին սահմանները՝ թուրքական կապիտալի միջոցով։ Աջարիայի խաղաղ թուրքացումը տեղի է ունեցել շատ սահուն կերպով, կիրառվել է ապօրինի գույքի բռնագանձման նույնատիպ օպերացիա, և վրացիները կարճ ժամանակ անց արձանագրել են, որ Բաթումին, Աջարիան արդեն խիստ պայմանական կարող են վրացական համարվել։ Գրեթե նույնությամբ փորձ է արվում այս սցենարը կիրառել Հայաստանում։

Իրականում սա նաև պետությունը Ռուսաստանից կտրելու ամենագործուն քայլերից է։ Ըստ այդմ՝ մինչև Հայաստանում չկատարվի պատերազմի հետաքննություն, մինչև անկախ հանձնաժողովը չպարզի բոլոր մութ կետերը՝ հնարավոր ստվերային պայմանավորվածությունների, հնարավոր գործակալական ցանցի և 5-րդ շարասյան վերաբերյալ, Հայաստանում պետք է կասեցնել «Ապօրինի գույքի բռնագանձման» մեխանիզմը։ Իհարկե, այստեղ Ն. Փաշինյանը կարող է սկսել նորից իր սիրելի ճղճղան բառապաշարով հարձակվել և ասել իր սիրելի տեքստերը, սակայն գոնե այսօրվա իրավիճակում քաղաքացիները պիտի սկսեն վերջապես բաց աչքերով նայել նրա գործունեությանը։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Բախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»ՀՀ ՊՆ-ն զգուշացնում էԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՌուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարարԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. փոխվարչապետի գրասենյակԺամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ ՍրբազանՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգելԿիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացելՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ ԱռաքելյանԿիրանցի հատվածը դեռ վերջնական ճշտված չէ. Տավուշի մարզպետՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակըՊատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես հետո. ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Հրազդանի բաժինՓաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)Պայքարը շարունակելու ենք․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվելՄիջազգային ճնշnւմը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասինԺողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջԿիրանցում արգելափակել են առանց պետհամարանիշի մեքենայի ելքը, տեղում ոստիկաններ ենՄիշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է ԵվրամիությունիցՀայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածումՎարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցերԱպրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյունՄայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿՀայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակիցՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում ենԻ՞նչ են քննարկել ՔՊ նիստում Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվեն
Ամենադիտված