ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրադադարի հասնելու ամերիկյան փորձը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Վլադիմիր Պուտինը ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է երկու հարց՝ ԱՄՆ հետ Ռազմավարական հարձակողական զենքեր-3 պայմանագրի երկարաձգումը եւ Ղարաբաղի հարցը։ Դրանից հետո Ռուսաստանն առաջարկել է առանց նախապայմանների երկարաձգել պայմանագիրը, որն ամերիկյան կողմը մերժել է։ Երեկ հայտնի է դարձել, որ Ռուսաստանը զիջել է ԱՄՆ պահանջներին ու համաձայն է երկարացնել պայմանագիրը՝ սառեցնելով միջուկային մարտագլխիկների թիվը։

Ըստ էության` Վաշինգտոնը դեռ չի պատասխանել Ռուսաստանի զիջմանը, բայց փորձագետները ենթադրում են, որ Մոսկվան ու Վաշինգտոնը հնարավորություն ունեն գլոբալ համաձայնության հասնելու։ Իրականում համագործակցության հաստատման «ամենահարմար» հարթակը կարող է դառնալ ղարաբաղյան հարցը, որտեղ Մոսկվան ու Վաշինգտոնն աշխատում են նույն ձևաչափում։ Ղարաբաղյան կարգավորման ու ամերիկա-ռուսական ռազմավարական պայմանավորվածության կապվածության մասին է վկայում նաև Ռուսաստանի ԱԽ նիստի օրակարգը, որում ընդամենը երկու հարց է եղել։

Փաստացի, եթե ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պայմանավորվեն ռազմավարական հավասարակշռության նկատմամբ վերահսկողության վերաբերյալ, և Մոսկվան պատրաստ է դրա համար զիջումների գնալ, դա կարո՞ղ է ազդել ղարաբաղյան կարգավորման վրա։ Ինչպես հայտնի է` երեկ կարճաժամկետ այցով Մոսկվա է մեկնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, որից հետո էլ այսօր նա կուղևորվի ԱՄՆ, որտեղ պետք է հանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Այնտեղ է մեկնելու նաև Բաքվի արտգործնախարար Բայրամովը։ Եթե ԱՄՆ-ը հրադադար նախաձեռնի Ղարաբաղում, ապա դա կլինի երրորդ փորձը Ռուսաստանից ու Ֆրանսիայից հետո։

Մյուս կողմից, եթե Վաշինգտոնը հրադադար նախաձեռնի կամ միանա ռուսական նախաձեռնությանը, ապա պետք է հաստատվեն նաեւ դրա պահպանման հստակ մեխանիզմները։ Հրադադարի պահպանման ի՞նչ մեխանիզմների մասին է խոսքը։ Ռուսական պաշտոնական շրջանակներն առաջարկում են ռուս խաղաղապահներին։ Ամերիկացիները դեռ 2015 թվականից առաջարկում են վերահսկողության մեխանիզմների գաղափարը։ Իսկ թե ինչ է առաջարկում Ֆրանսիան, այնքան էլ պարզ չէ։ Ժամանակին նախկին նախագահ Օլանդն առաջարկել է ոչ միայն վերիֆիկացիոն, այլ նաև պատժիչ մեխանիզմներ ներդնել։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular