Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրադադարի հասնելու ամերիկյան փորձը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Վլադիմիր Պուտինը ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է երկու հարց՝ ԱՄՆ հետ Ռազմավարական հարձակողական զենքեր-3 պայմանագրի երկարաձգումը եւ Ղարաբաղի հարցը։ Դրանից հետո Ռուսաստանն առաջարկել է առանց նախապայմանների երկարաձգել պայմանագիրը, որն ամերիկյան կողմը մերժել է։ Երեկ հայտնի է դարձել, որ Ռուսաստանը զիջել է ԱՄՆ պահանջներին ու համաձայն է երկարացնել պայմանագիրը՝ սառեցնելով միջուկային մարտագլխիկների թիվը։

Ըստ էության` Վաշինգտոնը դեռ չի պատասխանել Ռուսաստանի զիջմանը, բայց փորձագետները ենթադրում են, որ Մոսկվան ու Վաշինգտոնը հնարավորություն ունեն գլոբալ համաձայնության հասնելու։ Իրականում համագործակցության հաստատման «ամենահարմար» հարթակը կարող է դառնալ ղարաբաղյան հարցը, որտեղ Մոսկվան ու Վաշինգտոնն աշխատում են նույն ձևաչափում։ Ղարաբաղյան կարգավորման ու ամերիկա-ռուսական ռազմավարական պայմանավորվածության կապվածության մասին է վկայում նաև Ռուսաստանի ԱԽ նիստի օրակարգը, որում ընդամենը երկու հարց է եղել։

Փաստացի, եթե ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պայմանավորվեն ռազմավարական հավասարակշռության նկատմամբ վերահսկողության վերաբերյալ, և Մոսկվան պատրաստ է դրա համար զիջումների գնալ, դա կարո՞ղ է ազդել ղարաբաղյան կարգավորման վրա։ Ինչպես հայտնի է` երեկ կարճաժամկետ այցով Մոսկվա է մեկնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, որից հետո էլ այսօր նա կուղևորվի ԱՄՆ, որտեղ պետք է հանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Այնտեղ է մեկնելու նաև Բաքվի արտգործնախարար Բայրամովը։ Եթե ԱՄՆ-ը հրադադար նախաձեռնի Ղարաբաղում, ապա դա կլինի երրորդ փորձը Ռուսաստանից ու Ֆրանսիայից հետո։

Մյուս կողմից, եթե Վաշինգտոնը հրադադար նախաձեռնի կամ միանա ռուսական նախաձեռնությանը, ապա պետք է հաստատվեն նաեւ դրա պահպանման հստակ մեխանիզմները։ Հրադադարի պահպանման ի՞նչ մեխանիզմների մասին է խոսքը։ Ռուսական պաշտոնական շրջանակներն առաջարկում են ռուս խաղաղապահներին։ Ամերիկացիները դեռ 2015 թվականից առաջարկում են վերահսկողության մեխանիզմների գաղափարը։ Իսկ թե ինչ է առաջարկում Ֆրանսիան, այնքան էլ պարզ չէ։ Ժամանակին նախկին նախագահ Օլանդն առաջարկել է ոչ միայն վերիֆիկացիոն, այլ նաև պատժիչ մեխանիզմներ ներդնել։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ ԲյուրոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ«Գնաց, որ ընկերը մենակ չմնա»․ Տումեցի բարի տղան 2 ամիս պայքարեց ապրելու համար, բայց ապարդյունՀայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. ԼավրովԱՄՆ-ն ՌԴ-ին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԱրևմուտքի «սիրախաղի» հերթական «պարտիան»Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտեԸնտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան ՍաղաթելյանԱդրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջԵվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀայաստանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզՍտացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանինԲերդ-Ճամբարակ ճանապարհը փակ էՊաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. Մելքոնյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)Le Monde. Մակրոնը Ուկրաինա արշավի համար պատրաստում է այն գունդը, որը 1812 թվականին մտել էր ՌուսաստանՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները ՀՀ-ին կտրամադրվի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ և 16,000,000 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ՝Արտակարգ դեպք․ 3 շոկոլադի համար դաժան ծեծի են ենթարկել խանութի վաճառողուհուն«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Բաբկեն ԹունյանՈւկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակBloomberg. ԱՄՆ-ն ակնկալում է ստանալ թուրքական տրոտիլ զինամթերքի արտադրության համարՉեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. ՍաղաթելյանՏավուշի գյուղերը կհանձնեն խաղաղ, կամ ուժային գործողության արդյունքում. ադրբեջանցի պատգամավորԻնչո՞ւ «Մհեր Արմենիան» երկար դադարից հետո վերադարձավ Հայաստան․ երգչի անկեղծ խոստովանությունը25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգըՏարադրամի շուկան փոփոխվել է Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը․ Տիգրան Աբրահամյան Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Տեղի է ունեցել աշխատաժողով` «Կիբեռանվտանգության ռազմավարության ներդրում» թեմայով«Ժամանակն է Հայաստանին դուրս մղել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, որպեսզի չվճարենք նրա ռուսաֆոբիայի համար»Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործիցԹուրքական անուղղակի ակնարկներըՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում«Առաջին հերթին տնտեսությունը»Դաժանորեն սպանվել է 64–ամյա Աշոտ ՀովհաննիսյանըՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր ԱբրահամՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվելԹռչնագրիպից մարդ է մահացելԿոչ՝ Ոսկեպարից «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի (լուսանկար)Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար31-ամյա Դավիթ Այվազյանը տեղում մահացել էՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութովԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը
Ամենադիտված