Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Բա­նակ­ցա­յին հնա­րա­վո­րու­թ­յու­նը վե­րա­նում է, երբ վե­րաց­նում ես աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բա­լան­սը բա­նակ­ցա­յին մի­ջա­վայ­րում

Ֆեյս­բու­քյան հայտ­նի օգ­տա­տե­րե­րից մեկն օ­րերս գրել էր, թե ո­չինչ այն­քան ա­րագ չի մաք­րում ու­ղե­ղը, որ­քան պա­տե­րազ­մը։ Պարզ է, որ սա աս­վում էր այ­սօր­վա հայ­կա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րի տե­սան­կյու­նից՝ դի­տար­կե­լով այն ա­մե­նը, ինչ կա­տար­վում է հայ­կա­կան հա­սա­րա­կու­թյան մեջ, ներ­քա­ղա­քա­կան դաշ­տում։

Իս­կա­պես, ո­չինչ այն­քան չի կա­տա­լի­զաց­նում գոր­ծըն­թաց­նե­րը, լյուստ­րա­ցիա­յի են­թար­կում ներ­քա­ղա­քա­կան դաշ­տը, հա­սա­րա­կա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րը, որ­քան ծայ­րա­հեղ պայ­ման­նե­րը, ար­տա­կարգ դրու­թյուն­նե­րը‚ տվյալ դեպ­քում՝ պա­տե­րազ­մը։

Պա­տե­րազ­մա­կան 25 օ­րե­րի ըն­թաց­քում շատ գոր­ծըն­թաց­ներ տե­ղի ու­նե­ցան, ո­րոնք ո­րո­շա­կի ճշգր­տում­ներ ու հս­տա­կու­թյուն­ներ մտց­րին ներ­քա­ղա­քա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րում, ո­մանց աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վեկ­տո­րը կտ­րուկ փո­փո­խու­թյուն կրեց‚ շա­տե­րի՝ խա­ղաղ օ­րե­րի հե­ղա­փո­խա­կան պա­թո­սը փո­խա­րին­վեց հե­ղա­փո­խա­կան խու­ճա­պով ու ան­կու­մա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րով։ Վեր­ջին օ­րե­րին շատ ի­րա­դար­ձու­թյուն­ներ կա­տար­վե­ցին, ո­րոնք մեկ ա­միս ա­ռաջ դժ­վար էր պատ­կե­րաց­նել, թե ընդ­հան­րա­պես կա­րող են տեղ գտ­նել հայ­կա­կան ի­րա­կա­նու­թյան մեջ։ Մեկ ա­միս ա­ռաջ ա­նի­րա­կան կա­րող էր թվալ, թե Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի բո­լոր նա­խա­գահ­նե­րը կա­րող են հա­վաք­վել և խոր­հր­դակ­ցու­թյուն անց­կաց­նել Ար­ցա­խում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի շուրջ։ Թերևս ա­մե­նա­լուրջ քա­ղա­քա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից մեկն այն էր, որ հա­յաս­տա­նյան ներ­քա­ղա­քա­կան դաշ­տում մեկ­նար­կեց քն­նար­կում, ո­րը պրո­յեկտ­վում է նաև ՀՀ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան վրա։ Եվ այդ քն­նարկ­ման թե­ման էր՝ ար­դյոք Ար­ցա­խյան հար­ցի լու­ծումն ու­նի՞ դի­վա­նա­գի­տա­կան ճա­նա­պարհ։ ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյանն իր հեր­թա­կան տե­սաու­ղեր­ձում ուղ­ղա­կիո­րեն հայ­տա­րա­րեց, որ Ար­ցա­խի հար­ցի լուծ­ման դի­վա­նա­գի­տա­կան ճա­նա­պարհն այլևս սպառ­վել է։ Ի­հար­կե, նման կտ­րուկ հայ­տա­րա­րու­թյուն գու­ցե ա­ռա­ջին ան­գամ ար­վեց, հա­յաս­տա­նյան և մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը գու­ցե ա­ռա­ջին ան­գամ փաս­տի ա­ռաջ կանգ­նեց­վեց, սա­կայն պետք է նկա­տել, որ մինչ այդ էլ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հեր­թա­կան մար­տա­կո­չով դի­մե­լիս ևս մեկ ան­գամ հայ­տա­րա­րել էր, որ բա­նակ­ցա­յին սե­ղա­նին դր­ված փաս­տա­թուղ­թը, որ ծանր ժա­ռան­գու­թյուն է ստա­ցել նախ­կին­նե­րից, Հա­յաս­տա­նի հա­մար ա­նըն­դու­նե­լի է, քա­նի որ Հա­յաս­տա­նից ու Ար­ցա­խից պա­հան­ջում են զի­ջում­ներ՝ դրանց դի­մաց ո­չինչ չտա­լով և ան­տե­սե­լով ար­ցախ­ցի­նե­րի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը։ Փաս­տո­րեն, բաց տեքս­տով հայ­տա­րար­վեց, որ այն փաս­տա­թուղ­թը, որ 14 տա­րի դր­ված է սե­ղա­նին և հայտ­նի է Մադ­րի­դյան սկզ­բունք­ներ ան­վամբ, հա­յաս­տա­նյան կող­մի հա­մար ա­նըն­դու­նե­լի է։ Եվ բնա­կա­նա­բար, որ­պես ա­մեն ին­չի մե­ղա­վոր կր­կին մատ­նանշ­վե­ցին նախ­կին­նե­րը, ո­րոնք ծանր ժա­ռան­գու­թյուն են թո­ղել Նի­կոլ Փա­շի­նյա­նին:

