Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Որ արժանիքի համար է ՀՔԾ պետը «Մխիթար Գոշ» մեդալին արժանացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Նոյեմբերի 28-ին հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը «Մխիթար Գոշ» մեդալի է արժանացել, եւ շատերի համար անհասկանալի էր, թե նա ինչ է արել, որ արժանացել է այդ մեդալին: Բանն այն է, որ նոյեմբերի 28-ը Հատուկ քննչական ծառայության ծառայողի օրն է, սակայն հաշվի առնելով մեր երկրում ստեղծված անտրամադիր իրավիճակը՝ չեն նշել տոնը մեծ շուքով։ Մեդալը նա ստացել է ՀՔԾ աշխատողի տոնի կապակցությամբ։

Իսկ կոնկրետ ո՞ր արժանիքի համար։ Հարցն այն է, որ այս իրավիճակում շուրջ 30 նախկին եւ ներկա պաշտոնյաների են ՀՔԾ հարուցած մեղադրանքների առիթով տարել դատարաններ ձերբակալության համար, սակայն այդ գործերը իրավաչափության բացակայության հիմքով մերժվել են։ Եվ այս ամենի հիմքով փոխանակ ՀՔԾ կոնկրետ պաշտոնյաներ հեռացվեին աշխատանքից, դեռ մեդալ են ստացել՝ ՀՔԾ պետի գլխավորությամբ։ Այ քեզ արդարություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

website by Sargssyan