Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքային խորհուրդը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև է ընդունել:

«Արցախի Հանրապետությունը, որը նաև հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղ, պատմականորեն հայկական տարածք է, որի բնակչության մեծամասնությունը մշտապես եղել են հայեր: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ օրս Արցախում և Հայաստանում հայկական դպրոցները, հիվանդանոցները, եկեղեցիներն ու տները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ենթարկվում են հարձակումների՝ նպատակ ունենալով շարունակել ցեղասպան քաղաքականությունը։

Գլենդելի քաղաքային խորհուրդը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը և կոչ է անում Արցախի Հանրապետությանը շարունակել զարգանալ որպես ազատ և անկախ պետություն, ինչպես նաև պաշտոնապես կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Հայկական լեռնաշխարհի (Հարավային Կովկաս) տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման նպատակով»,- ասվում է բանաձևում։

Նշենք, որ Արցախի անկախության ճանաչման բանաձևը հեղինակել էր Գլենդելի քաղաքապետ Վրեժ Աղաջանյանը:

Image

website by Sargssyan