Ինչևէ, այս հա­մա­տեքս­տով քն­նար­կու­մը, ո­րը թերևս այն­քան էլ քն­նար­կում չէր, այլ PR քայլ կամ նա­հան­ջի քա­րոզ­չա­կան նա­խա­պատ­րաս­տում‚ չէր կա­րող անն­կատ մնալ նախ և ա­ռաջ Փա­շի­նյա­նի մատ­նան­շած նախ­կին­նե­րի կող­մից։ Պա­տա­հա­կան չէ, որ այդ հայ­տա­րա­րու­թյանն ան­մի­ջա­պես ծա­վա­լուն վեր­լու­ծա­կան հոդ­վա­ծով ար­ձա­գան­քեց ՀՀ եր­կա­րա­մյա արտ­գործ­նա­խա­րար Էդ­վարդ Նալ­բան­դյա­նը։ Վեր­ջինս բա­վա­կա­նին հիմ­նա­վոր և հան­գա­մա­նա­լի ներ­կա­յաց­րեց բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի բո­լոր փու­լերն ու նր­բե­րանգ­նե­րը՝ մատ­նան­շե­լով հա­ջո­ղու­թյուն­ներն ու ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րը։ Ըստ էու­թյան, ցույց տր­վեց, որ այն, ինչ 2018 թվա­կա­նի մա­յի­սին ժա­ռան­գու­թյուն են ստա­ցել Նի­կոլ Փա­շի­նյանն ու նրա իշ­խա­նու­թյու­նը, մի ի­րա­վի­ճակ էր ու մի փաս­տա­թուղթ, ո­րը խնդ­րի շուրջ դի­վա­նա­գի­տա­կան աշ­խա­տան­քը շա­րու­նա­կե­լու հնա­րա­վո­րու­թյուն էր տա­լիս, ինչ­պես ար­վել էր տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ։ Ի­հար­կե, այդ փաս­տա­թուղ­թը չէր ե­րաշ­խա­վո­րում, որ շատ ա­րագ կա­րե­լի էր ստա­նալ Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի հա­մար փա­փա­գե­լի ար­դյուն­քը, սա­կայն ա­մեն դեպ­քում նվա­զա­գույ­նը ստա­տուս քվո­յի հար­ցը կա­րե­լի էր պահ­պա­նել և տար­բեր քայ­լե­րով ամ­րապն­դել դիր­քերն ու փոր­ձել ժա­մա­նա­կի ըն­թաց­քում օգտ­վել ինչ-ինչ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից ու ո­րո­շա­կի ա­ռա­ջըն­թաց ար­ձա­նագ­րել։

