Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Ժամանակը չէ՞ արդյոք, որ իրանական բանակը Լեռնային Ղարաբաղի խորքում բուֆերային գոտի հայտարարի. «Azariha» իրանական տելեգրամյան ալիք

Հոկտեմբերի 22-ին իրանական «Azariha» տելեգրամյան ալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է Իրանի սահմանների երկայնքով ադրբեջանական զորքերի կատարած գործողությունների պատճառով՝ Իրանի սահմանամերձ բնակավայրերի ավերված տներից մեկը: Նյութը վերցրել ենք YouTube-յան «Инфотека 24» ալիքից:

«Իրենց դիրքերը հյուսիս-հարավ ուղղությամբ ընդլայնելու փոխարեն Բաքվի ուժերն ընդլայնվել են արևելք-արևմուտք ուղղությամբ:

Մյուս կողմից, այն անօդաչու թռչող սարքեր է ուղարկում Իրան և թաքֆիրիստներ (խմբ. ահաբեկիչներ) է տեղակայել իրանական սահմանին:

Ժամանակը չէ՞ արդյոք, որ իրանական բանակը Լեռնային Ղարաբաղի խորքում բուֆերային գոտի հայտարարի», - գրել է «Azariha»-ն:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am 

website by Sargssyan