Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական ապրանքը հեռացվեց հայկական շուկայից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այն, որ Թուրքիան իր ռազմատենչ հայտարարություններով Ադրբեջանի հետ բացահայտ ագրեսիա է սկսել Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ, ի վերջո, հարկադրեց կառավարությանը ընդունել թուրքական ապրանքների ներմուծման նկատմամբ էմբարգո կիրառելու որոշում։ Նշենք, որ թուրքական ապրանքները բոյկոտելու վերաբերյալ կոչեր սկսեցին հնչել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Ղարաբաղում և Հայաստանի սահմաններում սանձազերծած ագրեսիայից անմիջապես հետո, որոնք կարճ ժամանակ անց տվեցին իրենց արդյունքը։ Եղան տնտեսվարողներ, որոնք հայտարարեցին թուրքական ապրանքների ներկրումը և իրացումը դադարեցնելու մասին։ Հիմա դրանց իրացումը չափազանց դժվարացել է՝ բարդություններ ստեղծելով այդ ոլորտում գործող ընկերությունների համար։ Տնտեսվարողները ներկրել են թուրքական ապրանքներ և չեն կարողանում վաճառել։
 
Իրականում սա խնդիր է, որին չպետք է մատների արանքով նայել։ Այն, ինչ ներմուծվել է, արդեն ներմուծվել է, ու դրա իրացումը չպետք է ծանրանա մարդկանց վրա, քանի որ ըստ էության՝ կարևորն այս պարագայում հետագա ներմուծումներից հրաժարումն է։ Միանշանակ է, որ առաջիկայում դեռ կլինեն ներմուծվող թուրքական ապրանքներ, որոնք ճանապարհին են կամ արդեն պատվիրված են։ Այնուհանդերձ հաշվի առնելով այդ հանգամանքը, թուրքական ապրանքների նկատմամբ հայտարարվող էմբարգոն ուժի մեջ կմտնի տարեվերջին, որպեսզի մինչ այդ հնարավոր լինի իրականացնել գործող պայմանավորվածություններն ու պայմանագրերը։ Անշուշտ, շատ ավելի լավ կլիներ, որպեսզի թուրքական ապրանքների նկատմամբ էմբարգոն կիրառվեր անմիջապես, առանց հապաղելու։
 
Բայց կան տնտեսական պրոցեսներ, որոնք դժվար է միանգամից դադարեցնելը, եթե չենք ուզում խնդիրներ ստեղծել մեզ համար։ Իրականում այս պահին կարևորը ժամկետը չէ։ Կան շատ ավելի կարևոր հանգամանքներ՝ կապված՝ ինչպես ներքին շուկայում այդ ապրանքների դեֆիցիտ թույլ չտալու, տեղական արտադրությամբ կամ այլ երկրներից իրականացվող ներմուծումներով բացը լրացնելու և, հատկապես՝ թուրքական ապրանքների ներմուծման արգելանքի լիարժեք կիրառման հետ։ Ի վերջո, կարևորը ոչ միայն նախաձեռնությունն է, այլև դրա պատշաճ կատարումը։ Հայաստանը Թուրքիայի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, քանի որ Թուրքիան միակողմանիորեն փակել է իր սահմանները Հայաստանի հետ։ Փակ սահմանների պայմաններում առևտուրն իրականացվում է միջնորդավորված ձևով, այլ երկրների միջոցով։ Միջնորդավորված ձևով էլ թուրքական ապրանքները կարող են հայտնվել Հայաստանի սպառողական շուկայում՝ նույնիսկ էմբարգո հայտարարելու պարագայում, եթե մաքսային սահմանին չկիրառվեն պատշաճ մեխանիզմներ։
 
Հատկապես որ, դատելով Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությունից՝ խոսքը ոչ թե թուրքական ծագման ապրանքների իրացումը ներքին շուկայում արգելելու, այլ ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու մասին է։ Հավելենք, որ վերջին տարիներին մեր ներմուծման 4-5 տոկոսը բաժին է ընկել թուրքական ծագման ապրանքներին։ Ներմուծվել են տարբեր տեսակի ապրանքներ։ Դրանց տեսականին հասնում է ընդհուպ 700-ի։ Այդ ապրանքների մի մասի փոխարինիչները ներքին շուկայում, անշուշտ, կան և ներմուծման արգելումը էական խնդիր չի ստեղծում։ Մինչև հիմա դրանք ներմուծվել են, որովհետև իրենց ցածր որակով և գնով կարողացել են գրավել սպառողների որոշակի հատվածին։ Հիմա այդ սպառողները գուցե և ստիպված լինեն ավելի շատ վճարել, բայց փոխարենը՝ կստանան անհամեմատ որակյալ ապրանք։
 
Անդրանիկ Կիրակոսյան
 
 
Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհովՓաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին«Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում էԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող էԱպրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ ԱշոտյանՇատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ ԱբրահամյանԻնչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)Արաբկիր վարչական շրջանի փոխթաղապետն անվայելուչ արարքի համար մնաց անպատիժ10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՌուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետՆոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել էԱլեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄիրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍա 1915թ. Ցեղասպանության, հետո Արցախի շարունակական ընթացքն է. Գառնիկ Դանիելյան Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)UWW-ն որոշում է կայացրել վերանայել Բաքվի մրցաշարում Չամիզո-Բայրամով մենամարտըՍակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան․ Ոսկան ՍարգսյանՍա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ)Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնшմուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանԲերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության ավելի քան 10 անդամներԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՔաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ)Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցըԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամԳառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժինԵվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունըԻնչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Երևանը Բաքվին է վերադարձնում 4 գյուղ. արդյո՞ք կլինի խաղաղության պայմանագիրԹմրանյութի ազդեցության տակ ուսուցչուհին հարվածել է արցախցի երեխային (տեսանյութ)
Ամենադիտված