Այս հա­մա­տեքս­տում նկա­տենք, որ օ­րերս բրի­տա­նա­կան մա­մու­լին տված հար­ցազ­րույ­ցում Ար­ցա­խյան թե­մա­յին անդ­րա­դար­ձել էր նաև ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նը։ Նա ուղ­ղա­կիո­րեն հե­ռա­կա բա­նա­վե­ճի մեջ մտավ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ՝ ա­սե­լով, թե ին­քը հա­մա­ձայն չէ, որ կա­զա­նյան բա­նակ­ցու­թյուն­նե­րից հե­տո, ըստ էու­թյան, դի­վա­նա­գի­տա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րի ճա­նա­պար­հով հար­ցի լու­ծումն ան­հե­ռան­կա­րա­յին է։ Ըստ էու­թյան, Սերժ Սարգ­սյանն ակ­նար­կեց, որ գոր­ծող իշ­խա­նու­թյու­նը‚ ուղ­ղա­կի բա­նակ­ցու­թյուն­նե­րի մեջ մտ­նե­լով Ադր­բե­ջա­նի հետ, սկ­սեց ան­տե­սել ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի ձևա­չա­փը։ Նա նաև ըն­դգ­ծեց, որ դա միակ ձևա­չափն է, ո­րով ի­րար հա­կա­սող տե­սա­կետ­նե­րի պայ­ման­նե­րում կա­րող է բա­նակ­ցու­թյուն­ներ մի­ջո­ցով կոմպ­րո­միս­ներ գտ­նել։ Սերժ Սարգ­սյա­նը հա­կա­դարձ­ման հա­մա­տեքս­տում հեր­քեց այն թե­զը, թե ի­րենք ծանր ժա­ռան­գու­թյուն են փո­խան­ցել Փա­շի­նյա­նին։ Այդ­պի­սով նա հնա­րա­վո­րու­թյուն չտ­վեց ՀՀ գոր­ծող վար­չա­պե­տին ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը բար­դե­լու նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի վրա։

Այն, որ կա­զա­նյան բա­նակ­ցու­թյուն­նե­րից հե­տո բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը չէր դա­դա­րել և հե­ռան­կար­ներ ու­ներ, փաստ է։ Ե­թե հաշ­վի առ­նենք, որ կա­զա­նյան բա­նակ­ցու­թյուն­նե­րը կա­յա­ցել են 2011 թվա­կա­նին, և ըստ էու­թյան 9 տա­րի (ե­թե չհաշ­վենք 2016 թ. ապ­րի­լյան պա­տե­րազ­մը) բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը շա­րու­նակ­վում էր, վկա­յում է, որ սե­ղա­նին դր­ված փաս­տա­թուղ­թը լուրջ բա­նակ­ցա­յին ռե­սուրս ու­ներ, ե­թե դրա շուրջ 9 տա­րի, նե­րա­ռյալ 2,5 տա­րի Նի­կոլ Փա­շի­նյա­նը, կող­մե­րը ինչ-որ բա­նի մա­սին խո­սում էին։ Մա­նա­վանդ ե­թե հաշ­վի առ­նենք, որ հա­կա­մար­տող կող­մե­րը հաս­կա­նում էին՝ հե­ռան­կար գո­յու­թյուն չու­նի, թե երկ­կողմ փոխ­հա­մա­ձայ­նու­թյան կգան դա­շինք կն­քե­լու հա­մար։ Այ­սու­հան­դերձ, պարզ էր՝ ինչ-որ այլ գոր­ծոն կար, որ կող­մե­րին ստի­պում էր շա­րու­նա­կել բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը։

Ի վեր­ջո, ի՞նչն էր թույլ տա­լիս Հա­յաս­տա­նին Կա­զա­նից հե­տո շուրջ 9 տա­րի շա­րու­նա­կել բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը, որն 9 տա­րի անց վե­րած­վեց լայ­նա­ծա­վալ պա­տե­րազ­մի։
Ակն­հայտ է, որ մինչև իշ­խա­նա­փո­խու­թյու­նը՝ 2018 թվա­կա­նի մա­յի­սը, կար զս­պող աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հա­վա­սա­րակշ­ռու­թյուն, ին­չը ո­րո­շա­կիո­րեն ա­մուր էր պա­հում ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի թի­կուն­քը և թույլ չէր տա­լիս Ադր­բե­ջա­նին իր հո­վա­նա­վոր Թուր­քիա­յի հետ հար­ձակ­ման անց­նել։ Այդ հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նը կազմ­ված էր ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կից Ռու­սաս­տա­նից, հայ­կա­կան մեծ սփյուռք ու­նե­ցող ԱՄՆ-ից և Եվ­րո­պա­յից, ո­րի հետ Հա­յաս­տանն ու­ներ «Հա­մա­պար­փակ և ընդ­լայն­ված գոր­ծըն­կե­րու­թյան հա­մա­ձայ­նա­գիր»։ Այ­սինքն՝ Հա­յաս­տա­նը փոր­ձում էր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բո­լոր կենտ­րոն­նե­րի հետ ու­նե­նալ հա­վա­սար հա­րա­բե­րու­թյուն­ներ։ Հա­յաս­տա­նը բա­րիդ­րա­ցիա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ էր պահ­պա­նում նաև տա­րա­ծաշր­ջա­նա­յին կետ­րոն­նե­րից Ի­րա­նի հետ, կան­խա­տե­սե­լի կա­պեր էին պահ­պան­վում նաև Վրաս­տա­նի հետ, նշ­մար­վում էին նաև ո­րո­շա­կի հե­ռան­կար­ներ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հզոր խա­ղա­ցո­ղի վե­րած­ված Չի­նաս­տա­նի հետ։ Բա­ցի այդ, մեծ դեր էին կա­տա­րում նաև նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի մի­ջանձ­նա­յին կա­պե­րը նշ­ված կենտ­րոն­նե­րի ղե­կա­վար­նե­րի հետ։ Այս ա­մե­նով հան­դերձ Հա­յաս­տա­նը կա­րո­ղա­նում էր բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում բա­վա­կա­նին վս­տահ հան­դես գալ՝ սա­կար­կե­լով, քա­ղա­քա­կան դաշ­նա­կից­նե­րի հետ աշ­խա­տե­լով գոր­ծըն­թա­ցը ե­թե ոչ ա­ռաջ տա­նել, ա­պա գո­նե թույլ չտալ, որ ի­րա­վի­ճա­կը վե­րահս­կե­լիու­թյու­նից դուրս գա ու ոչ ցան­կա­լի հու­նով ըն­թա­նա։ Նույն նավ­թի, գա­զի, նավ­թա­դո­լար­նե­րի պայ­ման­նե­րում նախ­կին­նե­րը կա­րո­ղա­նում էին այն­պես ա­նել, որ Ա­լիևի խա­ղաթղ­թերն ա­վե­լին չլի­նեին բա­նակ­ցու­թյուն­նե­րի ըն­թաց­քում։ Այ­սինքն՝ խն­դիր­նե­րը թե՛ նախ­կի­նում, թե՛ այժմ նույնն են, սա­կայն նախ­կի­նում կար բա­լան­սա­վոր­ված ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն, ո­րը թույլ էր տա­լիս ա­պա­հո­վել ստա­տուս քվոն։
Այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րի պայ­ման­նե­րում, սա­կայն, բա­լան­սա­վոր­ված քա­ղա­քա­կա­նու­թյու­նը խար­խլ­վեց։ Գաղտ­նիք չէ, որ ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կից Ռու­սաս­տա­նի հետ քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան, մի­ջանձ­նա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը բա­վա­կա­նին սառն են, հո­րի­զո­նա­կան կա­պե­րը տար­բեր կա­ռույց­նե­րի միջև վե­րա­ցել են, մնա­ցել են միայն ռազ­մա­կան, պաշտ­պա­նա­կան, մինչև վեր­ջերս` նաև անվ­տան­գա­յին հա­մա­կար­գե­րի միջև կա­պե­րը։ Ռազ­մա­կան ա­ռու­մով հիմ­նա­կա­նում պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Դա­վիթ Տո­նո­յա­նի և փոր­ձա­ռու գե­նե­րալ­նե­րի շնոր­հիվ կա­պե­րը ՌԴ-ի հետ պահ­պան­վում էին։ Սա­կայն նկա­տենք, որ Ռու­սաս­տանն ա­ռաջ­նորդ­վում է ոչ թե ի­րա­վի­ճա­կա­յին, այլ իր պե­տա­կան, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շա­հե­րով։ ՌԴ-ին հե­տաք­րք­րում է, որ Հա­յաս­տա­նը՝ որ­պես այս տա­րա­ծաշր­ջա­նում իր հե­տաք­րք­րու­թյան կենտ­րոն­նե­րից մե­կը, լի­նի որ­քան հնա­րա­վոր է ա­մուր, որ­պես­զի Հա­յաս­տա­նը ֆոր­պոս­տա­յին լուրջ պլաց­դարմ լի­նի իր հա­մար դե­պի Մի­ջին Արևելք, Ի­րան և այլն։ Ան­կախ նրա­նից, թե ով է տվյալ պա­հին ՀՀ ղե­կա­վա­րը, Ռու­սաս­տա­նը մա­տա­կա­րա­րե­լու է զենք, ա­պա­հո­վե­լու է անվ­տան­գու­թյու­նը։ Սա­կայն նկա­տե­լի է, որ ՌԴ-ն վեր­ջին 2,5 տա­րում որևէ ներդ­րում չի ի­րա­կա­նաց­նում ՀՀ տն­տե­սու­թյու­նում, ին­չը խո­սում է գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ ոչ հարթ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի և տար­բեր մա­կար­դակ­նե­րում ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րին չվս­տա­հե­լու մա­սին։

Եվ­րո­պա­յի հետ նույն­պես որևէ լուրջ հա­րա­բե­րու­թյուն չկա։ Նույ­նիսկ «Հա­մա­պար­փակ և ընդ­լայն­ված գոր­ծըն­կե­րու­թյան հա­մա­ձայ­նա­գի­րը» սա­ռեց­ված է։ Ֆրան­սիան փա­կել էր Ար­ցա­խի պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցուց­չու­թյու­նը, ին­չը նախ­կին­նե­րի օ­րոք գոր­ծում էր։ ԱՄՆ-ի մա­սին խո­սելն ա­վե­լորդ է, քա­նի որ ԱՄՆ հան­րա­պե­տա­կան վար­չախմ­բին Փա­շի­նյա­նը ան­գամ չկա­րո­ղա­ցավ մո­տե­նալ։ Դա էլ զար­մա­նա­լի չէ, քա­նի որ ԱՄՆ-ում հա­մա­րում են, որ ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը դե­մոկ­րա­տա­կան կու­սակ­ցու­թյան ա­ջա­կից սո­րո­սյան թևի հո­վա­նու ներ­քո են։ Հա­յաս­տա­նում չեն էլ թաքց­նում, որ հույս ու­նեն՝ ԱՄՆ ա­ռա­ջի­կա ընտ­րու­թյուն­նե­րում կըն­տր­վի դե­մոկ­րատ Բայ­դե­նը, ին­չից հե­տո այս երկ­րի հետ ո­րո­շա­կի կա­պեր կհաս­տատ­վեն։ Նույ­նը այլ եր­կր­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում է։ Ա­ռանց Ի­րա­նի հետ նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներ տա­նե­լու Ե­րու­սա­ղե­մում դես­պա­նա­տուն բա­ցե­ցին, ին­չը խա­թա­րեց Ի­րա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Իսկ Ի­րա­նը, գի­տենք, մի եր­կիր է, ո­րը ե­թե հար­վա­ծում է, ա­պա շատ ցա­վոտ, իսկ ե­թե ա­ջակ­ցում է՝ շատ հիմ­նա­վոր ու մեծ ծա­վա­լով։ Վրաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­կար­դա­կը ջրի ե­րես հա­նեց ըն­թա­ցող պա­տե­րազ­մը։ Նկա­տենք, որ Վրաս­տա­նի հետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը իբր թե հա­տուկ հա­րա­բե­րու­թյուն­ներ էր հաս­տա­տել, գրե­թե ա­մի­սը մեկ այս կամ այն հյու­րատ­նում հան­դի­պում էր այդ երկ­րի շատ հա­ճախ փոխ­վող վար­չա­պե­տե­րի հետ։

Այս­պի­սով՝ բա­նակ­ցա­յին սե­ղա­նին դր­ված է ե­ղել նույն փաս­տա­թուղ­թը, և գու­ցե այն ևս 10-15 տա­րի էլ դր­ված լի­ներ, ե­թե Հա­յաս­տա­նը կա­րո­ղա­նար շա­րու­նա­կել հա­վա­սա­րակ­շռ­ված, նոր­մալ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն, և ոչ թե հա­խուռն, ի­րա­վի­ճա­կա­յին քայ­լեր կա­տա­րեր՝ փչաց­նե­լով կա­պե­րը բո­լոր կենտ­րոն­նե­րի հետ։


Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

website by Sargssyan